Քրիստոսի Հարության տաճար (Թունիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոսի Հարության տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրԹունիս Թունիս
ՏեղագրությունԹունիս
Դավանանքուղղափառություն
ԹեմQ110358702?
ԱնվանվածՀիսուս Քրիստոսի հարություն
Ճարտարապետական ոճռուսական ոճ
Քարտեզ
Քարտեզ
 Resurrection Orthodox church in Tunis Վիքիպահեստում

Քրիստոսի Հարության տաճար, Ռուս ուղղափառ եկեղեցու տաճար Թունիսում։ Կառուցվել է 1953-1956 թվականներին ճարտարապետ Միխայիլ Կոզմինի նախագծով[1]։ Օծվել է Քրիստոսի Հարության անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի դեկտեմբերին Թունիսի ափերին տեղակայված ֆրանսիական Բիզերտու ռազմական նավահանգիստ է ժամանել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի էսկադրան։ Էսկադրայի հետ Թունիս են ժամանել շուրջ 6000 ռուս փախստականներ, որոնց մեծ մասը շուտով մեկնել է այլ երկրներ։ Սկզբնական շրջանում ժամերգությունները տեղի են ունեցել նավի եկեղեցում, ապա մասնավոր բնակարաններում։ 1938 թվականին Բիզերտե քաղաքում ռուսական համայնքի միջոցներով կառուցվել է առաջին ուղղափառ տաճարը, որ կոչվել է Ալեքսանդր Նևսկու անունով[2]։

Թունիսի ռուսական համայնքն ավելի մեծաթիվ է եղել, սակայն պատարագները երկար ժամանակ անցկացվել են մի եկեղեցում, որը գտնվել է արաբական փոքր պալատի տարածքում[2]։ Սեփական տաճարի առաջին քարի հիմնարկեքը տեղի է ունեցել միայն 1953 թվականի հոկտեմբերին։ Տաճարի շինարարությունը կատարվել է ռուսական համայնքի միջոցներով, զգալի գումար են նվիրաբերել նաև տեղի ֆրանսիական իշխանությունները։ Շինարարությունն արժեցել է 5 մլն ֆրանկ[3]։ 1956 թվականին Քրիստոսի Հարության տաճարը բացվել է և հունիսի 10-ին օծվել է Շանհայի արքեպիսկոպոս Հովհաննեսի կողմից[1]։ Տաճարի առաջին վանահայր է դարձել Միտրոֆանը (Եդլինսկի-Մանույլով)[3]։

Միագմբեթ քարե տաճարը կառուցվել է Պսկովի ճարտարապետության ավանդույթներով և Ներլիի Պոկրովյան եկեղեցու նմանությամբ։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Միխայիլ Կոզմինն է, որը Թունիս էր տեղափոխվել 1940-ականներին։ Տաճարի շինարար-ճարտարագետը եղել է Վ. Լագոդովսկին։ Սրբապատկերներն ու եկեղեցական իրերը տաճար են տեղափոխվել ռուսական նավերից՝ «գեներալ Ալեքսեև» գծանավից, «Կագուլ» թեթև հածանավից և «Գեորգի Պոբեդոնոսեց» շտաբ-նավից։ Բացի այդ, տաճարում կան Տիրոջ մկրտության և Սուրբ Աստվածածնի ավետման սրբապատկերներ, որ բերվել են 1854 Սևաստոպոլում խորտակված նավերից։ Տաճարի սրբություններից են խաչը են՝ Տիրոջ խաչի կենարար փայտի մի մասնիկով և սուրբ նահատակ Կիպրիան Կարթագենացու մասունքների մի մասնիկ[3]։

Սկզբում տաճարը գտնվել է արտասահմանում Ռուս եւղղափառ եկեղեցու իրավասության ներքո։ 1992 թվականին ծխականների դիմումից հետո որոշվել է համայնքն ընդունել Մոսկվայի պատրիարքարանի իրավասության ներքո։ Այդ ժամանակից ի վեր տաճարի վանահայրն է Դմիտրի Նեցվետեևը[1][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Православная община Туниса отпраздновала 50-летний юбилей храма Воскресения Христова». Православие.Ru. 2006 թ․ հունիսի 12. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  2. 2,0 2,1 Русская колония в Тунисе 1920-2000 / Сост. К.В.Махров. — Русский путь, 2008. — С. 172. — ISBN 978-5-85887-299-3
  3. 3,0 3,1 3,2 Православная община в Тунисе // New review. — New Review, Incorporated, 2008. — В. 252-253. — С. 285-286.
  4. «Зарубежные учреждения Московского Патриархата». Официальный сайт Московской Патриархии. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]