Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25°C, 100կՊա)
Քրոմական անհիդրիդ, քրոմի (VI) օքսիդ, , մուգ կարմիր բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 198°C, խտությունը՝ 2800 կգ/մ³։ Լուծվում է ջրում՝ առաջացնելով քրոմական թթուներ։ Ուժեղ օքսիդիչ է, թունավոր։ Ստացվում է խիտ ծծմբական թթվի և նատրիումի երկքրոմատի () փոխազդեցությամբ։ Օգտագործվում է օծանելիքի և դեղանյութերիարդյունաբերության մեջ, նաև յուղերը, ճարպերը, մոմանյութը, պարաֆինը գունազրկելու, օրգանական նյութերը օքսիդացնելու, որպես ժանտանյութ՝ կտորեղենը ներկելու, գունակիր՝ խեցեղենը, ապակին և ռետինը գունավորելու համար։ Մտնում է մետաղները պասսիվացնող խառնուրդների բաղադրության մեջ։ Ջրային լուծույթը էլեկտրոլիզելով ստանում են քրոմ և քրոմական ծածկույթներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 497)։