Քրիստոսը ուսուցիչների միջև
Քրիստոսը ուսուցիչների միջև | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ալբրեխտ Դյուրեր |
տարի | 1506[1] |
բարձրություն | 64,3 սանտիմետր |
լայնություն | 80,3 սանտիմետր |
ուղղություն | գերմանական Վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Տիսեն-Բորնեմեսի թանգարան[2] |
հավաքածու | Տիսեն-Բորնեմեսի թանգարան |
հիմնական թեմա | Jesus among the doctors? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/d/durer/1/05/07docto.html, https://www.wga.hu/html/d/durer/1/05/07docto1.html, https://www.wga.hu/html/d/durer/1/05/07docto2.html, https://www.wga.hu/html/d/durer/1/05/07docto3.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Christ among the Doctors by Dürer Վիքիպահեստում |
«Քրիստոսը ուսուցիչների միջև», Ալբրեխտ Դյուրերի նկարն է՝ ստեղծված 1506 թվականին Վենետիկում։ Ներկայումս նկարը գտնվում է Մադրիդում՝ Տիսեն-Բորնեմեսի թանգարանում:
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը թվագրվել է Դյուրերի կողմից և ստեղծվել է համաձայն Opus Quinque Dierum գրության («Ստեղծվել է 5 օրում»), այդ ժամանակ նկարիչը աշխատել է «պսակների տոնը վարդերից» խորանի վրա։ 1506 թվականի սեպտեմբերի 23-ին Դյուրերը Վենետիկից գրել է իր ըկերոջը՝ Պիրքգեյմերին։ «Իմացեք, որ նկարը պատրաստ է, ինչպես նաև մեկ այլ նկարը, որի նմանը ես երբեք չեմ ստեղծել»։ Այդ «ուրիշ նկարը» որոշ ուսումնասիրողներ նույնացնում են «Քրիստոսը ուսուցիչների միջև» ստեղծագործության հետ[3]։ Համաձայն մի քանի պատմաբանների՝ նկարը նախատեսված է եղել որպես նվեր՝ նկարիչ Ջովաննի Բելլինիի համար, ում հետ Դյուրերը ջերմ հարաբերություններ է ունեցել։ Հավանաբար Բելլինիի տանը Դյուրերի աշխատանքը տեսել է Լորենցո Լոտտոն, ով ուսուցիչների կերպարներից մեկը ընդգրկել է իր «Մադոննան և նորածինը՝ Սուրբ Իգնատի Անտիոքի և Օնուֆրիի միջև» կոմպոզիցիայի մեջ (Բորգեզե պատկերասրահ, Հռոմ)։ Դյուրերը անդրադարձել է այս թեմային «Մարիամը յոթ վշտում» պոլիպտիխում (գրեթե 1500 թվական), իսկ փոքր ինչ ուշ՝ «Մարիամի կյանքը» փորագրության շարքում (1511 թվական), սակայն վենետիկյան նկարի կոմպոզիցիան սկզբունքորեն ունի այլ կառուցվածք։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա Հիսուսի կյանքի մի դրվագ է՝ միակ իրադարձությունը Սուրբ Ծննդյան և նրա Հանրային ծառայության մեկնարկի միջև, որը լուսաբանվում է Ավետարաններում (2:42–52): Սուրբ Հովսեփը և Մարիամ Աստվածածինը, 12-ամյա Հիսուսը ժամանում են Երուսաղեմ՝ Զատիկը նշելու։ Երբ եկել է տուն վերադառնալու ժամանակը, Հիսուսը մնացել է Երուսաղեմում։ Եռօրյա փնտրտուկներից հետո ծնողները նրան գտնում են Երուսաղեմում՝ իմաստունների և գիտնականների հետ տաճարում բանավիճելիս։
Երեք օրից հետո նրան գտնում են տաճարում՝ նստած ուսուցիչների միջև՝ լսելով ու հարցեր տալով նրանց, բոլոր նրանք, ովքեր լսում էին նրան, զարմանում էին նրա մտքով ու պատասխաններով (2:46, 47)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչը ընտրել է ուսուցիչների հետ զրույցի դրվագը։ Նա հրաժարվում էր մանրամասներից՝ պատկերելով մեծ պլանի վրա Քրիստոսի և իմաստունների դեմքը, ստիպում էր զգալ «լարումը»[4]։ Կոմպոզիցիայի կենտրոնում Հիսուսի ձեռքերն են, զրույցը վարում է իր փաստերի հաշվին, և ուսուցիչներից մեկը ձեռքերը, որը վկայում է «նյարդայնությունը և շփոթությունը[4]։ Այդ իմաստունի պայծառ ծաղրանկարային արտաքինը, հնարավոր է, որ արտացոլում է Լեոնարդո դա Վինչիի նկարներից մեկի ազդեցությունը, որը տեսել է Դյուրերը։ Ըստ փարիսեցիների սովորության՝ Հիսուսի զրուցակիցներից մեկի գլխարկին կցված է Աստվածաշնչյան տեքստով զարդատախտակ։ Բազմաքանակ մեկնաբանությունների միջև իմաստունների արտաքին տեսքը արտահայտում է ենթադրություն այն բանի, որ Դյուրերը նկարազարդել է խառնվածքի տեսություն՝ ընկած մարդկային բնավորության հիմքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Среди учителей» — картина В. Д. Поленова из цикла «Из жизни Христа» на тот же сюжет
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.museothyssen.org/en/collection/artists/durer-albrecht/jesus-among-doctors
- ↑ http://www.museothyssen.org/en/thyssen/ficha_obra/459
- ↑ Дюрер А. Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц.. — М.: Искусство, 1957. — Т. 1.
- ↑ 4,0 4,1 Дзуффи С. Эпизоды и персонажи Евангелия в произведениях изобразительного искусства. — М.: Омега, 2007. — С. 135. — ISBN 978-5-465-01501-1
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дзуффи С. Эпизоды и персонажи Евангелия в произведениях изобразительного искусства. — М.: Омега, 2007. — С. 133, 135. — ISBN 978-5-465-01501-1
- Katherine Crawford Luber Albrecht Dürer and the Venetian Renaissance. — Cambridge University Press, 2005. — С. 120—125. — 268 с. — ISBN 0-521-56288-0