Քրոմոսկոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրոմոսկոպ, գունավոր պատկեր ստանալու սարք, որում սև-սպիտակ գունաբաժանումով 2 կամ 3 լուսանկարչական պատկերներ օպտիկապես համադրվում են և լուսավորվում զանազան գունավորում ունեցող հատուկ ընտրված լուսաֆիլտրերի միջով։

Առաջին քրոմոսկոպն ստեղծել է ֆրանսիացի գիտնական Լ․ Դյուկո դյու Օրոնը 1862-ին և օգտագործել 1868—69 թթ.՝ առաջին գունավոր լուսանկարչական պատկերների ստացման ժամանակ։ Քրոմոսկոպը կիրառում են սպեկտրագոտիական լուսանկարչության, կենսաբանական միկրոլուսանկարահանման մեջ և այլուր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։