Քրիստոսի համբարձման կաթոլիկ եկեղեցի
Քրիստոսի համբարձման կաթոլիկ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սովետսկ |
Դավանանք | կաթոլիկություն |
![]() | |
![]() | |
![]() |
Քրիստոսի համբարձման կաթոլիկ եկեղեցի (ռուս.՝ Кирха Вознесения Христа), ծխական եկեղեցի Սովետսկում, քաղաքի տեսարժան վայրերից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոսի համբարձման կաթոլիկ եկեղեցու ներկայիս տեղում նախկինում եղել է Մարիամի համբարձման վանքը, որը կառուցվել է Տիլզիտում գոթական ոճով, կարմիր աղյուսով, Ֆաբրիկշտրասսեի վրա (Իսկրայի փողոց) 1843-1851 թվականներին։
1888 թվականին կառուցվեց բարձր աշտարակ, 1926 թվականին եկեղեցին վերակառուցվեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եկեղեցու շենքը մասնակիորեն ավերվեց, բայց աշտարակը պահպանվեց։ Եկեղեցու հիմնական շենքը զգալիորեն տուժել է 1944 թվականի ռմբակոծության ժամանակ։ Մինչև 1950-ական թվականների վերջը եկեղեցու շենքում տեղակայված էր երկրորդական հումքի ընդունման կետ։ Եկեղեցու երկաթյա պարիսպը օգտագործվել է որպես ցանկապատ № 1 դպրոցի համար[1]։
1960-1970-ական թվականներին եկեղեցին ակտիվորեն ապամոնտաժվեց, կանգուն մնաց միայն աշտարակը, մինչև 1983 թվականը, որն էլ հետագայում պայթեցվեց։
1992 թվականին եկեղեցու տարածքը հատկացվեց Սովետսկի կաթոլիկ համայնքին, 1993 թվականին լիտվացի ճարտարապետներ Գեդեմինոս Յուրյավիչուսի և Ստասիս Յուշկայի նախագծով և վանական Անուպրաս Գաուրոնսկասի և տեղացի կաթոլիկների նախաձեռնությամբ հին հիմքի վրա սկսվեց կառուցվել կաթոլիկ եկեղեցու նոր շենքը։ Քրիստոսի Համբարձման եկեղեցին հանդիսավորապես օծվեց 2000 թվականի օգոստոսի 20-ին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին իրենից ներկայացնում է բաց դեղնավուն շինություն, որը կառուցվել է կարմիր աղյուսից պատրաստված բարձր աշտարակի շուրջը։ Ներսում կա ընդարձակ դահլիճ աղոթքի համար, նստարաններին դրված էին փափուկ բարձիկներ և աղոթագրքեր։ Հարուստ զարդարված զոհասեղանին փոխարինում է նկարազարդված պատը և բեմը, որտեղից էլ ծխականների համար կարդում են Սուրբ գրությունները և աղոթքները։ Եկեղեցում ծիսակատարությունները և ծառայությունները իրականացվում են ռուսերեն և լիտվերեն։ Ծխական վանահայրն է քահանա Անուպրաս Գաուրոնսկասը։