Քրիս Օֆիլի
Քրիս Օֆիլի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1968[1][2][3] (54 տարեկան) |
Ծննդավայր | Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Արվեստի արքայական քոլեջ, Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ և Tameside College? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, արվեստագետ, վիզուալ արտիստ, գծանկարիչ և լուսանկարիչ |
Ոճ | Black Atlantic? և ժամանակակից արվեստ[8] |
Ժանր | ֆիգուրատիվիզմ[8] |
Ուշագրավ աշխատանքներ | No Woman, No Cry? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Երիտասարդ բրիտանական արվեստագետներ |
![]() |
Քրիս Օֆիլի (անգլ.՝ Chris Ofili, հոկտեմբերի 10, 1968[1][2][3], Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), նիգերիական ծագմամբ ժամանակակից բրիտանացի նկարիչ (Օֆիլիի ծնողները եկել են Նիգերիայից), վերջին ժամանակներում ապրում է Տրինիդադում։ Պատկանում է բրիտանական նկարիչների (հայտնի որպես «Երիտասարդ բրիտանական նկարիչներ») սերնդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Էշթոն-Անդեր-Լայնի Թեյմսայդ քոլեջը, այնուհետև սովորել է Չելսիի արվեստի դպրոցում (1988-1991) և Թագավորական արվեստի քոլեջում (1991-1993)։ 1992 թվականին ստացել է Բրիտանական խորհրդի կրթաթոշակ արտասահմանյան ստաժավորման համար և այդ ուղևորության համար ընտրեց Զիմբաբվե։
Հայտնի է դարձել Սաաթչի պատկերասրահում ցուցահանդեսի շնորհիվ և, մասնավորապես, «Սենսացիա» շարժական ցուցահանդեսի շնորհիվ, որը Լոնդոնում կայացել է 1997 թվականի սեպտեմբերի 18-ից դեկտեմբերի 28-ը՝ Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, իսկ հետո ցուցադրվել է Բեռլինում ( 1998 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 1999 թվականի հունվարի 30-ը, Համբուրգյան կայարանի թանգարանում. ելնելով ծայրահեղ հանրաճանաչությունից ցուցահանդեսի ժամկետը երկարաձգվել է մեկ ամիս) և Նյու Յորքում (1999 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2000 թվականի հունվարի 9-ը, Բրուքլինի արվեստի թանգարանում)։ Ցուցահանդեսում ցուցադրվել է Օֆիլի «Կույս Մարիա» հսկայական (2,5 մետր բարձրությամբ) կտավը, որի ստեղծման ժամանակ Օֆիլին օգտագործել էր փղերի գոմաղբ (չնայած մամուլի բազմաթիվ հաղորդագրություններին, այդ թվում՝ ռուսական[9], այն մասին, որ նկարն ամբողջությամբ գրված է գոմաղբով, այս էկզոտիկ գեղարվեստական նյութն օգտագործվել է աշխատանքի արտաքին ձևավորման մեջ. դիմանկարը շրջապատված էր գոմաղբից մոդայիկ կերպարներով՝ հեռավոր հրեշտակների արտաքին ձև հիշեցնող. փղերի գոմաղբի[10] մշտական օգտագործումը Օֆիլի համար նրա խոսքով հանդիսանում էր Աֆրիկան իր աշխատանքներում ընդգրկելու միջոց [11])։ Նյու Յորքի ցուցադրության ընթացքում Օֆիլիի աշխատանքը երկարատև սկանդալ է առաջացրել, որի ընթացքում, մասնավորապես, նման կարգի արվեստի դեմ՝ Նյու Յորքի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին հանդես է եկել կտրուկ, իսկ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 3-ին՝ ցուցահանդեսի բացման հաջորդ օրը, ընդունել է բանաձև, ըստ որի պահանջում է Բրուքլինին զրկել արվեստի թանգարանին մունիցիպալ ֆինանսավորումից, Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հետևեց այդ բանաձևին և չեղարկեց թանգարանի ֆինանսական աջակցությունը, սակայն, արդեն 1999 թվականի նոյեմբերի 1-ին այդ որոշումը բողոքարկվել է Նյու Յորքի հայտնի դատավոր Նինա Գերշոնի կողմից։
Քրիս Օֆիլին 1998 թվականին հաղթել է Թըրների մրցանակը և անցած տասնամյակում ցուցադրվել է բազմաթիվ միջազգային հաստատություններում։ 2003 թվականին նա ընտրվել է ներկայացնել Մեծ Բրիտանիան 50-րդ Վենետիկի բիենալեում, որտեղ նկարիչը ներկայացրել է իր Within Reach հավակնոտ նախագիծը։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օֆիլիի աշխատանքների մեջ հյուսվում են պատկերային և մշակութաբանական տարբեր տարրեր՝ սրբազան և աշխարհիկ, անձնական և քաղաքական, բարձր և ցածր մշակույթի, կապված է սև մշակույթի պատմության և էկզոտիկայի հետ։ Նրա գրավիչ արվեստը գործում է բազմաթիվ մակարդակներում, ֆիզիկապես և փոխաբերաբար։ Գրաֆիկությունը միշտ ցուցադրելով ավելորդ մասերի հետ միասին, Օֆիլիի վերջին աշխատանքները պարզ ձևեր են ընդունում, շարունակելով լինել ընդլայնողական, դրամատիկ, զգայական և կապված մշտական նկարչի ուսումնասիրության աստվածաշնչյան թեմաների հետ։ Քանդակը Քրիս Օֆիլի աշխատանքում դառնում է ավելի կարևոր տարր, ինչը հետագայում թույլ է տալիս գնալ ձևի և բովանդակության փորձերի։ Դրա հետ մեկտեղ Օֆիլին հավատարիմ է մնում իր գեղանկարչական ոճին ՝ գիտակցաբար կլանված պատկերային պլանով, շերտավոր մակերևույթով, նյութերի հարստությամբ և ոգեշնչման բազմազան աղբյուրներով։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 Devil’s Pie, David Zwirner Gallery, Նյու Յորք
- 2006 The Blue Rider Extended Remix, Kestnergesellschaft, Գանովեր
- 2005 The Upper Room, Tate Britain, Լոնդոն
- 2005 The Blue Rider, Contemporary Fine Arts, Բեռլին
- 2005 Afro Muses, The Studio Museum in Harlem, Նյու Յորք
- 2003 Within Reach, Բրիտանական տաղավար Վենետիկի Բիենալեում
- 2002 Freedom One Day, Victoria Miro Gallery, Լոնդոն
- 2001 Chris Ofili Watercolours, Gallery Side 2, Ճապոնիա
- 2000 New works on paper, Victoria Miro Gallery, Լոնդոն
- 1999 Afrobiotics, Gavin Brown’s Enterprise, Նյու Յորք
- 1999 Watercolours, Le Case d' Arte, Միլան
- 1998 Chris Ofili, Whitworth Art Gallery, Մանչեստր
- 1998 Chris Ofili, Serpentine Gallery, Լոնդոն, Southamton City Art Gallery, Սաութհեմփթոն
- 1997 Pimpin Ain’t Easy But It Sure Is Fun, Contemporary Fine Arts, Բեռլին
- 1996 Afrodizzia, Victoria Miro Gallery, Լոնդոն
- 1995 Chris Ofili, Gavin Brown’s Enterprise, Նյու Յորք
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 Douen’s Dance, գեղանկարչություն
- 2007 Christmas Eve (palms), գեղանկարչություն
- 2007 Christmas Eve, գրաֆիկա
- 2007 Black Milky Way, գրաֆիկա
- 2007 Afrotranslinear, գրաֆիկա
- 2007 Lover’s rock — guilt, գեղանկարչություն
- 2007 The Raising of Lazarus, գեղանկարչություն
- 2006 Belmont Guru, գրաֆիկա
- 2006 Untitled, գրաֆիկա
- 2006 Untitled, գրաֆիկա
- 2006 Thirty Pieces of Silver, գեղանկարչություն
- 2006 Her Gift Two & His Gift Two, գրաֆիկա
- 2004 Damascus (диптих), գրաֆիկա
- 2003 Within Reach, Վենետիկի 50-րդ բիենալեում Քրիս Օֆիլի աշխատանքների ցուցադրություն
- 2002—2003 Afro Apparition, գեղանկարչություն
- 2002 The Kiss, գեղանկարչություն
- 2001—2002 Triple Beam Dreamer, գեղանկարչություն
- 2001 Monkey Magic — Sex, Drugs & Money — flip side, գեղանկարչություն
- 1999—2002 The Upper Room, ցուցահանդեսի տեսակը Victoria Miro Gallery
- 1999 Princess and the Posse, գեղանկարչություն
- 1998 No Woman No Cry, գեղանկարչություն
- 1998 The Adoration of Captain Shit and the Legend of the Black Stars, գեղանկարչություն
- 1996 The Holy Virgin Mary, գեղանկարչություն
- 1996 Afrodizzia (2nd version), գեղանկարչություն
- 1995—2005 Afro Muses: The Gardener, գեղանկարչություն
- 1995—2005 Afro Muses: Harem 2, գրաֆիկա
Քանդակագործություն
- 2007 The Almighty Shadow,, բրոնզ, չժանգոտվող պողպատ, 106.7 x 114.3 x 27.9 սմ
- 2007 Saint Sebastian, բրոնզ
- 2006 Annunciation, բրոնզ, 200.7 x 213.4 x 119.4 սմ
- 2006 Mary Magdalene (Infinity), բրոնզ, 109.2 x 73.7 x 68.6 սմ
- 2005 Blue Moon, բրոնզ, 205 x 120 x 166 սմ
- 2005 Silver Moon, բրոնզ, 201 x 137 x 175 սմ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004 Honorary Fellowship University of the Arts, London
- 2004 South Bank Award: Visual Arts, London
- Թըրների մրցանակ, 1998, Լոնդոն
- 1992 British Council Travel Scholarship, Zimbabwe, Africa
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Ofili, Chris // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T094007
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 http://vocab.getty.edu/page/ulan/500057423
- ↑ 5,0 5,1 5,2 https://en.isabart.org/person/84594
- ↑ http://www.nytimes.com/2005/05/08/arts/design/08kimm.html?pagewanted=all
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 8,0 8,1 https://www.victoria-miro.com/artists/6-chris-ofili/
- ↑ Мэлор Стуруа. Слоны-производители современного искусства // «Известия», 16 июля 2002.
- ↑ Will Bennett. Elephant dung artist gives a little back // The Telegraph, 22 февраля 2002. (անգլ.)
- ↑ Биография Криса Офили на сайте BBC (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Within Reach, Քրիս Օֆիլի աշխատանքների ցուցադրությունը 2003-ին՝ Վենետիկի 50-րդ բիենալեում։
- Նկարչի աշխատանքները, կենսագրությունը, տեղեկություններ ցուցահանդեսներից David Zwirner պատկերասրայի կայքից
- Նկարչի աշխատանքները, կենսագրությունը, տեղեկություններ ցուցահանդեսներից Victoria Miro պատկերասրահի կայքից
- Նկարչի մասին տեղեկատվություն artfacts.net կայքում Archived 2007-11-20 at the Wayback Machine.
- Համառոտ կենսագրություն Գալերի Թեյտ կայքում
- Carnegie Museum of Art: Chris Ofili Archived 2013-03-05 at the Wayback Machine.
- Օֆիլի աշխատանքները Artnet.Com կայքում
- Walker Art Center: Chris Ofili
- «Elephant Dung Artist Scoops Up 1998 Turner Prize» հոդված Archived 2020-05-21 at the Wayback Machine.
- «Modern art is a load of bullshit» հոդված
- Հոդված Guardian-ում
- Հոդված New York Magazine «The Elephant in the Room»-ում
- Հոդված Օֆելիի «Devil’s Pie» ցուցահանդեսի մասին Archived 2016-03-04 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիս Օֆիլի կատեգորիայում։ |