Քրոմոսոմային աբեռացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրոմոսոմային աբեռացիա, քրոմոսոմային վերակառուցումներ, քրոմոսոմային մուտացիաներ, քրոմոսոմների կառուցվածքային փոփոխություններ, առաջանում են խզումների հետևանքով, որոնց սովորաբար հետևում է առաջացած հատվածների միացումն այլ հաջորդականությամբ։ Քրոմոսոմային աբեռացիան կարող է տեղի ունենալ ինչպես մեկ քրոմոսոմի սահմաններում, այնպես էլ հոմոլոգ և ոչ հոմոլոգ քրոմոսոմների միջև։ Քրոմոսոմային աբեռացիայի տիպերն են․

  1. դելեցիա, քրոմոսոմի որևէ հատվածի դուրս ընկնելը
  2. դուպլիկացիա, քրոմոսոմի որևէ տեղամասի կրկնապատկումը
  3. տրանսլոկացիա, քրոմոսոմի հատվածի տեղափոխությունը այլ տեղամաս
  4. ինվերսիա, քրոմոսոմի հատվածի 180°-ով շրջումը իր տեղում։ Քրոմոսոմային աբեռացիաները կարող են առաջանալ ինքնաբուխ կերպով, բայց դրանց հաճախականությունը խիստ մեծանում է ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 499 CC-BY-SA-icon-80x15.png