Քևին Օ՚Քոննել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեվին Օ՚Քոննել
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 27, 1957(1957-11-27) (66 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք(նահանգ), ԱՄՆ
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝հնչյունային ռեժիսոր
Կարիերա՝1980 թվականից մինչ օրս
Պարգևներ՝
IMDb։ID 0640114

Քեվին Օ՚Քոննել (ձայնային ռեժիսոր), (անգլ.՝ Kevin O'Connell, նոյեմբերի 27, 1957(1957-11-27), Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ)՝ ամերիկական ձայնային ռեժիսոր, Օսկար-ի «գլխավոր անհաջողակ» անվանակարգի մրցանակակիր։ 2016 թվականի փետրվարի 28-ի տվյալներով ունեցել է «Լավագույն ձայն» անվանակարգի 20 չհաջողված փորձեր[1]։ 89-րդ արարողության ժամանակ վերջապես ստացել է ցանկալի արձանիկը՝ Մել Գիբսոնի «Խղճի թելադրանքով» ֆիլմի աշխատանքի համար[2][3]։

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկարից և քսան անվանակարգերից բացի, «Միայնակ աղավնի» (Lonesome Dove) փոքրիկ սերիալի աշխատանքի համար Օ՚Քոնելը արժանացել է «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակին[4]։

Ֆիլմեր որոնց համար Քեվին Օ՚Քոնելը նոմինացվել է «Օսկարի»
  1. Նրբության լեզուն (Terms of Endearment, 1983)
  2. Դյունա (Dune, 1984)
  3. Սիլվերադո (Silverado, 1985)
  4. Լավ հրաձիգը (Top Gun, 1986)
  5. Սև անձրև (Black Rain, 1989)
  6. Ամպրոպի օրերը (Days of Thunder, 1990)
  7. Մի քանի լավ երիտասարդներ (A Few Good Men, 1992)
  8. Պտտահողմ (Twister, 1996)
  9. Ժայռը (The Rock, 1996)
  10. Օդային բանտ (Con Air, 1997)
  11. Զորրոյի դիմակը (The Mask of Zorro, 1998)
  12. Արմագեդոն (Armageddon, 1998)
  13. Հայրենասերը (The Patriot, 2000)
  14. Պեռլ Հարբոր (Pearl Harbor, 2001)
  15. Սարդ-մարդը (Spider-Man, 2002)
  16. Սարդ-մարդը 2 (Spider-Man 2, 2004)
  17. Գեյշայի հուշերը (Memoirs of a Geisha, 2005)
  18. Ապոկալիպտո (Apocalypto, 2006)
  19. Տրանսֆորմերները (Transformers, 2007)
  20. Խղճի թելադրանքով (Hacksaw Ridge, 2016)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Խիզերն է, ունի երկու տղա՝ Կուպերը և Քեյսին[5]։

Նրա մայրը մահացել է 2007 թվականին՝ Օսկար մրցանակաբաշխությունից անմիջապես հետո, որտեղ Քեվինը չէր հաղթել 19-րդ անվանակարգում։ Նա թողեց արարողությունը իր անվանակրգի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։ Եղել է իր մոր հետ նրա վերջին րոպեներին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Оскар – 12 самых любопытных фактов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
  2. Список лауреатов и номинантов на официальном сайте
  3. 21st time lucky: Hacksaw Ridge sound mixer's record Oscars losing streak ends
  4. «Awards for "Lonesome Dove"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
  5. 5,0 5,1 «Kevin O'Connell». The Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]