Քրիստոսի չարչարանքները։ Հարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քրիստոսի չարչարանքները։ Հարություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրէպիկական ֆիլմ
Լեզուարամեերեն
ՌեժիսորՄել Գիբսոն
ԵրաժշտությունՋոն Դեբնի
Պատմվածքի վայրԻսրայել
ՆախորդՔրիստոսի չարչարանքները

«Քրիստոսի չարչարանքները: Հարություն» (անգլ.՝ The Passion of the Christ: Resurrection), ամերիկյան աստվածաշնչյան ֆիլմ էպիկական դրամա ժանրում։ Ռեժիսորն է Մել Գիբսոնը, իսկ սցենարի հեղինակն է Ռենդալ Ուոլեսը։ Գլխավոր դերերում են՝ Ջեյմս Կևիզելը, Մայա Մորգենշտերնը, Մոնիկա Բելուչին, Հրիստո Ժիվկովը և Ֆրանչեսկո Դե Վիտոն[1]։

Ֆիլմը համարվում է «Քրիստոսի չարչարանքները» (2004) ֆիլմի շարունակությունը, որը նույնպես նկարահանել է Մել Գիբսոնը։ «Քրիստոսի հարությունը», որը նվիրված էր Հիսուսի մահից 12 ժամ առաջ տեղի ունեցած իրադարձություններին և նրա հարության համառոտ նկարագիրն է: Շարունակությունը նվիրված կլինի այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Հիսուսի խաչելության երեք օրերին և նրա հարությանը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակությունը նվիրված է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Հիսուս Քրիստոսի խաչելության և հարության երեք օրերի միջև:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսին հայտարարվել է այն մասին, որ Գիբսոնը սկսել է աշխատել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակության վրա, որը նվիրված է Հիսուսի հարությանը։ Ֆիլմի սցենարիստն է Ռենդալ Ուոլեսը, որը գրել է նաև «Քաջ սիրտը» (1995) ֆիլմի սցենարը։ [2]։ Սեպտեմբերին Գիբսոնը ցանկություն հայտնեց ֆիլմի բեմադրության համար։ Ըստ նրա, ֆիլմը կթողարկվի մի քանի տարի անց, քանի որ սա մեծ նախագիծ է[3]։ Նոյեմբերին Գիբսոնը հաստատեց ֆիլմի անվանումը՝ «Քրիստոսի Հարությունը» (անգլ.՝ The Resurrection of the Christ) և ենթադրեց, որ ֆիլմի մի մասը տեղի է ունենալու դժոխքում՝ նշելով, որ ֆիլմը նվիրվելու է Հիսուսի մահից մինչև նրա վերադարձն ընկած եռօրյա ժամանակահատվածին[4]։ 2018 թվականի հունվարին Ջեյմս Կևիզելը հաստատեց, որ նա կրկին կկատարի Հիսուսի դերը։ Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին 2019 թվականի մայիսի 10-ին, սակայն այն հետաձգվել է անհասկանալի պատճառներով, իսկ պրեմիերան սպասվում է 2021 թվականի մարտին[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mel Gibson's Controversial 'Passion of the Christ' to get sequel that will 'shock the audience,' Jim Caviezel says»։ Newsweek։ Վերցված է սեպտեմբերի 5, 2019 
  2. «Mel Gibson is working on a ‘Passion of the Christ’ sequel»։ NY Daily News։ Վերցված է սեպտեմբերի 5, 2019 
  3. Mike Fleming Jr (սեպտեմբերի 6, 2016)։ «Mel Gibson On His Venice Festival Comeback Picture ‘Hacksaw Ridge’ – Q&A»։ Deadline Hollywood։ Վերցված է սեպտեմբերի 5, 2019 
  4. Scott Ryan (նոյեմբերի 3, 2016)։ «Passion of the Christ 2 Gets Titled Resurrection, May Take Jesus to Hell»։ Movieweb։ Վերցված է սեպտեմբերի 5, 2019 
  5. Alexander Bryan (հունվարի 29, 2018)։ «New 'Passion of the Christ' will be 'the biggest film in history,' Jim Caviezel promises»։ USA Today։ Վերցված է սեպտեմբերի 5, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]