Քևին Կորդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Կորդես
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1993(1993-08-13) (30 տարեկան)
ԾննդավայրNaperville
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունNeuqua Valley High School?
Մասնագիտությունլողորդ
 Kevin Cordes Վիքիպահեստում

Քևին Կորդես (անգլ.՝ Kevin Cordes, օգոստոսի 13, 1993(1993-08-13), Naperville), ամերիկացի լողորդ, որը մասնագիտացված է բրաս ոճում։ 2015 թվականի աշխարհի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր, կարճ մրցատարածությունում լողի աշխարհի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քևին Կորդեսը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 13-ին։ 2011 թվականից սովորել է Արիզոնայի համալսարանի ֆիզոլոգիայի ֆակուլտետում և հաջող ելույթ է ունեցել «Arizona Wildcats» թիմում՝ հինգ ոսկե մեդալ նվաճելով Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի 2012-2014 թվականների ազգային առաջնությունում։ 2013 թվականին ճանաչվել է ասոցացիայի տարվա լավագույն լողորդ[1]։

2012 թվականին Ամառային օլիմպիական խաղերի ազգային ընտրական փուլում Քևինը դարձել է երրորդը հարյուր մետրանոց բրասում[2] և տասներկուերորդը՝ 200 մետր մրցատարածությունում[3] և չի հայտնվել օլիմպիական թիմում։ Նույն թվականի դեկտեմբերին համակցված էստաֆետայի կարճ մրցատարածությունում դարձել է աշխարհի չեմպիոն[4], նաև նվաճել է բրոնզե մեդալ 100 մետրանոց բրասում[5]։

2013 թվականին ընտրվել է Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար, որտեղ հանդես է եկել չորս մրցաձևերում։ Սկզբում բրասի հարյուր մետրանոց մրցատարածությունում Քևինը դարձել է յոթերորդը[6]։ Երկու անգամ կարճ մրցատարածությունում ամերիկացի լողորդը չի անցել կիսաեզրափակիչ՝ դառնալով 21-րդը մրցումների նախնական փուլում[7]։ Ապա 200 մետրանոց մրցատարածությունում անցել է եզրափակիչ՝ ցույց տալով 9-րդ ժամանակը կիսաեզրափակչում[8]։ Քևինը ելույթ է ունեցել եզրափակիչ լողում՝ համակցված լողամրցումում, որտեղ ամերիկյան թիմը ցույց է տվել լավագույն արդյունք, բայց որակազրկվել է լողամրցումը Կորդեսին փոխանցելու փուլում ֆալստարտի պատճառով[9]։

2015 թվականին Քևինը հաջող ելույթ է ունեցել Աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել է 4 մեդալ։ Բրասի 50 մետր մրցատարածությունում Քևինը նվաճել է բրոնզե մեդալ[10]։ Ապա համակցված էստաֆետայում նվաճել է «արծաթ»[11]։ Բրասի 200 մետր մրցատարածությունում նվաճել է «արծաթ»՝ առաջին տեղի համար պայքարում 0,29 վայրկյանով պարտվելով գերմանացի Մարկո Կոխին[12]։ Քևին Կորդեսը հանդես է եկել համակցված լողամրցումում, որտեղ համառ պայքարում հաղթել է ԱՄՆ-ի թիմը՝ այդպիսով դառնալով աշխարհի չեմպիոն[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Биография на сайте Arizonawildcats.com». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  2. ««2012 U.S. Olympic Team Trials (swimming) — Men's 100 metre breaststroke (final)»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  3. ««2012 U.S. Olympic Team Trials (swimming) — Men's 200 metre breaststroke (final)»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  4. ««2012 FINA World Swimming Championships (25 m) — Men's 4x100 metre medley relay (final)»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  5. ««2012 FINA World Swimming Championships (25 m) — Men's 100 metre breaststroke (final)»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  6. ««15th FINA World Championships — Men's 100m Breaststroke (final)»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  7. ««15th FINA World Championships — Men's 50m Breaststroke (final)»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  8. ««15th FINA World Championships — Men's 200m Breaststroke (final)»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  9. ««15th FINA World Championships — Men's 4×100 m Medley Relay (final)»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  10. ««16th FINA World Championships — Men's 50m Breaststroke (final)»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  11. ««16th FINA World Championships — 4 × 100 metre mixed medley relay (final)»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  12. ««16th FINA World Championships — Men's 200m Breaststroke (final)»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  13. ««16th FINA World Championships — Men's 4×100 m Medley Relay(final)»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Կորդես» հոդվածին։