Քրիստոֆեր Ջոզեֆ Ուոքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստոֆեր Ջոզեֆ Ուոքեր
Christopher Joseph Walker
Ծնվել է1942[1]
Մահացել էապրիլ 2017
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունպատմաբան

Քրիստոֆեր Յոզեֆ Ուոքեր (անգլ.՝ Christopher Joseph Walker, ծ. 1942), անգլիացի պատմաբան։

Կրթությունն ստացել է Լենսինգ և Բրեյզհաուզ քոլեջներում։ 1971 թվականից զբաղվում է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությամբ։ Եղել է Արևմտյան Հայաստանում, այցելել Վան, Դիարբեքիր, Ուրֆա, Այնթապ, Կարս, Անի, Բեյրութ, Դամասկոս, Հալեպ, 1971 թվականին՝ աոաջին անգամ Երևան։ 1976 թվականին, Դ. Լանգի հետ, հրատարակել է («Փոքրամասնությունների իրավունքների խումբ» կազմակերպության հովանավորությամբ) «Հայերը» գրքույկը։ 1980 թվականին լույս է տեսել Ուոքըրի «Հայաստան, ազգի վերապրումը» աշխատությունը՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մասնավորապես՝ հայկական հարցում եվրոպական տերությունների քաղաքականությանը, հայերի ցեղասպանության խնդիրներին, Հայաստանի Հայնրապետության (1918-1920), խորհրդային Հայաստանի, հայ սփյուռքի պատմությանը։ Գրքի երկրորդ հրատարակության (1989) մեջ լուսաբանվել է նաև Լեռնային Ղարաբաղի պատմությունը, խնդրի առկա վիճակը։ 1989 թվականի նոյեմբերին ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում՝ «Հայաստանը 90-ական թվականներին. հեռանկարներ և վտանգներ» զեկուցումով, որտեղ վերլուծել է Հայաստանի քաղաքական իրադրությունը, նրա զարգացման հեռանկարները, հայերի ցեղասպանության հիմնախնդիրը ժամանակակից փուլում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png