Քրոմատագրաֆիական վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քրոմատագրաֆիական վերլուծություն, երկու և ավելի կոմպոնենտներ պարունակող խառնուրդի քիմիական վերլուծության եղանակ, որը հիմնված է քրոմատագրաֆիայի կիրառման վրա։ Որակական վերլուծությունն իրականացվում է գազային քրոմատագրաֆիայում՝ նմուշի հետ համեմատելով, թղթի, նրբաշերտ քրոմատագրաֆիաներում՝ գունավոր գոտիների և բծերի օգնությամբ, հեղուկային քրոմատագրաֆիայում՝ էլյուենտի ֆրակցիաների որակական վերլուծմամբ։ Քանակական վերլուծությունը կատարվում է համապատասխանաբար քրոմատագրամի կորի ընդգրկած մակերևույթը, գոտիների և բծերի մեծությունը չափելով, էլյուենտի ֆրակցիաների քանակական վերլուծմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 497 CC-BY-SA-icon-80x15.png