Քրտնախաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրտնախաշ, մաշկային հիվանդություն, պայմանավորված է քրտինքի ուժեղ արտադրությամբ ու դանդաղ գոլորշիացմամբ։ Նկատվում է հիմնականում տարվա շոգ եղանակին կամ գործարանների տաք արտադրամասերում աշխատող բանվորների մոտ։

Բնորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը բնորոշվում է մաշկի տարբեր մասերում (իրան, թիկունք, ծայրանդամներ) մեծաքանակ բշտիկների առաջացումով, այրոցի ու քորի զգացումով։ Բշտիկների պարունակությունը ջրային է, թափանցիկ։ Դրանք աստիճանաբար չորանում-ընկնում են՝ տեղում թողնելով աննշան թեփոտում։ Քրտնախաշ երբեմն կարող է բարդանալ թարախային վարակով։ Քրտնախաշի տարատեսակ է կարմիր քրտնախաշը, որի ժամանակ բշտիկներն առաջանում են կարմրած մաշկի վրա և շրջապատվում բորբոքային պսակով։ Բնորոշ է հիմնականում թուլակազմ, ռախիտով հիվանդ, տենդող, ուժեղ քրտնող երեխաներին։ Քրտնախաշը հաճախ է հանդիպում նաև կրծքի երեխաների մաշկի վրա, չափից ավելի բարուրելու, տաքացնող կոմպրեսներ օգտագործելու հետևանքով։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ընդհանուր կազդուրող միջոցներ
  2. Նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ
  3. Ընդհանուր լոգանքներ՝ կալիում պերմանգանատի լուծույթով
  4. Քրտինքը չորացնող փոշիների, օծանելիքների ու քսուքների օգտագործում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։