Օանան ծնվել է Հյուսիսարևմտյան ՌումինիայիՆեգրեշտի-Օաշ փոքրիկ քաղաքում Դումիտրու և Մարիանա Գրիգորուցների ընտանիքում[3]: Աղջիկը վեց տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ. ծնողները հույս ունեին այստեղ լավ ապրուստ ստեղծել և իրենց երեխաների համար լավ ապագա ապահովել[4]: Օանան տարրական դպրոց հաճախել է Չիկագոյում:
2006 թվականին Օանան մասնակցել է Մոդելների և տաղանդների միջազգային ասոցիացիայի կազմակերպած մրցույթին: Անգլիախոս երկրներից եկած շուրջ 1 000 մասնակիցներից հենց նրան շնորհվեց «Տարվա դերասանուհի» տիտղոսը: Բացի այդ, իր տարեկիցների շրջանում անցկացված «Տարվա մոդել» մրցույթում նա հասավ եզրափակիչ փուլ[5]: Այդ մրցույթից հետո Օանան Հոլիվուդի կինոինդուստրիայի տարբեր գործակալներից ու մենեջերներից 54 հրավեր ստացավ[4]:
2009 թվականին Օանան հնչյունային դերերի կատարմամբ հանդես եկավ «Օլիվիա» անիմացիոն կատակերգական հեռուստաշոուում[6], որը նկարահանվում էր ժողովրդականություն վայելող մանկական գրքերի հիման վրա: Գեղարվեստական կինոյում առաջին անգամ գլխավոր դերակատարմամբ հանդես եկավ «Կայծ» /Spork (2011) անկախ ֆիլմում[7]. երաժշտական կատակերգության ու դրամայի համադրությամբ ստեղծված այդ կինոնկարը արժանացավ երեք կինոփառատոների պարգևների ու CineKid մրցանակի, ինչպես նաև առաջադրվեց բրիտանական կինոինստիտուտի մրցանակի: 2012 թվականին Գրեգորին շարունակական, կրկնվող դերերով հանդես եկավ Disney XD ստուդիայի նկարահանած «Փորձարկման առնետներ» / Lab Ratsհեռուստասերիալում[8] և Kickin' It-ում[6]: Այնուհետև նա Disney XD-ի Crash & Bernstein (2012–2014) կատակերգական հեռուստաերկում մարմնավորեց գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Ամանդա Բեռնսթայնին[9]: Crash & Bernstein-ը ցուցադրվեց 21 երկրում: Ի դեպ, Ամանդայի դերն ստանալու համար քասթինգի էին մասնակցել ավելի քան 2 600 աղջիկ[4]:
2016 թվականին նա Լեյսիի կրկնվող դերով հանդես եկավ «WTH: Welcome to Howler» կատակերգական վեբ սերիալում[6]։ Ապա մարմնավորեց երիտասարդ Լորել Սամսոնին «A Christmas Switch» (2018) հեռուստաֆիլմում[10]։ 2019 թվականին հայտնվեց «King Bachelor's Pad» կատակերգական սերիալում[6], այնուհետև նկարահանվեց Cheat Codes էլեկտրոնային երաժշտական եռյակի «No Service in the Hills» երգի տեսահոլովակում, որը թողարկվեց 2020 թվականին[6]։