Jump to content

Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառincognita?[1], Human herpesvirus 6?[2], Human herpesvirus 7?[2], Borna disease virus?[3] և Էբշտեյն-Բարի վիրուս[4]
Հիվանդության ախտանշաններմիալգիա[5], Հոդացավ[5], գլխացավ[5], obnubilation?, դող, night sweats?, խրոնիկական տարածուն ցավ, post-exertional malaise?[5][6], ավշային հանգույց[5], կոկորդի ցավ[5], elevated tumor necrosis factor?[7], elevated interleukin-2?[7], elevated interleukin-4?[7], elevated transforming growth factor-β?[7] և elevated c-reactive protein?[7]
Բուժաքննությունֆիզիկալ զննում
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և ռևմատոլոգիա[8]
Բուժումrintatolimod?[9] և Պիրիդոստիգմին

Քրոնիկ հոգնածության համախտանիշ (ՔՀՀ) կամ միալգիկ էնցեֆալոմիելիտ/քրոնիկ գերհոգնածության համախտանիշ (Myalgic encephalomyelitis/chronic fatigue syndrome, ME/CFS), քրոնիկական հիվանդություն, որն առավել մեծ տարածում է ստացել զարգացած երկրներում։ Հիվանդությունը բնորոշվում է խորը գերհոգնածությամբ, որը չի վերանում նույնիսկ տևական հանգստից հետո, ինչպես նաև քնի հետ կապված խնդիրներով և հիշողության կամ ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներով:

Հատկանշական ախտանիշը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո տկարության զգացողությունն է. հիվանդության վատթարացումը կարող է սկսվել անմիջապես կամ նույնիսկ փոքր ֆիզիկական կամ մտավոր ակտիվությունից ժամեր կամ օրեր անց: Այս վիճակը կարող է տևել ժամեր կամ օրեր, կամ մինչև մի քանի ամիս։ Այլ տարածված ախտանշաններից են ուղղաձիգ դիրքում գլխապտույտ ունենալը կամ ուշագնացությունը, և մկանային ցավը[10][11]:

ՔՀՀ-ի առաջացումը կապված է ինքնավար նյարդային համակարգի կենտրոնական կարգավորիչ կենտրոնների նևրոզների զարգացմամբ, որը պայմանավորված է արգելակման գործընթացների համար պատասխանատու գոտու գործունեության ճնշմամբ։ Հիվանդությունը հրահրող գործոններ են չբալանսավորված էմոցիոնալ-ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը` ի վնաս ֆիզիկական գործունեության։ 

Նպաստավոր գործոններ են. անբարենպաստ սանիտարա-էկոլոգիական իրավիճակը, քրոնիկական հիվանդությունները, այդ թվում` վիրուսային վարակները։ Հիվանդության հիմնական նախանշանները սրման ժամանակաշրջաններում բնութագրվում են ապատիայի, դեպրեսիայի, առանց պատճառիզայրույթի, մասնակի ամնեզիայով ագրեսիայի և այլնի դրսևորմամբ։

Հիվանդությունը կարող է տեղի տալ կամ վատթարանալ ժամանակի ընթացքում, սակայն լիարժեք վերականգնումը հազվադեպ է[12]: Հիվանդության ախտաբանությունն անհայտ է[13]. բուժման ոչ մի թերապիա կամ դեղամիջոց չի հաստատվել, և կառավարումն ուղղված է ախտանիշների վերացմանը[14]։ Այն հաճախ սկսվում է վարակից հետո, ինչպիսին է մոնոնուկլեոզը[12]: Այն կարող է լինել ընտանեկան հիվանդություն, սակայն դրան նպաստող գեներ հայտնի չեն[15]: ՔՀՀ-ն կապված է նյարդային և իմունային համակարգերի փոփոխությունների հետ[16]։ Ախտորոշումը հիմնված է ախտանիշների և դիֆերենցիալ ախտորոշման վրա, քանի որ ախտորոշիչ թեստ չկա[17][18][19][20]:

Ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգնել խուսափել ախտանիշների վատթարացումից, իսկ խորհրդատվությունը կարող է օգնել հաղթահարել հիվանդությունը[21]: Մինչև COVID-19 համաճարակը, ՔՀՀ-ն ազդում էր յուրաքանչյուր 1000 մարդուց երկուսից ինը մարդու վրա՝ կախված հայտնաբերումից[22]: Այնուամենայնիվ, շատ մարդիկ համապատասխանել են ՔՀՀ ախտորոշիչ չափանիշներին երկարատև COVID-ով հիվանդանալուց[23]:

Ռիսկային խմբում խոշոր քաղաքների (մեգապոլիսների) բնակիչները, ձեռնարկատերերը, աշխատանքային գործունեությունը բարձր պատասխանատվությամբ կատարող մարդիկ (բժշկական աշխատողները, ավիադիսպետչերները, երկաթուղային տրանսպորտի օպերատորները) են։  ՔՀՀ-ն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ: Այն ավելի տարածված է միջին տարիքում, բայց կարող է առաջանալ բոլոր տարիքներում, նաև մանկական[24]:

ՔՀՀ-ն ունի սոցիալական և տնտեսական խիստ բացաական ազդեցություն, և հիվանդությունը կարող է մեկուսանալու պատճառ դառնալ[25]: Տուժածների մոտ մեկ քառորդը չի կարողանում հեռանալ իր մահճակալից կամ տնից դուրս գալ[26]:3: ՔՀՀ ունեցող մարդիկ հաճախ չեն հասկացվում առողջապահական հաստատություններում, և խնամքը բարդանում է հիվանդության պատճառի և բուժման վերաբերյալ թյուրըմբռնման պատճառով[27]: Բժիշկները կարող են ծանոթ չլինել ՔՀՀ-ին, քանի որ այն հաճախ ամբողջությամբ չի լուսաբանվում բժշկական հաստատություններում[23]: Պատմականորեն, ՔՀՀ-ի հետազոտական ​​ֆինանսավորումը շատ ավելի ցածր է եղել հիվանդության ազդեցության համեմատ[28]:

Դասակարգում և տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) ՔՀՀ-ն դասակարգել է որպես նյարդաբանական հիվանդություն 1969 թվականից՝ սկզբում բարորակ միալգիկ էնցեֆալոմիելիտ անունով[29]:564: ՔՀՀ-ի դասակարգումը որպես նյարդաբանական հիվանդություն հիմնված է ախտանիշների վրա, որոնք ցույց են տալիս նյարդային համակարգի կենտրոնական դերը[30]: Որպես այլընտրանք, իմունային բջիջների անոմալիաների հիման վրա ՔՀՀ-ն երբեմն պիտակավորված է որպես նեյրոիմունային վիճակ[31]: Հիվանդությունը կարող է հետագայում դիտարկվել որպես հետսուր վարակի համախտանիշ (PAIS-Post-acute infection syndrome) կամ վիրուսային վարակի հետ կապված քրոնիկական հիվանդություն[13][32]: PAIS-ները, ինչպիսիք են երկարատև COVID-ը և հետբուժական Լայմի հիվանդության համախտանիշը (PTLDS- Post-Treatment Lyme Disease Syndrome ) բազմաթիվ ախտանիշներով նման են ՔՀՀ-ին և կասկածվում է, որ ունեն նմանատիպ պատճառ[32]:

Հիվանդության համար շատ անուններ են առաջարկվել։ Առավել հաճախ օգտագործվում են քրոնիկ հոգնածության համախտանիշ, միալգիկ էնցեֆալոմիելիտ և միալգիկ էնցեֆալոմիելիտ/քրոնիկ հոգնածության համախտանիշ (ME/CFS) անվանումները: Անվան շուրջ կոնսենսուսի հասնելը դժվար է եղել, քանի որ պատճառն ու պաթոլոգիան մնում են անհայտ[33]:29–30: ԱՀԿ-ի ամենավերջին ICD-11 դասակարգման մեջ քրոնիկ հոգնածության համախտանիշը և միալգիկ էնցեֆալոմիելիտը մտնում են հետվիրուսային հոգնածության համախտանիշ խմբի մեջ[34]: Հետինֆեկցիոն հոգնածության համախտանիշ տերմինն ի սկզբանե առաջարկվել է որպես «քրոնիկ հոգնածության համախտանիշի» ենթախումբ՝ փաստագրված հրահրող վարակով, բայց կարող է օգտագործվել նաև որպես ՔՀՀ-ի հոմանիշ կամ վարակից հետո հոգնածության վիճակների ավելի լայն շարք[32]:

ՔՀՀ-ով հիվանդ շատերը դեմ են քրոնիկ հոգնածության համախտանիշ տերմինին: Նրանք տերմինը համարում են պարզեցված և աննշան, ինչն իր հերթին թույլ չի տալիս հիվանդությանը լրջորեն վերաբերվել[33]:234[35]: Միևնույն ժամանակ, կան նաև խնդիրներ միալգիկ էնցեֆալոմիելիտ տերմինի հետ կապված (միալգիա նշանակում է մկանային ցավ և էնցեֆալոմիելիտ՝ ողնուղեղի և ուղեի բորբոքում), քանի որ ուղեղի բորբոքման միայն ոչ շատ ապացույցներ կան[36]:3: ՔՀՀ-ն պահպանել է ավելի ընդհանրական ME/CFS (Myalgic encephalomyelitis/chronic fatigue syndrome) անվանումը, թեև կարող էր մնալ ընդհանրական CFS (chronic fatigue syndrome) անվան տակ՝ չնշանակելով հիվանդություն, այլ ծանրաբեռնվածությունից առաջացած գերհոգնածություն, սակայն որոշ մարդիկ դեմ են նաև ME/CFS անվանմանը, քանի որ CFS-ը և ME-ն համարում են տարբեր հիվանդություններ[35]:

ԱՄՆ Բժշկության ինստիտուտի 2015 թվականի զեկույցով հիվանդությունը վերանվանել է Համակարգային լարվածության անհանդուրժողականության հիվանդություն (SEID-systemic exertion intolerance disease ) և առաջարկել նոր ախտորոշիչ չափանիշներ[33]: Թեև նոր անվանումը լայնորեն չի ընդունվել, ախտորոշիչ չափանիշներում որդեգրել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC): Ինչպես CFS-ը, այնպես էլ SEID անվանումը կենտրոնանում է միայն մեկ ախտանիշի վրա, և տուժածների կարծիքը ընդհանուր առմամբ բացասական է[37]:

ՔՀՀ հիվանդությունն իր անվանումը ստացել է Նևադա (ԱՄՆ) նահանգում 1984 թվականի համաճարակից հետո։ Դոկտոր Պոլ Չեյնին, որը պրակտիկա էր անցնում Տահո լճի ափին գտնվող Ինկլայն Վիլիջ փոքրիկ քաղաքում, գրանցել է այս հիվանդության ավելի քան 200 դեպք։ Հիվանդներն ունեցել են դեպրեսիա, տրամադրության վատթարացում, մկանային թուլություն։ Նրանց մոտ հայտնաբերվել է հերպեսի Էպշտեյն Բարրի վիրուս կամ նրանց և այլ բացիլների նկատմամբ հակամարմիններ` հերպեսի «ազգական» վիրուսներ։ Արդյո՞ք հիվանդության պատճառները վիրուսային վարակն էր, թե ինչ-որ այլ բան, օրինակ, վատ էկոլոգիական իրավիճակը, այդպես էլ մնացել է չպարզաբանված։

ME-CFS իվանդության ցուցանիշները ըստ տարիքի և սեռի, 2014 թվականին Նորվեգիայում կատարված ուսումնասիրությունից

Հիվանդության բռնկումներ նկատվել են նաև նախկինում, Լոս-Անջելեսում` 1934 թվականին, Իսլանդիայում` 1948 թվականին, Լոնդոնում` 1955 թվականին, Ֆլորիդայում` 1956 թվականին։ Սինդրոմը չի սահմանափակվում որևէ աշխարհագրական կամ սոցիալ-ժողովրդագրական խմբերով։ ԱՄՆ-ում ՔՀՀ-ով տառապում են յուրաքանչյուր 100 հազար բնակչից շուրջ 10-ը։ Ավստրալիայում 1990 թվականին գրանցվել է բարձր հիվանդացածություն. յուրաքանչյուր 100 հազար բնակչից 37-ը։ ՔՀՀ-ի նկատմամբ առավել հակվածություն ունեն 25-ից 45 տարեկան կանայք։

2009 թվականին ԱՄՆ-ի գիտնականների հոդվածներում նկարագրվել է մարդու օրգանիզմի վրա մկներին վնասող ՔՀՀ վիրուսի ազդեցությունը։ Մի քանի տարի անց այդ տվյալները հերքվել են, քանի որ հետազոտվող հիվանդների արյան մեջ վիրուս չի հայտնաբերվել։ Սակայն դրանից հետո այլ կենսաբաններ հայտարարել են նոր արդյունքների մասին։ Նրանց ցույց են տվել հիվանդների արյան մեջ մի վիրուսի առկայություն, որը հայտնվում է, երբ իմունային համակարգը գտնվում է մշտական լարման մեջ։

2016 թվականի հունվարին բրիտանացի գիտնականների խումբը հրապարակել է իր հետազոտության արդյունքները, ըստ որի ՔՀՀ վիրուս կա, և նրանով առավել խոցելի են հատկապես դեռահասները։ Մասնագետների կարծիքով, Մեծ Բրիտանիայի դեռահասների ավելի քան 2 %-ը ունեն քրոնիկ հոգնածության համախտանիշ։ Այդ հիվանդության բնորոշ ախտանիշներն են անքնությունը, հոգնածությունը, գլխացավերը և հաճախակի ջղաձգությունները[38][39]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Միալգիական էնցեֆալոմիելիտի (ME), Քրոնիկ հոգնածության համախտանիշի (CFS) և ֆիբրոմիալգիայով տառապողների համար» միջնորդագրի ներկայացումը Ուելսի Ազգային ժողովին, 2014 թվականին

ME/CFS-ն առաջացնում է հյուծող հոգնածություն, քնի հետ կապված խնդիրներ և ֆիզիկական շարժումներից հետո տկարություն (PEM-post-exertional malaise, ընդհանուր ախտանշանները վատթարանում են ոչ մեծ ակտիվությունից հետո): Բացի այդ, կարող են արտահայվել ճանաչողական խնդիրներ, օրթոստատիկ անտանելիություն (orthostatic intolerance, գլխապտույտ կամ սրտխառնոց ուղղաձիգ կանգնելիս) կամ այլ ֆիզիկական ախտանիշներ: Ախտանիշները զգալիորեն նվազեցնում են աշխատունակությունը և սովորաբար տևում են երեքից վեց ամիս, նախքան ախտորոշումը կհաստատվի[11][14]: ME/CFS կարող է սկսվել հանկարծակի կամ ավելի աստիճանաբար, շաբաթների կամ ամիսների ընթացքում[12]:

Հիմնական նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ME/CFS ունեցող մարդիկ մշտապես գերհոգնածություն են զգում: Այն վատթարանում է նորմալ ֆիզիկական, մտավոր, էմոցիոնալ և սոցիալական ակտիվության պատճառով և ոչ թե շարունակական գերլարման հետևանքով[10][14]: Հանգիստը սահմանափակ կերպով ազատում է գերհոգնած զգացողությունից: Հատկապես հիվանդության սկզբնական շրջանում այս հոգնածությունը բնութագրվում է «գրիպանման»։ Անհատները կարող են զգալ «ֆիզիկապես թույլ» և անկարող լինել գործ սկսել կամ այն ավարտին հասցնել: Նրանք կարող են նաև անհանգիստ լինել հոգնածության ժամանակ՝ նկարագրելով իրենց փորձը որպես «լարված, բայց հոգնած»: Որևէ գործ անելիս մկանային ուժը կարող է արագ սպառվել, ինչից կարող է դժվարանալ կոորդինացիան, շարժումներն աններդաշնակ դառնալ կամ հանկարծակի թուլություն զգալ: Մտավոր հոգնածությունը կարող է նաև դժվարացնել ճանաչողական ջանքերը[14][40][41]: ME/CFS-ի դեպքում նկատվող հոգնածությունն ավելի երկարատև և ծանր է, քան գերհոգնածությամբ բնութագրվող այլ վիճակներում[11]:

ME/CFS-ի բնորոշ հատկանիշը ծանրաբեռնվածությունից հետո ախտանիշների վատթարացումն է, որը հայտնի է որպես ծանրաբեռնվածությունից հետո անհանգստություն կամ ախտանիշի սրացում[42]: PEM-ի դեպքում առաջանում է աշխատունակության կորուստ խիստ գերհոգնածությունից: Այն կարող է ներառել նաև գրիպի նման ախտանիշներ, մկանային ցավ, ճանաչողական դժվարություններ, ստամոքս-աղիքային խնդիրներ, սրտխառնոց և քնի խանգարումներ[11]:

The onset of PEM is usually within two days. Peak PEM occurs within seven, while recovery can take months.
Սովորական ամենօրյա գործունեությունից հետո բնորոշ ֆիզիկական ծանրաբեռնվածության տևողությունները

Բոլոր տեսակի գործողությունները, որոնք պահանջում են էներգիա, լինի դա ֆիզիկական, ճանաչողական, սոցիալական կամ էմոցիոնալ, կարող են առաջացնել PEM[43]: Օրինակ, դպրոցական միջոցառման հաճախելը, սննդի գնումներ կատարելը կամ նույնիսկ լոգանք ընդունելը[10]: Ոմանց համար ակտիվ միջավայրը կարող է բավարար լինել PEM-ի առաջացման համար: PEM-ը սովորաբար սկսվում է ակտիվությունից 12-48 ժամ հետո[44], բայց կարող է նաև սկսվել ակտիվ գործունեությունից անմիջապես հետո: PEM-ը կարող է տևել ժամեր, օրեր, շաբաթներ կամ ամիսներ[11]: PEM-ի երկարատև ժամանակահատվածները, որոնք հիվանդը սովորաբար անվանում է «վթար» կամ «բռնկում», կարող են հանգեցնել երկարատև ռեցիդիվների[43]:

Չհագեցնող քունը մեկ այլ հիմնական ախտանիշ է: Մարդը գիշերային քնից հետո արթնանում է ուժասպառ և կաշկանդված, ոչ թե քունն առած` վերականգնված: Դա կարող է առաջանալ ցերեկը քնելուց և գիշերն արթուն մնալուց, մակերեսային քնից կամ գիշերը հաճախակի արթնանալու պատճառով: Այնուամենայնիվ, նույնիսկ լիարժեք գիշերային քնից հետո մարդն արթնանում է քնից չհագեցած, լիարժեք չվերականգնված: Որոշ մարդիկ ունենում են անքնություն, հիպերսոմնիա (չափազանց քնկոտություն) կամ մղձավանջային քուն[43]։

ME/CFS-ի դեպքում կոգնիտիվ դիսֆունկցիան կարող է լինել նույնքան հաշմանդամ դարձնող, որքան ֆիզիկական ախտանիշները, ինչը հանգեցնում է դժվարությունների աշխատանքում կամ դպրոցում, ինչպես նաև սոցիալական շփումներում մեջ[11]: Հիվանդն իր վիճակը երբեմն բնութագրում է որպես` «ուղեղս մշուշապատ է»[10] և զգում է, որ ինֆորմացիան դանդաղ է ընկալում: Մարդը կարող է դժվարանալ խոսել, բառեր և անուններ գտնել: Հիվանդը կարող է խնդիրներ ունենալ կենտրոնանալու կամ բազմաֆունկցիոնալ աշխատանքում, կամ կարող է դժվարություններ ունենալ կարճաժամկետ հիշողության հետ[14]: Թեստերը հաճախ ցույց են տալիս կարճաժամկետ տեսողական հիշողության, արձագանքման ժամանակի և ընթերցանության արագության հետ կապված խնդիրներ: Կարող են լինել նաև ուշադրության և խոսքային հիշողության հետ կապված խնդիրներ[45]:

ME/CFS ունեցող մարդիկ հաճախ ունենում են օրթոստատիկ անհանդուրժողականություն, ախտանիշ, որը սկսվում կամ սրվում է կանգնլիս կամ նստելիս: Ախտանիշները, որոնք ներառում են սրտխառնոց, թեթև գլխապտույտ և ճանաչողական խանգարումներ, հաճախ թուլանում են պառկելուց հետո[12]: Թուլությունը և տեսողության փոփոխությունները կարող են առաջանալ նաև ուղիղ կեցվածքում[10]: Ոմանք ունենում են պոստուրալ օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշ (POTS)՝ ոտքի կանգնելուց հետո սրտի զարկերը կտրուկ աճում են, որը կարող է հանգեցնել ուշագնացության[11]: Բացի այդ, հիվանդը կարող է զգալ օրթոստատիկ հիպոթենզիա` արյան ճնշման անկում նստած տեղից կանգնելու դեպքում[36]:

Այլ ընդհանուր ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ME/CFS հիվանդությանը բնորոշ են ցավը և հիպերալգեզիան (ցավի նկատմամբ աննորմալ բարձր զգայունություն): Ցավը չի ուղեկցվում այտուցով կամ կարմրությամբ[36]։ Ցավը կարող է լինել մկաններում (միալգիա) և հոդերում: ME/CFS -ից կարող է առաջանալ քրոնիկ ցավ աչքերի տակ և պարանոցի հատվածում, ինչպես նաև նեյրոպաթիկ ցավեր (կապված նյարդային համակարգի խանգարումների հետ)[11]: Կարող են առաջանալ նաև գլխացավեր և միգրեններ, որոնք մինչ հիվանդությունը չեն եղել: Այնուամենայնիվ, ամենօրյա խրոնիկական գլխացավերի պատճառը կարող են լրացուցիչ ուսումնասիրություն պահանջել` մեկ այլ պատճառը պարզելու համար[36][10]:

Քրոնիկ հոգնածության համախտանիշն ունի փոփոխական կլինիկական պատկեր, և նախանշել ինչ-որ կոնկրետ ախտանիշներ բավական խնդրահարույց է։ Եվ այնուամենայնիվ, բժիշկներն առանձնացնում են հետևյալ ցուցանիշները.

  • լիարժեք գիշերային քնից հետո հանգստի զգացողության բացակայություն 
  • հաճախ կրկնվող գլխացավեր առանց դրանց համար տեսանելի պատճառների
  • բարձր քնկոտություն օրվա ցերեկային ժամերին
  • արագ քնելու անհնարինություն, նույնիսկ լարված ֆիզիկական աշխատանքից հետո
  • առանց դրդապատճառի գրգռում
  • առանց առիթի վատ տրամադրություն[46]
  • վարակիչ հիվանդություններով հաճախակի հիվանդացածություն
  • ալերգիկ ռեակցիաներ[47]
  • հիշողության ու կենտրոնանալու կարողության նվազում
  • ֆարինգիտ
  • պարանոցի և թևատակի շրջանում ավշահանգույցների բորբոքվածություն
  • անբացատրելի մկանային ցավ[48]։

Երբեմն ՔՀՀ-ը դժվար է ախտորոշել, քանի որ նրա ախտանշանները նման են բազմաթիվ այլ հիվանդությունների ախտանշաններին։ ՔՀՀ ախտորոշման չափանիշը քրոնիկական գերծանրաբեռնվածությունն է, որը տևում է 6 ամիս և ավելի, և առնվածն 4-8-ը վերը նշված ախտանիշներից։ ՔՀՀ-ն հաճախ ուղեկցվու է դեպրեսիայով։

Մասնագետներն առանձնացնում են քրոնիկ հոգնածության մի շարք պատճառներ.

  • քրոնիկ հիվանդություններ - իմունային համակարգի աշխատանքի խախտումն առաջացնում է քրոնիկ հիվանդություններ, որոնք խլում են կենսական ուժերը և հանգեցնում են քրոնիկ հոգնածության
  • հոգեբանական խանգարումներ - դեպրեսիաները և սթրեսները, որոնք պայմանավորված են տարբեր գործոններով, ազդում են նյարդային համակարգի վրա և առաջացնում են հոգնածություն
  • սխալ ապրելակերպ - քնի պակասը, ընդհանուր լարվածությունը, արևի լույսի բացակայությունը
  • սննդի խախտում - սոված մնալը կամ շատ ուտելը, անորակ սնունդը բերում են հոգնածության զգացողության առաջացման
  • շրջակա միջավայրի գործոններ - քրոնիկ հոգնածության համախտանիշի առաջացման ռիսկը բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր բնակվում են մեծ քաղաքներում, քանի որ աղտոտված միջավայրը ազդում է օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։
  • վարակներ և վիրուսներ - գոյություն ունի տեսություն, համաձայն որի, օրգանիզմում հայտնված տարբեր վիրուսներ կարող են հանգեցնել քրոնիկ հոգնածության համախտանիշի առաջացման[49]։

Էտիլոգիա և ախտածնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև օրս անհայտ են մնում էտիլոգիան և ախտածնությունը։ Մեծ դեր է հատկացվում մակրո - և միկրոնուտրիենտների դեֆիցիտին, սննդային ալերգիային, չափից ավելի ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածություններին, վիրուսային վարակին։

Ներկայումս առավել համոզիչ է ինֆեկցիոն կամ վիրուսային տեսությունը։ Ըստ այդ տեսության, ՔՀՀ հրիչ (տրիգեր) գործոններ կարող են ծառայել Էպշտեյն Բարրի վիրուսը, ցիտոմեգալովիրուսը, հերպեսի 6-րդ տեսակի վիրուսը, Կոկսակիի վիրուսները, հեպատիտ C, էնտերովիրուսները, ռետրովիրուսները։ ՔՀՀ դեբյուտը հաճախ կապվում է սուր գրիպանման հիվանդության հետ։ Համոզիչ են հանդիսանում նաև մեծ հաճախականությամբ հերպեսվիրուսների հայտնաբերումը և նրանց վերաակտիվացման նշանները։ Ամբողջությամբ չի բացառվում մինչ օրս չիդենտիֆիկացված վիրուսի գոյության հնարավորությունը (ամենայն հավանականությամբ, հերպես-վիրուսների խմբից), որը հարուցում է ՔՀՀ, մինչդեռ այլ հայտնի վիրուսներ (EBV, CMV, HHV-6 և այլն) կարող են երկրորդային դերակատարում ունենալ, իմունային կարգավիճակի խախտումների ֆոնի վրա վերաակտիվանալով և աջակցելով նրանց[50]։

Բազմաթիվ տվյալները վկայում են այն մասին, որ ՔՀՀ-ի դեպքում նկատվում են ինչպես քանակական, այնպես էլ ֆունկցիոնալ իմունաբանական խախտումներ[51]։ Օբյեկտիվ ցուցանիշներիից են. նվազում է IgG-ն, առաջին հերթին, G1- և G3- դասերի հաշվին, լիմֆոցիտների թիվը CD3 և CD4 ֆենոտիպերի հետ, բնական քիլլերները, բարձրանում է շրջանառվող համալիրների և տարբեր տիպի հակավիրուսային հակամարմինների մակարդակը, ավելանում է β-էնդորֆինը, ինտերլեյկին-1 և ինտերֆերոնը, ինչպես նաև ուռուցքի նեկրոզի գործոնը[52]։ ՔՀՀ հիվանդների մեծամասնության մոտ հայտնաբերվում է բնական քիլլերների թվի նվազում և/կամ ֆունկցիայի անկում։ Այսպիսով, ենթադրվում է, որ իմունոկոմպետենտ բջիջների ֆենոտիպի փոփոխությունը և բնական քիլլերների դիսֆունկցիան ՔՀՀ ընդհանուր դրսևորումն է։

Ըստ որոշ հեղինակների, ՔՀՀ-ն միայն հոգեբուժական պաթոլոգիայի հետևանք է. սոմատիզացված խանգարումներ, «մեծ» կամ ատիպիկ դեպրեսիաներ։

Որոշ աշխատանքներում որպես պաթոգենեզի գործոն քննարկվում են.

  • ի պատասխան ֆիզիկական ծանրաբեռնվածության` կաթնաթթվի առաջացման ավելացումը
  • դեպի հյուսվածքներ թթվածնի տեղափոխման խախտումը
  • միտոքոնդրիումների թվի նվազումը և նրանց դիսֆունկցիան ՔՀՀ հիվանդների մոտ։

Համարվում է, որ ՔՀՀ և ֆիբրոմիալգիայի ախտանշանները, գոնե մասամբ, բջջային նյութափոխանակության խախտումների հետևանք են[53]։ ՔՀՀ հիվանդների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ արյան պլազմայի L-կարնիտինի մակարդակի և ՔՀՀ զարգացման ռիսկի միջև հստակ կապ կա։ Պարզվել է, որ L-կարնիտինի դեֆիցիտի աստիճանը ուղղակիորեն կապված է ՔՀՀ ախտանիշների արտահայտվածության աստիճանի հետ։ Այսինքն, որքան քիչ L-կարնիտին (և նրա եթերներ) է պարունակվում մարդու արյան պլազմայի մեջ, այնքան ցածր է նրա աշխատունակությունը և վատ է ինքնազգացողությունը[54]։

Գիտնականները գտնում են նաև, որ ՔՀՀ պատճառը կարող է լինել աղիներում բակտերիաների հավասարակշռության փոփոխությունը[55]։ Ըստ Կոլումբիայի համալսարանի տվյալների` ՔՀՀ ունեցող մարդկանց 90 % - ի մոտ առաջանում է հաստ աղիքի գրգռման համախտանիշ[56]։ Իսկ նրանց 80% - ի մոտ դիտվում է հետևյալ յոթ աղիքային բակտերիաների անոմալ բարձր պարունակություն.  Faecalibacterium, Roseburia, Dorea, Coprococcus, Կլոստրիդիում, Ruminococcus, Coprobacillus[57]:

Պաթոֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

ME/CFS-ն կապված է օրգանիզմում մի քանի փոփոխությունների հետ, ներառյալ նյարդային և իմունային համակարգերը, ինչպես նաև էներգիայի նյութափոխանակության խանգարումների հետ[13][16]։ Նյարդաբանական տարբերությունները ներառում են ինքնավար նյարդային համակարգի դիսֆունկցիան և ուղեղի կառուցվածքի և նյութափոխանակության փոփոխությունը[58]։ Իմունային համակարգում նկատված փոփոխությունները ներառում են բնական քիլլեր բջիջների ֆունկցիայի նվազում և, որոշ դեպքերում, աուտոիմունություն[16]:

Նյարդաբանական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքային, կենսաքիմիական և ֆունկցիոնալ մի շարք շեղումներ են հայտնաբերվել ME/CFS ունեցող մարդկանց ուղեղի նեյրոպատկերի ուսումնասիրություններում[31][58]: Ամենաշատը բացահայտվել են ուղեղաբնի (brainstem) փոփոխություններ և ճանաչողական առաջադրանքների համար գլխուղեղի այլ մասերի օգտագործում: Այլ հետևողական բացահայտումներից (որոնք հիմնված են ավելի փոքր թվով ուսումնասիրությունների վրա) են որոշ օրգաններում ցածր նյութափոխանակությունը, սերոտոնին փոխադրողների կրճատումը և նեյրոանոթային զուգակցման հետ կապված խնդիրները[30]:

Առաջարկվել է, որ նեյրոբորբոքումն (նյարդային հյուսվածքի բորբոքում) է ME/CFS-ի ախտանիշների մեծ շարքի հիմքում ընկած մեխանիզմը: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ տեղի է ունենում նեյրոբորբոքում ուղեղի կեղևային և լիմբիական շրջաններում: Օրինակ, ME/CFS ունեցող անհատներն ունեն ուղեղի լակտատի և քոլինի (choline) ավելի բարձր մակարդակ, որոնք նյարդային բորբոքման նշաններ են: Միկրոգլիայի (ուղեղի իմունային բջիջների տեսակ) պոզիտրոնային էմիսիոն շերտագրության երկու փոքր ուսումնասիրություններից ստացված ավելի անմիջական ապացույցները, սակայն, հակասական են եղել[59][60]:

Վեգետատիվ վիճակում (vegetative state) գտնվող հիվանդին ուղղաձիգ դիրքի բերելու համար օգտագործվում է թեքված սեղան

ME/CFS-ն ազդում է քնի վրա: Անհատները զգում են քնի արդյունավետության նվազում, ավելի երկար ժամանակ է պահանջվում քնելու համար և ավելի երկար է տևում REM` արագ քնի հասնելը՝ քնի փուլ, որը բնութագրվում է աչքերի արագ շարժումով: Հայտնաբերվել են նաև հանգիստ քնի (աչքի ոչ արագ շարժման փուլ` REM քուն) փոփոխություններ, որոնք միասին ենթադրում են ինքնավար նյարդային համակարգի դերը[61]: Ֆիզիկական շարժումներից հաճախ դանդաղում է սրտի կծկումների հաճախականությունը (քրոնոտրոպային անբավարարություն), բայց սրտի զարկերը հաճախանում են՝ թեքված սեղանի թեստի (Tilt table test) ժամանակ, երբ մարմինը հարթ պառկած դիրքից պտտում են ուղղահայաց դիրքի: Սա կրկին վկայում է ինքնավար նյարդային համակարգի դիսֆունկցիայի մասին[62]:

Իմունաբանական

[խմբագրել | խմբագրել կոդը]

ME/CFS-ից հաճախ խախտվում է մարդու իմունային համակարգը: Իմունաբանական հետազոտությունները բացահայտում են, որ նվազում է բնական քիլլեր բջիջների ֆունկցիան, իմունային բջիջների մի տեսակ, որը թիրախավորում է վիրուսով վարակված և ուռուցքային բջիջները[63]: Նաև մեծ է հավանականությունը, որ մարդը ակտիվ լինի վիրուսային վարակների նկատմամբ` համակցված ճանաչողական խնդիրների և հոգնածության հետ: Գրանցվել է, որ T բջիջները դրսևորում են ավելի քիչ մետաբոլիկ ակտիվություն: Սա նշանակում է, որ T բջիջները հասել են հյուծված վիճակի և չեն կարող արդյունավետորեն արձագանքել հարուցիչներին[16]:

Աուտոիմունիտետը համարվում է ME/CFS գործոն: Գոյություն ունի ME/CFS ունեցող մարդկանց մի ենթախումբ՝ աուտոհակատմարմինների (autoantibody) բարձր մակարդակով, հնարավոր է վիրուսների միմիկրիայի հետևանքով[64]: Ոմանք կարող են ունենալ մուսկարինային ացետիլխոլինի ընկալիչների (muscarinic acetylcholine receptors), ինչպես նաև β2 ադրէներգիկ ընկալիչների (Beta-2 adrenergic receptor) նկատմամբ աուտոհակամարմինների ավելի բարձր մակարդակներ[64][16]: Այս ռեցեպտորների հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել արյան հոսքի խանգարման[65]:

A scatterplot with fifty datapoints. They show that people with ME/CFS score worse in work rate at ventilatory threshold than those with unexplained chronic fatigue on the second day of a 2-day exercise test.
Երբ ME/CFS ունեցող մարդը մի քանի օր մարզվում է, նրա աշխատունակությունը նվազում է արդեն իսկ երկրորդ օրը, ի տարբերություն անբացատրելի քրոնիկ գերհոգնածություն (ICF-Idiopathic chronic fatigue) ունեցողի

2-օրյա սիրտ-թոքային ուժաչափության վարժությունների թեստի դեպքում ֆիզիկական շարժումներից օբյեկտիվ գերհոգնածության` PEM (post-exertional malaise) նշաններ են հայտնաբերվում[66]: Այդ դեպքում ME/CFS ունեցող մարդիկ ավելի ցածր աշխատունակություն են դրսևորում՝ համեմատած առաջին` առողջ հսկիչ խմբի թեստի մասնակիցների: Առողջ մարդկանց ցուցանիշները մնում են մոտավորապես նույնը կամ մի փոքր ավելանում են, մինչդեռ ME/CFS ունեցողների մոտ անաէրոբ շեմին աշխատանքի արագության կլինիկական զգալի նվազում է նկատվում: Հնարավոր պատճառներից են միտոքոնդրիալ դիսֆունկցիան և թթվածնի տեղափոխման և օգտագործման հետ կապված խնդիրները[67]: Ֆիզիկական վարժություններից հետո վերականգնվելու սովորական գործընթացներից մի քանիսը կարող են չլինել, ինչը այլընտրանքային բացատրություն է տալիս PEM գերհոգնածության համար[16]:

Ուսումնասիրությունները պարզել են բջիջներում էներգիայի արտադրության միտոքոնդրիումային անոմալիաներ, սակայն ուսումնասիրությունների միջև եղած տարբերությունները դժվարացնում են հստակ եզրակացություններ անելը[68]: ԱԵՖ-ը՝ բջիջներում էներգիայի առաջնային կրիչը, հավանաբար, ավելի հաճախ արտադրվում է լիպիդներից և ամինաթթուներից, քան ածխաջրերից[16]:

Հիպոթալամուս-հիպոֆիզ-մակերկամային առանցքի (HPA-hypothalamic–pituitary–adrenal axis) դիագրամ

ME/CFS-ը առաջացնում է անոմալիաներ մարդու հիպոթալամուս-հիպոֆիզ-մակերկամային առանցքի հորմոններում: Սա կարող է ներառել կորտիզոլի ցածր մակարդակ, օրվա ընթացքում կորտիզոլի մակարդակի ավելի քիչ փոփոխություն և սթրեսի և գրգռիչների նկատմամբ ավելի թույլ արձագանք[69]: Այլ անոմալիաներից կարող են լինել դեպի ուղեղ արյան հոսքի նվազումը օրթոստատիկ սթրեսի ժամանակ (ինչպես ցույց է տվել թեքված սեղանի թեստը), փոքր նյարդաթելերի նյարդաբորբը (Small fiber neuropathy)` նևրոպատիան և աղիքային միկրոբների քանակի աճը, որոնք ներթափանցում են արյուն[36]։ Աղիքային միկրոբների բազմազանությունը նվազում է առողջ մարդկանց համեմատ[16]: ME/CFS ունեցող կանայք հաճախ ունենում են էնդոմետրիոզ, վաղ դաշտանադադար և դաշտանային այլ անկանոնություններ՝ ME/CFS չունեցող կանանց համեմատ[13]:

ME/CFS չորս ախտանիշներ
# խիստ գերհոգնածություն
# ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ինքնազգացողության վատթարացում
# քնի խանգարում
# ուղեղում մշուշ

ՔՀՀ բուժման հիմնական սկզբունքը համապարփակ մոտեցումն է։ Բուժման կարևոր պայմաններից մեկն էլ պաշտպանական ռեժիմի պահպանումն է և բուժող բժշկի հետ հիվանդի մշտական շփումը։

Քրոնիկ հոգնածության համախտանիշի բուժման ծրագրի մեջ են ընդգրկվում.

Շատ հիվանդներ չեն կարող լիովին վերականգնել է ՔՀՀ-ից նույնիսկ բուժման օգնությամբ։ Առաջարկվում է ղեկավարման մի քանի ռազմավարության տեսակներ, որոնք ուղղված են ՔՀՀ առկայության հետևանքների նվազեցնելուն։ Ուշադրության են արժանի դեղորայքային բուժման, տարբեր բժշկական թերապիաների, կոմպլեմենտար և ոչ ավանդական բժշկության բոլոր տեսակի մեթոդիկաները։ Համակարգված դիտարկումը ցույց է տվել, որ հիվանդները, որոնք ունեն ՔՀՀ, պլացեբոյի էֆեկտին ավելի քիչ են ենթարկվում, քան այլ հիվանդություններ ունեցող հիվանդները:ՔՀՀ-ն կապված է քիմիական զգայունության հետ և որոշ հիվանդների հաճախ բուժական դոզայի մի փոքր չափաբաժինն ավելի արագ արդյունք է տալիս, քան սովորական հիվանդների մոտ։ Մի շարք կլինիկական փորձարկումների համար օգտագործվել են իմունոմոդուլյացնող մի քանի ագենտներ. Staphypan Berna հակաստաֆիլոկոկային պատվաստանյութը[70], կաթնաթթվային բակտերիաներ, kuibitang (չին.` Gui Pi Tang (Վերականգնել փայծաղի թուրմը) հայտնի արյան տոնիկ, որն օգտագործվում է սրտի (արյան) և փայծաղի (Qi) անբավարարության բուժման համար) և ներերակային իմունոգլոբուլին։ Օրինակ, ըստ վերջին տվյալների, պարզվում է, որ հակադեպրեսանտները դեպրեսիվ հիվանդների վրա բարենպաստ ազդեցություն են ցուցաբերում բնական քիլլեր բջիջների (NK cells) գործունեության ավելացման նկատմամբ[71]։

Հետազոտողները, որոնք հայտնաբերել են հակաօքսիդանտների, L-կարնիտինի, B խմբի վիտամինների, մագնեզիումի դեֆիցիտ, կարծում են, որ ավելացնելով դեղեր, որոնք պարունակում են այդ նյութերը, կարելի է էապես նվազեցնել ՔՀՀ-ի ախտանիշները[72]։ Մագնեզիումը կարգավորում է օրգանիզմում էներգիայի արտադրության և սպառման բոլոր գործընթացները. նրա քրոնիկական դեֆիցիտի դեպքում առաջանում է հոգնածություն, անտարբերություն և ուժերի անկում[73]։ Հայտնի է նույնիսկ, որ ներբջջային մագնեզիումի 80-90 % - ը գտնվում է ադենոզինեռֆոսֆատի համալիրի հետ, նուկլեոտիդ, որը հանդիսանում է կենդանի բջիջների ունիվերսալ փոխադրիչ և էներգիայի հիմնական մարտկոց։

Ֆիզիոլոգիայի տեսանկյունից հոգնածությունը գալիս է հյուսվածքների էներգետիկ պաշարների սպառումից և կատաբոլիզմի արտադրանքի կուտակումից հետո։ Բջիջների համար մատչելի էներգիայի (ԱԵՖ) առաջացումը տեղի է ունենում միտոքոնդրիումներում` շնորհիվ գլյուկոզի և ճարպային թթուների օքսիդացման։ Ընդ որում, էներգիայի դեֆիցիտը առաջանում է ոչ թե սուբստրատի պակասից, այլ միտոքոնդրումների սահմանափակ թողունակությունից։ Միտոքոնդրիումների աշխատանքի արդյունավետությունը մեծ մասամբ որոշվում է ճարպաթթուները փոխադրող L-կարնիտինի քանակից։ L-կարնիտինի պակասի դեպքում դանդաղում է ճարպային թթուների օքսիդացումը միտոքոնդրիումներում և, որպես հետևանք, նվազում է ապրանքներ ԱԵՖ-ն։

Մի շարք կլինիկական հետազոտություններ ցույց են տվել ՔՀՀ դեպքում L-կարնիտինի (և այլն եթերներով) դեղերի արդյունավետությունը։ Օրական դոզան սովորաբար կազմում է 2 գրամ։ Առավել ուժեղ ազդեցությունը զգացվում է 2-4 շաբաթ բուժումից հետո։ Հոգնածությունը պակասում է 37-52 % - ով։ Բացի այդ, բարելավվում է այնպիսի օբյեկտիվ կոգնիտիվ ցուցանիշը, ինչպիսին է ուշադրության կենտրոնացումը[74]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.cdc.gov/me-cfs/
  2. 2,0 2,1 (not translated to uk), (not translated to uk) РОЛь ГЕРПЕСВіРуСіВ 6-ГО ТА 7-ГО ТИПіВ у РОзВИТКу СИНДРОму хРОНіЧНОї ВТОмИ (укр.): огляд літератури і описання клінічних випадків // Likars'ka sprava — 2018. — Vol. 7-8. — P. 24—31. — ISSN 1019-5297; 2706-8803doi:10.31640/JVD.7-8.2018(4)
  3. Azami M., Mojarad M. R. A., Mansouri A., Tardeh Z. The Association Between Borna Disease Virus and Chronic Fatigue Syndrome: A Systematic Review and Meta-Analysis // Iranian journal of psychiatry and behavioral sciencesMazandaran University of Medical Sciences, 2017. — ISSN 1735-8639; 1735-9287doi:10.5812/IJPBS.9074
  4. Eriksen W. ME/CFS, case definition, and serological response to Epstein-Barr virus. A systematic literature review // Fatigue : biomedicine, health & behaviorTaylor & Francis, 2018. — Vol. 6, Iss. 4. — P. 220—234. — ISSN 2164-1846; 2164-1862doi:10.1080/21641846.2018.1503125
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fukuda K., Straus S. E., Hickie I., Sharpe M. C., Dobbins J. G., Komaroff A. The Chronic Fatigue Syndrome: A Comprehensive Approach to Its Definition and Study // Ann. Intern. Med. / C. LaineAmerican College of Physicians, 1994. — Vol. 121, Iss. 12. — P. 953—9. — ISSN 0003-4819; 1539-3704doi:10.7326/0003-4819-121-12-199412150-00009PMID:7978722
  6. Carruthers B. M., Bested A. C., Klimas N. G. Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome: Clinical Working Case Definition, Diagnostic and Treatment Protocols // Journal of Chronic Fatigue Syndrome: multidisciplinary innovations in research, theory and clinical practice — 2003. — Vol. 11, Iss. 1. — P. 7—115. — ISSN 1057-3321; 1547-0660doi:10.1300/J092V11N01_02
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Strawbridge R., Sartor M., Scott F., Cleare A. J. Inflammatory proteins are altered in chronic fatigue syndrome-A systematic review and meta-analysis // Neurosci. Biobehav. Rev.Elsevier, 2019. — Vol. 107. — P. 69—83. — ISSN 0149-7634; 1873-7528doi:10.1016/J.NEUBIOREV.2019.08.011PMID:31465778
  8. A K., I S. Chronic fatigue immune dysfunction syndrome: an epidemic? // Pediatr.American Academy of Pediatrics, 1992. — Vol. 89, Iss. 4 Pt 2. — P. 804. — ISSN 0031-4005; 1098-4275; 0210-5721PMID:1557291
  9. Mitchell W. M. Efficacy of rintatolimod in the treatment of chronic fatigue syndrome/myalgic encephalomyelitis (CFS/ME). // Expert Rev. Clin. Pharm.Informa, 2016. — Vol. 9, Iss. 6. — P. 755—770. — ISSN 1751-2433; 1751-2441doi:10.1586/17512433.2016.1172960PMID:27045557
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «Symptoms of Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome». U.S. Centers for Disease Control and Prevention (CDC). 10 May 2024. Արխիվացված օրիգինալից 17 May 2024-ին. Վերցված է 17 May 2024-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Institut für Qualität und Wirtschaftlichkeit im Gesundheitswesen (IQWiG) (17 April 2023). Myalgische Enzephalomyelitis / Chronic Fatigue Syndrome (ME/CFS): Aktueller Kenntnisstand [Myalgic encephalomyelitis/chronic fatigue syndrome (ME/CFS): current state of knowledge] (PDF) (գերմաներեն). Institut für Qualität und Wirtschaftlichkeit im Gesundheitswesen. ISSN 1864-2500. Արխիվացված (PDF) օրիգինալից 2 November 2023-ին. Վերցված է 8 November 2023-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Bateman L, Bested AC, Bonilla HF, Chheda BV, Chu L, Curtin JM, Dempsey TT, Dimmock ME, Dowell TG, Felsenstein D, Kaufman DL, Klimas NG, Komaroff AL, Lapp CW, Levine SM, Montoya JG, Natelson BH, Peterson DL, Podell RN, Rey IR, Ruhoy IS, Vera-Nunez MA, Yellman BP (November 2021). «Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome: Essentials of Diagnosis and Management». Mayo Clinic Proceedings. 96 (11): 2861–2878. doi:10.1016/j.mayocp.2021.07.004. PMID 34454716. S2CID 237419583.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Clinical Overview of ME/CFS». U.S. Centers for Disease Control and Prevention (CDC). 10 May 2024. Արխիվացված օրիգինալից 17 May 2024-ին. Վերցված է 17 May 2024-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Myalgic Encephalomyelitis (Or Encephalopathy)/Chronic Fatigue Syndrome: Diagnosis and Management: NICE Guideline». National Institute for Health and Care Excellence (NICE). 29 October 2021. Արխիվացված օրիգինալից 8 February 2024-ին. Վերցված է 9 March 2024-ին.
  15. Dibble JJ, McGrath SJ, Ponting CP (September 2020). «Genetic Risk Factors of ME/CFS: A Critical Review». Human Molecular Genetics. 29 (R1): R117–R124. doi:10.1093/hmg/ddaa169. PMC 7530519. PMID 32744306.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 Annesley SJ, Missailidis D, Heng B, Josev EK, Armstrong CW (March 2024). «Unravelling Shared Mechanisms: Insights from Recent ME/CFS Research to Illuminate Long COVID Pathologies». Trends in Molecular Medicine. 30 (5): 443–458. doi:10.1016/j.molmed.2024.02.003. PMID 38443223.
  17. Maksoud R, Magawa C, Eaton-Fitch N, Thapaliya K, Marshall-Gradisnik S (May 2023). «Biomarkers for myalgic encephalomyelitis/chronic fatigue syndrome (ME/CFS): a systematic review». BMC Medicine. 21 (1): 189. doi:10.1186/s12916-023-02893-9. PMC 10206551. PMID 37226227.
  18. «Myalgic encephalomyelitis (Chronic fatigue syndrome) - Symptoms, diagnosis and treatment | BMJ Best Practice US». bestpractice.bmj.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-21-ին.
  19. «Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome (CFS) | Diseases & Conditions | 5MinuteConsult». 5minuteconsult.com. Վերցված է 2024-11-25-ին.
  20. Unger ER, Lin JS, Brimmer DJ, Lapp CW, Komaroff AL, Nath A, Laird S, Iskander J (December 2016). «CDC Grand Rounds: Chronic Fatigue Syndrome – Advancing Research and Clinical Education» (PDF). MMWR. Morbidity and Mortality Weekly Report. 65 (50–51): 1434–1438. doi:10.15585/mmwr.mm655051a4. PMID 28033311. Արխիվացված (PDF) օրիգինալից 6 January 2017-ին. Վերցված է 5 January 2017-ին.
  21. «Manage Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome». U.S. Centers for Disease Control and Prevention (CDC). 10 May 2024. Արխիվացված օրիգինալից 18 May 2024-ին. Վերցված է 18 May 2024-ին.
  22. Lim EJ, Ahn YC, Jang ES, Lee SW, Lee SH, Son CG (February 2020). «Systematic Review and Meta-Analysis Of the Prevalence of Chronic Fatigue Syndrome/Myalgic Encephalomyelitis (CFS/ME)». Journal of Translational Medicine. 18 (1): 100. doi:10.1186/s12967-020-02269-0. PMC 7038594. PMID 32093722.
  23. 23,0 23,1 Davis HE, McCorkell L, Vogel JM, Topol EJ (March 2023). «Long COVID: Major Findings, Mechanisms and Recommendations». Nature Reviews. Microbiology. 21 (3): 133–146. doi:10.1038/s41579-022-00846-2. PMC 9839201. PMID 36639608.
  24. «ME/CFS Basics» (ամերիկյան անգլերեն). U.S. Centers for Disease Control and Prevention (CDC). 10 May 2024. Արխիվացված է օրիգինալից 23 May 2024-ին. Վերցված է 25 May 2024-ին.
  25. Boulazreg, S, Rokach A (17 July 2020). «The Lonely, Isolating, and Alienating Implications of Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome». Healthcare (անգլերեն). 8 (4): 413–433. doi:10.3390/healthcare8040413. ISSN 2164-1846. PMC 7711762. PMID 33092097.
  26. Institut für Qualität und Wirtschaftlichkeit im Gesundheitswesen (IQWiG) (17 April 2023). Myalgische Enzephalomyelitis / Chronic Fatigue Syndrome (ME/CFS): Aktueller Kenntnisstand [Myalgic encephalomyelitis/chronic fatigue syndrome (ME/CFS): current state of knowledge] (PDF) (գերմաներեն). Institut für Qualität und Wirtschaftlichkeit im Gesundheitswesen. ISSN 1864-2500. Արխիվացված (PDF) օրիգինալից 2 November 2023-ին. Վերցված է 8 November 2023-ին.
  27. Hussein, Said; Eiriksson, Lauren; MacQuarrie, Maureen; Merriam, Scot; Dalton, Maria; Stein, Eleanor; Twomey, Rosie (2024). «Healthcare System Barriers Impacting the Care of Canadians with Myalgic Encephalomyelitis: A Scoping Review». Journal of Evaluation in Clinical Practice (անգլերեն). 30 (7): 1337–1360. doi:10.1111/jep.14047. ISSN 1356-1294. PMID 39031904. {{cite journal}}: Check |pmid= value (օգնություն)
  28. Tyson S, Stanley K, Gronlund TA, Leary S, Emmans Dean M, Dransfield C, Baxter H, Elliot R, Ephgrave R, Bolton M, Barclay A, Hoyes G, Marsh B, Fleming R, Crawford J (2022). «Research Priorities for Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome (ME/CFS): The Results of a James Lind Alliance Priority Setting Exercise». Fatigue: Biomedicine, Health & Behavior (անգլերեն). 10 (4): 200–211. doi:10.1080/21641846.2022.2124775. ISSN 2164-1846. S2CID 252652429.
  29. Bateman L (2022). «Fibromyalgia and myalgic encephalomyelitis/chronic fatigue syndrome». In Zigmond M, Wiley C, Chesselet MF (eds.). Neurobiology of Brain Disorders : Biological Basis of Neurological and Psychiatric Disorders (2nd ed.). Elsevier. ISBN 978-0-323-85654-6.
  30. 30,0 30,1 Shan ZY, Barnden LR, Kwiatek RA, Bhuta S, Hermens DF, Lagopoulos J (September 2020). «Neuroimaging Characteristics of Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome (ME/CFS): A Systematic Review». Journal of Translational Medicine. 18 (1): 335. doi:10.1186/s12967-020-02506-6. PMC 7466519. PMID 32873297.
  31. 31,0 31,1 Marshall-Gradisnik S, Eaton-Fitch N (September 2022). «Understanding myalgic encephalomyelitis». Science. 377 (6611): 1150–1151. Bibcode:2022Sci...377.1150M. doi:10.1126/science.abo1261. hdl:10072/420658. PMID 36074854. S2CID 252159772.
  32. 32,0 32,1 32,2 Choutka J, Jansari V, Hornig M, Iwasaki A (May 2022). «Unexplained Post-Acute Infection Syndromes». Nature Medicine. 28 (5): 911–923. doi:10.1038/s41591-022-01810-6. PMID 35585196. S2CID 248889597.
  33. 33,0 33,1 33,2 Committee on the Diagnostic Criteria for Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome; Board on the Health of Select Populations; Institute of Medicine (10 February 2015). Beyond Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome: Redefining an Illness (PDF). National Academies Press. ISBN 978-0-309-31689-7. PMID 25695122. Արխիվացված (PDF) օրիգինալից 20 January 2017-ին. Վերցված է 28 July 2020-ին.
  34. «8E49 Postviral Fatigue Syndrome». ICD-11 – Mortality and Morbidity Statistics. World Health Organization. Արխիվացված օրիգինալից 1 August 2018-ին. Վերցված է 20 May 2020-ին.
  35. 35,0 35,1 Bhatia S, Jason LA (24 February 2023). «Using Data Mining and Time Series to Investigate ME and CFS Naming Preferences». Journal of Disability Policy Studies. 35: 65–72. doi:10.1177/10442073231154027. ISSN 1044-2073. S2CID 257198201. Արխիվացված օրիգինալից 6 November 2023-ին. Վերցված է 15 October 2023-ին.
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 Baraniuk JN, Marshall-Gradisnik S, Eaton-Fitch N (January 2024). BMJ Best Practice: Myalgic Encephalomyelitis (Chronic Fatigue Syndrome). BMJ Publishing Group. Արխիվացված օրիգինալից 19 February 2024-ին. Վերցված է 19 January 2024-ին.
  37. Jason LA, Johnson M (2 April 2020). «Solving the ME/CFS Criteria and Name Conundrum: The Aftermath of IOM». Fatigue: Biomedicine, Health & Behavior. 8 (2): 97–107. doi:10.1080/21641846.2020.1757809. ISSN 2164-1846. S2CID 219011696.
  38. «Каждый 50-й подросток страдает от синдрома хронической усталости». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  39. Simon M. Collin, Tom Norris, Roberto Nuevo, Kate Tilling, Carol Joinson Chronic Fatigue Syndrome at Age 16 Years // Pediatrics. — 2016. — В. 2. — Т. 137. — С. e20153434. — ISSN 1098-4275. — doi:10.1542/peds.2015-3434
  40. Jason, Leonard; Jessen, Tricia; Porter, Nicole; Boulton, Aaron; Gloria-Njoku, Mary (2009-07-16). «Examining Types of Fatigue Among Individuals with ME/CFS». Disability Studies Quarterly (անգլերեն). 29 (3). doi:10.18061/dsq.v29i3.938. ISSN 2159-8371.
  41. Jason, Leonard A.; Boulton, Aaron; Porter, Nicole S.; Jessen, Tricia; Njoku, Mary Gloria; Friedberg, Fred (2010-02-24). «Classification of Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome by Types of Fatigue». Behavioral Medicine (անգլերեն). 36 (1): 24–31. doi:10.1080/08964280903521370. ISSN 0896-4289. PMC 4852700. PMID 20185398.
  42. Grach SL, Seltzer J, Chon TY, Ganesh R (October 2023). «Diagnosis and Management of Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome». Mayo Clinic Proceedings. 98 (10): 1544–1551. doi:10.1016/j.mayocp.2023.07.032. PMID 37793728. S2CID 263665180.
  43. 43,0 43,1 43,2 National Guideline Centre (UK) (2021). Identifying and Diagnosing ME/CFS: Myalgic Encephalomyelitis (Or Encephalopathy) / Chronic Fatigue Syndrome: Diagnosis and Management: Evidence Review D (PDF). NICE Evidence Reviews Collection. London: National Institute for Health and Care Excellence (NICE). ISBN 978-1-4731-4221-3. PMID 35438857. Արխիվացված օրիգինալից 19 February 2024-ին. Վերցված է 23 September 2023-ին.
  44. «Strategies to Prevent Worsening of Symptoms». U.S. Centers for Disease Control and Prevention (CDC). 10 May 2024. Արխիվացված օրիգինալից 18 May 2024-ին. Վերցված է 18 May 2024-ին.
  45. Aoun Sebaiti M, Hainselin M, Gounden Y, Sirbu CA, Sekulic S, Lorusso L, Nacul L, Authier FJ (February 2022). «Systematic Review and Meta-Analysis Of Cognitive Impairment in Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome (ME/CFS)». Scientific Reports. 12 (1): 2157. Bibcode:2022NatSR..12.2157A. doi:10.1038/s41598-021-04764-w. PMC 8828740. PMID 35140252.
  46. «Синдром хронической усталости – причины, симптомы, виды лечения | ОкейДок». ОкейДок (ռուսերեն). 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  47. «Синдром хронической усталости. Что это такое, причины и последствия» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  48. «Синдром хронической усталости» (ռուսերեն). Здоровье Mail.Ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  49. «Синдром хронической усталости. Причины, симптомы, как лечить :: Polismed.com». www.polismed.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  50. Artsimovich N.G. // Theses of Simposium with International Participation Current Problems of Clinical and Experimental Psychoneuroimmunology. Tomsk, Russia, 1992; 1: 80-2
  51. Buchwald D., Komaroff A.L. // Rev. Infect. Dis. 1991; 13(1): 12-8
  52. Мороз И. Н., Подколзин А. А. Новое в диагностике и лечении синдрома хронической усталости // Профилактика старения. 1999. № 1
  53. Manuel y Keenoy B., Moorkens G., Vertommen J., Noe M., Nève J., De Leeuw I. Magnesium status and parameters of the oxidant-antioxidant balance in patients with chronic fatigue: effects of supplementation with magnesium // J Am Coll Nutr. 2000. Jun; 19(3): 374-82.
  54. Kuratsune H., Yamaguti K., Takahashi M., Misaki H., Tagawa S., Kitani T. Acylcarnitine deficiency in chronic fatigue syndrome // Clin Infect Dis. 1994. Jan; 18(1): 62-7.
  55. http://microbiomejournal.biomedcentral.com/articles/10.1186/s40168-016-0171-4
  56. «Chronic Fatigue Syndrome Linked to Imbalanced Microbiome | Columbia University Mailman School of Public Health» (անգլերեն). www.mailman.columbia.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  57. MacDonald, Fiona. «Another Study Just Linked Chronic Fatigue Syndrome to Gut Bacteria». ScienceAlert (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  58. 58,0 58,1 Maksoud R, du Preez S, Eaton-Fitch N, Thapaliya K, Barnden L, Cabanas H, Staines D, Marshall-Gradisnik S (2020). «A Systematic Review of Neurological Impairments in Myalgic Encephalomyelitis/ Chronic Fatigue Syndrome Using Neuroimaging Techniques». PLOS ONE. 15 (4): e0232475. Bibcode:2020PLoSO..1532475M. doi:10.1371/journal.pone.0232475. PMC 7192498. PMID 32353033.
  59. Lee JS, Sato W, Son CG (November 2023). «Brain-Regional Characteristics and Neuroinflammation in ME/CFS Patients from Neuroimaging: A Systematic Review and Meta-Analysis». Autoimmunity Reviews. 23 (2): 103484. doi:10.1016/j.autrev.2023.103484. PMID 38016575.
  60. VanElzakker MB, Brumfield SA, Lara Mejia PS (2019). «Neuroinflammation and Cytokines in Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome (ME/CFS): A Critical Review of Research Methods». Frontiers in Neurology. 9: 1033. doi:10.3389/fneur.2018.01033. PMC 6335565. PMID 30687207.
  61. Mohamed AZ, Andersen T, Radovic S, Del Fante P, Kwiatek R, Calhoun V, Bhuta S, Hermens DF, Lagopoulos J, Shan ZY (June 2023). «Objective Sleep Measures in Chronic Fatigue Syndrome Patients: A Systematic Review and Meta-Analysis». Sleep Medicine Reviews. 69: 101771. doi:10.1016/j.smrv.2023.101771. PMC 10281648. PMID 36948138.
  62. Nelson MJ, Bahl JS, Buckley JD, Thomson RL, Davison K (October 2019). «Evidence of Altered Cardiac Autonomic Regulation in Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome: A Systematic Review and Meta-Analysis». Medicine. 98 (43): e17600. doi:10.1097/MD.0000000000017600. PMC 6824690. PMID 31651868.
  63. Eaton-Fitch N, du Preez S, Cabanas H, Staines D, Marshall-Gradisnik S (November 2019). «A Systematic Review of Natural Killer Cells Profile and Cytotoxic Function in Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome». Systematic Reviews. 8 (1): 279. doi:10.1186/s13643-019-1202-6. PMC 6857215. PMID 31727160.
  64. 64,0 64,1 Sotzny F, Blanco J, Capelli E, Castro-Marrero J, Steiner S, Murovska M, և այլք: (European Network on ME/CFS (EUROMENE)) (June 2018). «Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome – Evidence for an Autoimmune Disease». Autoimmunity Reviews. 17 (6): 601–609. doi:10.1016/j.autrev.2018.01.009. PMID 29635081.
  65. Wirth K, Scheibenbogen C (June 2020). «A Unifying Hypothesis of the Pathophysiology of Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome (ME/CFS): Recognitions from the Finding of Autoantibodies Against Β2-Adrenergic Receptors». Autoimmunity Reviews. 19 (6): 102527. doi:10.1016/j.autrev.2020.102527. PMID 32247028.
  66. Lim EJ, Kang EB, Jang ES, Son CG (December 2020). «The Prospects of the Two-Day Cardiopulmonary Exercise Test (CPET) in ME/CFS Patients: A Meta-Analysis». Journal of Clinical Medicine. 9 (12): 4040. doi:10.3390/jcm9124040. PMC 7765094. PMID 33327624.
  67. Franklin JD, Graham M (3 July 2022). «Repeated Maximal Exercise Tests of Peak Oxygen Consumption in People with Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome: A Systematic Review and Meta-Analysis». Fatigue: Biomedicine, Health & Behavior. 10 (3): 119–135. doi:10.1080/21641846.2022.2108628. ISSN 2164-1846. S2CID 251636593.
  68. Holden S, Maksoud R, Eaton-Fitch N, Cabanas H, Staines D, Marshall-Gradisnik S (July 2020). «A Systematic Review of Mitochondrial Abnormalities in Myalgic Encephalomyelitis/Chronic Fatigue Syndrome/Systemic Exertion Intolerance Disease». Journal of Translational Medicine. 18 (1): 290. doi:10.1186/s12967-020-02452-3. PMC 7392668. PMID 32727475.
  69. Morris G, Anderson G, Maes M (November 2017). «Hypothalamic-Pituitary-Adrenal Hypofunction in Myalgic Encephalomyelitis (ME)/Chronic Fatigue Syndrome (CFS) as a Consequence of Activated Immune-Inflammatory And Oxidative and Nitrosative Pathways». Molecular Neurobiology. 54 (9): 6806–6819. doi:10.1007/s12035-016-0170-2. PMID 27766535. S2CID 3524276.
  70. Vaccine treatment against Staphylococcus in ME/CFS — ESME
  71. Vecchiet J., Cipollone F., Falasca K., Mezzetti A., Pizzigallo E., Bucciarelli T., De Laurentis S., Affaitati G., De Cesare D., Giamberardino M.A. Relationship between musculoskeletal symptoms and blood markers of oxidative stress in patients with chronic fatigue syndrome // Neurosci Lett. 2003. Jan 2; 335(3): 151-4
  72. Werbach M.R. Nutritional strategies for treating chronic fatigue syndrome // Altern Med Rev. 2001. Feb; 6(1): 4-6.
  73. Jacobson W., Saich T., Borysiewicz L.K., Behan W.M., Behan P.O., Wreghitt T.G. Serum folate and chronic fatigue syndrome // Neurology. 1994. Nov; 44(11): 2214-5.
  74. Plioplys A.V., Plioplys S. Amantadine and L-carnitine treatment of Chronic Fatigue Syndrome // Neuropsychobiology. 1997; 35(1): 16-23.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]