Քրոյդոնցի կատվասպան
| Երկիր | Միացյալ Թագավորություն | |
|---|---|---|
| Թվական | Սեպտեմբեր 2018 | |
Քրոյդոնցի կատվասպան, մականուն, որը տրվել է անձի, ով ենթադրաբար սպանել, մասնատել և գլխատել էր ավելի քան 400 կատու Քրոյդոնում 2014 թվականից ի վեր[1][2][3]։ Մոլագար-կենդանասպանի մասին հաղորդումները տարածվեցին ողջ Անգլիայում և մեծ հնչեղություն ունեցան[4]՝ առաջացնելով իսկական հիստերիա[5]։ Այնուամենայնիվ, 2018 թվականին ոստիկանությունը եզրակացրեց, որ կատուների սպանությունները կատարվել են ոչ թե մարդկանց կողմից, այլ գիշատիչ կենդանիների (օրինակ՝ աղվեսների) և կատուների կողմից[6]։ Հետագայում այս եզրակացությունը հաստատվել է հետաքննության արդյունքում:
Բրիտանական ոստիկանությունը հետաքննության վրա ծախսել է ավելի քան 130000 ֆունտ ստեռլինգ և 2250 ժամ[7]։ Croydon Cat Killer-ի գործը բարոյական խուճապի դասական օրինակ է[8]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին կենդանիների պաշտպան բրիտանացի ակտիվիստների խումբը՝ SNARL-ը, դիմեց Քրոյդոնի ոստիկանություն՝ խնդրանքով հետաքննություն սկսել տնային և թափառող կատուների դաժան սպանությունների վերաբերյալ, որոնք սովորական էին դարձել 2014 թվականից: 2015 թվականի նոյեմբերին ոստիկանությունը խոշոր հետաքննություն սկսեց[9][10]։ Կատուների սարսափելի մահվան բազմաթիվ դեպքեր են համակարգվել. նրանց դիակները հայտնաբերվել են առանց գլխի, թաթերի և պոչերի[11]: Ակտիվիստները կարծում էին, որ մարդասպանը ակտիվ է ոչ միայն Քրոյդոնում, այլև հարևան քաղաքներում և գյուղերում, և որ բացի կատուներից, նա դաժանորեն է վարվում նաև աղվեսների և նապաստակների հետ[12][13], և որ ինքն է պատասխանատու մոտ 300 կատուների սպանության համար[14]։ Քննիչները և հոգեբույժները ենթադրեցին, որ մարդասպանը տառապում էր հոգեկան խանգարումներով և շուտով կարող էր սկսել հարձակվել մարդկանց վրա[15]: 2018 թվականին վավերագրական ֆիլմ է նկարահանվել «Կրոյդոնցի կատվասպանի» մասին[16]։
2016 թվականին PETA-ն 5000 ֆունտ ստեռլինգ պարգև է առաջարկել սերիական մարդասպանի մասին տեղեկությունների համար[17]: Հայտնի դերասաններ Մարտին Քլյունսն ու Քերոլայն Ֆլակը ակտիվ առցանց արշավ են սկսել՝ խնդրելով ուշադրություն դարձնել խնդրին և օգնել մարդասպանին գտնելու հարցում[18]:
2018 թվականին ավարտվել է «Քրոյդոնցի կատվասպան»-ի գործի հետաքննությունը։ Մոտ 3 տարի ոստիկանությունն առանձին-առանձին ուսումնասիրել է կատուների բռնի մահվան շուրջ 400 դեպք և եկել այն եզրակացության, որ այդտեղ չկա մի անձի գործոն։ Կատուները սատկել են աղվեսների հարձակումներից, ինչպես նաև մեքենաների անիվների տակ ընկնելու պատճառով։ Այս վարկածը հաստատվել է փողոցային հսկողության տեսախցիկների տեսանյութերով և փորձառու կենդանաբանների եզրակացություններով[19]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Doward, Jamie; Supple, Emma (2016 թ․ ապրիլի 23). «London cat killer mystery deepens as charities investigate 100 animal deaths». The Observer. Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Collinson, Anne; Hague, Tim (2016-01-27). «Serial cat killer strikes again in Croydon taking total up to over 30 animals». BBC. Արխիվացված օրիգինալից 2020-11-08-ին. Վերցված է 2016-02-15-ին.
- ↑ Sitala Peek (2016-02-19). «'Croydon cat killer': Animals lured with raw chicken, vet says». BBC. Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2016-02-19-ին.
- ↑ Siddique, Haroon (2017-08-31). «Police issue description of 'Croydon cat killer'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2017-09-02-ին. Վերցված է 2017-09-02-ին.
- ↑ «От рук убийцы котов из Кройдона уже погибли 370 животных « Как сообщает www.theuk.one». Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2024-01-02-ին.
- ↑ «Scavenging by wildlife established as likely cause of reported cat mutilations». Met Police. Արխիվացված է օրիգինալից 2020-09-25-ին. Վերցված է 2018-09-20-ին.
- ↑ Helena Horton (2018-12-18). «Police spent £130,000 and 2,250 hours before deciding the 'Croydon cat killer' was foxes, figures show». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2018-12-18-ին.
- ↑ Usborne, Simon (2018-08-08). «The 'Croydon cat killer' hunt has lasted three grisly years. But is he man or myth?». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-08-08-ին. Վերցված է 2018-08-08-ին.
- ↑ «The Crazy Story Of How British Police Spent Three Years Hunting A Serial Cat Killer Who Didn't Exist». BuzzFeed (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-09-21-ին. Վերցված է 2018-09-22-ին.
- ↑ Booth, Samantha (2016-02-25). «Exclusive: Police have more questions than answers in hunt for 'Croydon Cat Killer'». Croydon Advertiser. Արխիվացված է օրիգինալից 2016-02-26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Эксперты считают, что убийца котов может нападать на людей». Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2024-01-02-ին.
- ↑ Dyer, Chris (2016-06-02). «Has the 'Croydon Cat Killer' claimed 100th victim?». Daily Mirror. Արխիվացված օրիգինալից 2016-06-19-ին. Վերցված է 2016-06-28-ին.
- ↑ «Croydon cat killer linked to seven animal murders this week alone». 2017-09-09. Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2024-01-02-ին.
- ↑ Убийца котов из Кройдона принялся за кроликов
- ↑ «Fears are growing as the Croydon cat killer casts a wider net». Independent.co.uk. 2016-02-26. Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2024-01-02-ին.
- ↑ «The Met: Policing London - Series 2, Episode 4». BBC One (British English). 2017-06-14.
- ↑ «PETA Offers £5,000 Reward to Help Catch 'Cat Ripper of Croydon'». PETA UK. Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2016-02-15-ին.
- ↑ Hannah Al-Othman (2016-01-24). «Croydon Cat Killer: Celebrities join the fight to catch the culprit». The Standard. Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2016-02-15-ին.
- ↑ «Раскрыта тайна "котоубийцы из Кройдона": его не существует». Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2024-01-02-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Nearly 20,000 sign petition urging Met to reopen Croydon cat killer case». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-10-17-ին.