Քրոմատոֆորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրոմատոֆորներ (քրոմա․․․ և հուն, φορός – կրող),

  • Մարդու և ողնաշարավոր կենդանիների պիգմենտային բջիջներ․ պայմանավորում են ծածկույթների և որոշ ներքին օրգանների գունավորումը։
  • Բույսերի, գորշ և կանաչ ջրիմուռների ժապավենաձև և աստղաձև օրգանելներ, որոնք պարունակում են քլորոֆիլներ, կարոտինոիդներ ևն և իրականացնում ֆոտոսինթեզը։
  • Ֆոտոսինթեզող բակտերիաների օրգանելներ։ Պարունակում են բակտերիաքլորոֆիլներ, կարոտինոիդներ, պիգմենտների սինթեզին մասնակցող ֆերմենտներ և այլն։ Քրոմատոֆորներում է տեղի ունենում ֆոտոսինթեզը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 498