Քրոնոգրաֆ

Քրոնոգրաֆ կամ Գրանցող քրոնոգրաֆ կամ սալաքար քրոնոգրաֆ, տվյալների գրանցով սարք, որը օգտագործվել է 1870–1940 թվականներին աստղադիտարաններում ժամանակի նշման և ճշգրիտ երկայնության որոշման համար։ Գրանցումը կատարվում է մի քանի սանտիմետր լայնությամբ ժապավենի վրա, որը պտտվում է ժամացույցի մղիչի միջոցով մի քանի սմ/վ արագությամբ։ Գրանցումը կատարվում է երկու մատիտների միջոցով, որոնք շարժվում են Էլեկտրական շարժակով․ մեկը նշում է վայրկյանները՝ ըստ աստղագիտական ժամացույցի, նավային ժամացույցի կամ ռադիոազդանշանի, մյուսը գործարկվում է օգտագործողի կամ կիսավտոմատ գրանցող միկրոմետրի կողմից։ Սարքով չափումների կատարումը թույլ է տալիս որոշել ժամանակը մինչև 0,01 վայրյան ճշգրտությամբ[1]:
Այս գործիքի հեղինակը ժամագործ Մաթեուս Հիպպն (1813–1893) է, ով այն ստեղծել է 1866 թվականին Ֆրեդերիկ Դյուբուաի (1811–1869) հետ համագործակցությամբ Նյուշատելի աստղադիտարանի համար[2][3]: "Հիպպի քրոնոգրաֆը" ժամագործական մեխանիզմ էր, որը արտաբերու էր «բիփ» ձայներ, և տպագրում էր իմուլսները մածուցիկ թանաքի միջոցով (ժամում սպառում էր մի քանի թղթի փաթույթներ)։ Այն օգտագործվել է ամբողջ աշխարհում։ Լե Վերյեն օգտագործել է այն Վիեննայի աստղադիտարանի երկայնականությունը որոշելու համար[4]: Սարքի մի փոքր փոփոխված տարբերակը օգտագործել է Բրեգեն (1874)՝ Եվրոպական երկրաչափական ցանցին միանալու համար[5]: Եվ վերջապես Մարսելի և Ալժիրի երկայնականությունները նույնպես որոշվել են այս սարքով[6]:
Քանի որ թանաքը արագ էր չորանում ինտենսիվ օգտագործման դեպքում, այս սարքը փոխարինվեց ծակոտաժապավենային գրանցիչով, ապա մոտ 20-րդ դարի կեսերին՝ Ռոտատորով[7]։ Այս սարքերը վաճառվել են մինչև 1970 թվականը FAVAG և Wetzer ընկերությունների կողմից, ապա փոխարինվել են տպիչով քրոնոգրաֆներով։ 1980-ականներից ի վեր օգտագործվում են միայն տվյալների գրանցման համակարգեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Helmut Kahlert (1987). «Lorenz Bob und Matthäus Hipp». Alte Uhren und moderne Zeitmessung (գերմաներեն). Callwey Verlag München (4): 22 et suiv..
- ↑ G. H. Baillie (2006). Watchmakers & Clockmakers of the World. էջ 432. ISBN 978-1-4067-9113-6.
- ↑ Carl Schulte (1902). Lexikon der Uhrmacherkunst. Bautzen: Emil Hübners Verlag.
- ↑ Maurice Loewy; Theodor von Oppolzer (1876). «Determination of the longitude difference between Paris and Vienna». Annales de l’Observatoire de Paris – Observations: 1–140..
- ↑ Maurice Loewy; Theodor von Oppolzer (1885). «Determination of the longitude difference between Paris and Bregenz». Annales de l’Observatoire de Paris – Observations: 1–106..
- ↑ Maurice Loewy; Edouard Stephan (1878). «Determination of the longitude differences between Paris-Marseille and Algiers-Marseille». Annales de l’Observatoire de Marseille: 10..
- ↑ Karl Ramsayer (1970). Handbuch der Vermessungskunde. Vol. IIa. Stuttgart: J.B.Metzler.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնտերի ամրոցի ժամագործության թանգարան
- Dr. Thomas Schraven (2003 թ․ նոյեմբերի 23), [vlp.mpiwg-berlin.mpg.de/pdfgen/essays/enc13.pdf The Hipp Chronoscope] (PDF), Krefeld (Germany): The Antiquarian Horological Society & the Science Museum, London
{{citation}}: Check|url=value (օգնություն) - Caspar Clemens Mierau (2002), Matthias Hipp und das "Hipp'sche Chronoskop"
- Helmut Müller, Astronomical Position, Time and Azimuth Determinations with the Kern DKM3-A. Kern & Co AG, Aarau (1973)