Քրոնիկական երիկամային անբավարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քրոնիկական երիկամային անբավարարություն, համախտանիշ, որը զարգանում է երիկամային արյան շրջանառության, կծիկային ֆիլտրման, խողովակային ետներծծման և արտազատման խանգարումների հետևանքով։ Բնորոշվում է ազոտարյունությամբ, ջրաէլեկտրալիտային հաշվեկշռի ու թթվահիմնային հավասարակշռության խանգարումներով։ Պատճառներն են․

  1. Երիկամների և միզուղիների երկարատև (քրոնիկական) հիվանդությունները
  2. Առավել հաճախ տարածուն գլոմերուլոնեֆրիտը
  3. Պիելոնեֆրիտը
  4. Երիկամների բնածին արատները (պոլիկիստոզ հիվանդություն)
  5. Համակարգային հիվանդությունները (կոլագենոզներ, միելոմային հիվանդություններ)
  6. Միզուղիների անցանելիության խանգարումները՝ վարակի առկայությամբ։

Փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկական երիկամային անբավարարությունը ընթանում է կլինիկական 5 փուլով, ենթակլինիկական, սկզբնական, արտահայտված, ծանր և վերջնային։ Վերջնային փուլում գրեթե բոյոր նեֆրոնները մահանում են և տեղի են ունենում ֆիբրոզ փոփոխություն, կծիկային ֆիլտրման և խողովակային ետներծծման խանգարումներ, արյան շիճուկում մնացորդային ազոտի ֆրակցիաների առաջընթաց ավելացում և հոմեոստազի այլ խանգարումներ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին ախտորոշումն ունի մեծ նշանակություն։ Բուժումը, քրոնիկական հեմոդիալիզ (արհեստական երիկամ), երիկամի պատվաստում։