Քրիստոֆեր Ջոն Սենսոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստոֆեր Ջոն Սենսոմ
Ծնվել է1952[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲիրմինգհեմի համալսարան
Ուշագրավ աշխատանքներShardlake series?
Պարգևներ

Քրիստոֆեր Ջոն Սենսոմ (անգլ.՝ Christopher John Sansom, 1952[1][2][3][…], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն), դետեկտիվ ժանրում ստեղծագործող բրիտանացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆեր Ջոն Սենսոմը ծնվել է 1952 թ․ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։ Պատմություն է ուսանել Բիրմինգհեմի համալսարանում, որտեղ և դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Հարավաֆրիկյան Հանրապետության նկատմամբ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության վարած քաղաքականության վերաբերյալ։ Այնուհետև մասնագիտացել է իրավաբանության մեջ։ Որոշ ժամանակ իրավաբան աշխատելուց հետո, նա թողնում է այս ասպարեզը և ամբողջությամբ նվիրվում գրելուն։ Հեղինակը հիմնականում ստեղծագործում է պատմական դետեկտիվի ժանրում։ BBC-ն մտադրություն է հայտնել էկրանավորելու հեղինակի Մեթյու Շարդլեյկի մասին վեպերի շարքը։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեթյու Շարդլեյկի մասին վեպեր
    • «Քայքայում» (Dissolution), 2003 թ․
    • «Խավար կրակ» (Dark fire), 2004 թ․
    • «Սովերն» (Sovereign), 2006 թ․
    • «Հայտնություն» (Revelation), 2008 թ․
    • «Քարե սիրտ» (Heartstone), 2010 թ․
    • «Լաց» (Lamentation), 2014 թ․
    • «Թոմբլենդ» (Tombland), 2018 թ․
  • Այլ վեպեր
    • «Ձմեռը Մադրիդում» (Winter in Madrid), 2006 թ․
    • «Դոմինիոն» (Dominion), 2012 թ․

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թ․ ստացել է դետեկտիվ ժանրի ստեղծագործություններին տրվող շվեդական Flintyxan մրցանակը՝ «Քայքայում» վեպի համար, իսկ 2005 թ․ «Խավար կրակ» վեպի համար արժանացել է Մեծ Բրիտանիայի դետեկտիվ ժանրում ստեղծագործող գրողների միության Ellis Peters Historical Dagger մրցանակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]