Քրիս Քերմայքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Քերմայքլ
Ծնվել էհուլիսի 6, 1962(1962-07-06) (61 տարեկան)
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունջութակահար և գրող
ԿրթությունԱրևմտյան Կենտուկիի համալսարան

Քրիս Քերմայքլ (անգլ.՝ Chris Carmichael, հուլիսի 6, 1962(1962-07-06), Սան Դիեգո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ և գործիքավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմաօդային ուժերի օդաչուի որդին՝ Քրիսը, հաճախ էր տեղափոխվում, մինչև այն պահը, երբ Վերջինիայի Համփթոն քաղաքում ապրելու ընթացքում վերցրեց ջութակը։ 1975 թվականին տեղափոխվելով Կենտուկիի Բոուլինգ Գրին քաղաք, ավելի լուրջ սկսեց պարապել՝ 8 տարի ջութակ պարապելով Արևմտյան Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր Բեթի Փիսի (Իվան Ղալամյանի նախկին ուսանողը) մոտ։ Համալսարանում ուսանելիս Քրիսը սովորեց նաև երաժշտության տեսություն, կոմպոզիցիա, նվագախմբային և կամերային կատարումներ՝ ուսուցիչներ Դևիդ Լիվինգսթոնի (կոմպոզիտոր Ռոյ Հարիսի նախկին ուսանող), Վսևոլոդ Լեժնևի (Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի առաջատար թավջութակահար) և Լեոն Գրիգորյանի (Միչիգանի պետական համալսարանի դիրիժորության ծրագրի ղեկավար) դասավանդմամբ։

Սովորելուց հետո նա սկսեց իր կարիերան որպես շրջիկ երաժիշտ մի քանի ժանրերի տարբեր արտիստների համար, որոնց թվում էին ոչ հայտնի արվեստագետներ Ջո Սավաժը և Ջեյսոն Դ. Ուիլյամսը (RCA Records):

1980-ականների վերջերին տեղափոխվելով Թենեսի Նեշվիլ քաղաք, նրա «Fifteen Strings» հարդ ռոք-խումբը ձայնագրման պայմանագիր կնքեց Նյու Յորք քաղաքի «Atlantic Records» ընկերության հետ։ Մի քանի տարի անց նա սկսեց որպես գրագիր աշխատել Նյու Յորքի Ուորներ Չեփլի ընկերությունում[1], սակայն շարունակեց բնակվել Նեշվիլում։

1990-ականների սկզբներին Քրիսն անցավ լրիվ դրույք ստուդիական և գործիքավորման աշխատանքի։ Նրա նվագախմբային գործիքավորումները կատարել են այնպիսի խոշոր խմբեր, ինչպիսիք են Բոստոնի փոփ նվագախումբը[2]։

Քերմայքլը մասնակցել է հետևյալ հեռուստա և ռադիոհաղորդումներին՝ «Օսկարի 71-րդ մրցանակաբաշխությունը», «The Tonight Show»-ն, «Academy of Country Music»-ը, «The Early Show»-ն, «The View»-ն, «A Prairie Home Companion»-ը, «Noddy»-ն և այլն։

Առանձնահատուկ է Թիմ ՄաքԳրոուի «If You're Reading This» լարային քառյակի գործիքավորումը[3], որն առաջին անգամ հեռարձակվեց 2007 թվականին «Academy of Country Music awards» շոուի ժամանակ և հետո թողարկվեց որպես սինգլ։:

Նրա՝ ֆիլմերի սաունդթրեքերից են «Ներքև՝ հովտում»[4], «Շափյուղաները»[4] և «Շրեկ 2»-ը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thomason, Don. «Chris Carmichael». Bowling Green Daily News. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  2. Mason, Kim. «Revisitations: Chris Carmichael». Bowling Green Daily News. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  3. Mason, Kim. «Revisitations: Chris Carmichael». Bowling Green Daily News. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «Chris Carmichael». IMDb. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Super-sensitive has supporting role in Shrek.(Products News)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]