Քրուք շրջան (անգլ.՝ Crook County), ԱՄՆՎայոմինգ նահանգի 23 շրջաններից մեկը։ Ընկած է այդ նահանգի հյուսիսարևելյան մասում: Ընդհանուր տարածքը 7 420 քառակուսի կիլոմետր է, ընդ որում՝ մոտավորապես 30 կմ2-ն ջրածածկ է[2]: 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 7,181,[3]. այդ ցուցանիշով վերջին տեղերից մեկն է գրավում Վայոմինգ նահանգի շրջանների ցանկում։ Շրջկենտրոնն է Սանդենսը (Sundance), որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է[4]։ Շրջանը հիմնադրվել է 1875 թվականի դեկտեմբերին, Օլբանի և Լարամի շրջաններից վերցված տարածքների հաշվին, պաշտոնապես կազմավորվել է 1888 թվականին[5]։ Կոչվել է Հնդկացիական պատերազմների ամերիկացի զորահրամանատարներից մեկի՝ բրիգադային գեներալ Ջորջ Քրուքի պատվին[6]: