Օբի

Օբի (ճապ.՝ 帯, «գոտի»)[1]՝ ճապոնական գոտիների մի քանի տարբեր տեսակներ, որոնք կրում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք կիմոնոների և կեյկոգիների վրայից։
Տղամարդկանց և կանանց օբի
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տղամարդկանց օբին, այդ թվում՝ մարտարվեստի օբին, համեմատաբար պարզ և նեղ է, ոչ ավելի, քան 10 սանտիմետր լայնությամբ, և կապվում է պարզ հանգույցով։
Կանանց օբին հասնում է մինչև 30 սանտիմետր լայնության և 4 մետր երկարության, կապվում է բարդ, մեծ դեկորատիվ ժապավենով հետևի մասում և սովորաբար ավելի թանկ է, քան կիմոնոն ինքնին[2]։ Կան էթիկետի բարդ կանոններ այն մասին, թե որ օբին կարելի է կրել որ իրավիճակներում և ինչպես պետք է այն կապել։ Որոշ բարդ ոճերով կապելու համար կարող է պահանջվել մինչև կես ժամ[3]։
Օբիների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբիները զարգացել են Ճապոնիայի պատմության ընթացքում։ Այսօր օգտագործվում են հետևյալ տեսակները[4]՝
- Մարու-օբի՝ հնամենի, կոշտ դիպակե գոտի։ Հիմնականում կրում են պաշտոնական կիմոնոների հետ։
- Ֆուկուրո-օբի՝ արդիականացված մարու-ոբի, որի վրա եղած դիպակը գտնվում է միայն առջևի հատվածում։
- Նագոյա-օբի՝ կոնաձև ամբողջ երկարությամբ, բացառությամբ նախշավոր մասի[3]։
- Հանհաբա-օբի՝ նեղ ժամանակակից գոտի։
- Հեկա-օբի՝ փափուկ և նեղ գոտի։
-
Նագոյա-օբի
-
Մարու-օբի
-
Ֆուկուրո-օբի
-
Չույա-օբի
-
Հանհաբա-օբի
Օբին մարտարվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնական շատ մարտարվեստների համազգեստի մեջ ներառված է օբի։ Այս օբիները հաճախ պատրաստված են հաստ բամբակից և ունեն մոտ 5 սանտիմետր լայնություն։ Մարտարվեստի օբիները ամենից հաճախ կրվում են կոմա մուսուբի ոճով։ Մարզումների ժամանակ, երբ կրում են հակամա, օբին կապվում է այլ ձևերով։
Շատ մարտարվեստներում օբիի գույնը ցույց է տալիս կրողի հմտության մակարդակը։ Սովորաբար գույները սկսվում են սկսնակի սպիտակից և ավարտվում են առաջադեմ սևով կամ վարպետի կարմիրով և սպիտակով։ Երբ մարզական համազգեստը ներառում է հակամա, օբիի գույնը նշանակություն չունի։
Գեյշաների և կուրտիզանուհիների օբիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիայում օբիի տեսակով հնարավոր է որոշել կրողի մասնագիտությունը ավանդական ճապոնական զվարճանքի ոլորտում։
Գեյշայի գոտին ամենալայնն է՝ 18-րդ դարում նորաձև էին մինչև մեկ մետր լայնությամբ օբիները, և կապելուց հետո հաճախ միայն կնոջ գլուխն էր երևում։ Կան տվյալներ, որ այս տեսակի օբին այնքան դժվար էր կապել, որ անհնար էր այն ինքնուրույն քանդել[5]։ Կիոտոյի գեյշաների աշակերտ՝ մայկոների կողմից կրվող օբին շատ նման է գեյշաների օբիին, բացառությամբ այն բանի, որ դրա ծայրերը ազատորեն կախված են հետևից, այլ ոչ թե կապված են[6]: Ճապոնացի մարմնավաճառները (յուջո) և կուրտիզանուհիները օբին կրում էին առջևից՝ հատուկ հանգույցով կապված[7]: Սակայն կան նաև այլ կարծիքներ, համաձայն որոնց յուջոները միակ կանայք չէին, որոնք իրենց գոտիները կապում էին առջևից: «Տայկո» պարզ հանգույցով գոտին առջևից կապում քին նաև ամուսնացած կանայք[8]: Յուջոները համարվում էին «կին մեկ օրվա համար», ուստի նրանք նույնպես իրենց գոտիները կապում էին առջևից:
Աքսեսուարներ օբիի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրբաքուղը, որով կապվում է օբին (օբի-ջիմե) ամրացվում է օբի-դոմե կոչվող զարդով։ Օբիի վրա ամրացվում է նեցկեն։ Կանացի օբին ամրացվում է օբի-մակուրա կոչվող բարձիկով՝ ամրության համար։ Բացի այդ, օբիի շերտերի միջև առջևի մասում տեղադրվում է օբի-իտա կոչվող փոքրիկ տախտակ՝ ծալքերից խուսափելու համար։ Օբին հագնելիս իրանը ձգելու համար օգտագործվում են լրացուցիչ կոշի-հիմո կապիչներ։
-
Օբի-մակուրա
-
Օբի-ջիմե
-
Օբի-իտա
-
Կոշի-հիմո
-
Օբի-դոմե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Орфографический академический ресурс АКАДЕМОС Արխիվացված է Փետրվար 15, 2021 Wayback Machine-ի միջոցով: Института русского языка им. В. В. Виноградова РАН
- ↑ Mayumi Yoshida Barakan, Judith Connor Greer Tokyo city guide. — 1996. — С. 132. — 368 с. — ISBN 0804819645
- ↑ 3,0 3,1 «JP NET Kimono Hypertext: A Woman's Kimono - Obi». web.mit.edu. Արխիվացված օրիգինալից 2023-02-07-ին. Վերցված է 2023-02-07-ին.
- ↑ «Портал Миф: виды оби». Արխիվացված օրիգինալից 2010-08-01-ին. Վերցված է 2010-10-16-ին.
- ↑ «Японские гейши в прошлом и настоящем». Արխիվացված է օրիգինալից 2009-03-02-ին. Վերցված է 2009-09-02-ին.
- ↑ «Аргументы и факты «Что у гейши под кимоно?»». Արխիվացված օրիգինալից 2008-11-06-ին. Վերցված է 2009-09-02-ին.
- ↑ ««Гейши и юдзё (просьба не путать!»)». Արխիվացված օրիգինալից 2009-08-04-ին. Վերցված է 2009-09-02-ին.
- ↑ «Кадзумаса Огава «Японские костюмы до эпохи Реставрации»». Արխիվացված օրիգինալից 2022-05-04-ին. Վերցված է 2011-05-06-ին.