Քրիստոսը Գալիլեյան ծովում փոթորկի ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոսը Գալիլեյան ծովում փոթորկի ժամանակ
Christus in de storm op het meer van Galilea
տեսակնկար
նկարիչՌեմբրանդ
տարի1633
բարձրություն160
լայնություն128
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրհոգևոր արվեստ և ծովանկար
նյութկտավ
հավաքածուանհայտ
սեփականատերGerrit Braamcamp?, Jacques Specx?, Jan Jacobszoon Hinlopen?, Jan Hope?, Henry Hope?, Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան, Jacob J. Hinlopen?[1][2][3] և Իզաբելլա Ստյուարտ Գարդներ[4]
հիմնական թեմաCalming the storm?
կայք
Ծանոթագրություններ
 Christ in the Storm on the Sea of Galilee (Rembrandt) Վիքիպահեստում

«Քրիստոսը Գալիլեյան ծովում փոթորկի ժամանակ», Ռեմբրանդի նկարներից, ստեղծվել է 1633 թվականին։ 1990 թվականին նկարը գողացել են Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից և մինչև օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ[5][6]։

««Քրիստոսը Գալիլեյան ծովում փոթորկի ժամանակ», Ռեմբրանդի միակ ծովանկարն է[7]։ Նկարում պատկերված է Հիսուս Քրիստոսի կատարած հրաշքներից մեկը` Գալիլեյան ծովում բարձրացած փոթորկի դադարեցումը, երբ Հիսուսն ու իր աշակերտները նավակով ուղևորվում էին[8]։ Նկարը ստեղծվել է, երբ Ռեմբրանդը Լեյդենից տեղափոխվեց Ամստերդամ։ Նկարիչ և քննադատ Արնոլդ Հոուբրակեն նշել է, որ ավելի շատ գնահատում է Ռեմբրանդի այդ վաղ շրջանի ստեղծագործությունները[8]։ Աշխատանքն իրենից ներկայացնում է ոչ միայն Աստվածաշնչյան դրվագի պատկերում, այլև նավաբեկության դրամատիկ պատկեր[8]։

Նկարը ցուցադրվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում, 1990 թվականի մարտի 18-ին մի քանի գողեր, հագնելով ոստիկանական համազգեստ, թանգարանից գողացել են հայտնի նկարիչների 13 աշխատանքներ։ Ռեմբրանդի 2 գեղանկարչական կտավներից և մի ճեպանկարից բացի գողացել են նաև Յան Վերմերի «Համերգ» կտավը, Էդուարդ Մանեի և Էդգար Դեգայի աշխատանքներից[9][10][11]։ 2013 թվականի մարտի 18-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարեց, որ գողությունը բացահայտվել է, և նկարները գողացվել են կազմակերպված հանցագործ խմբի կողմից, սակայն նրանց գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.dbnl.org/tekst/houb005groo01_01/houb005groo01_01_0129.php
  2. http://archief.amstelodamum.nl/resources/1969_mb_56.pdf
  3. Houbraken A. De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (նիդերլ.)Arnold Houbraken, 1721.
  4. https://www.gardnermuseum.org/experience/collection/1095
  5. «The $500 Million Gardner Museum Heist: Have You Seen These Paintings?». Time Magazine. 2013 թ․ մարտի 18.
  6. «ФБР раскрыло крупнейшее ограбление музея в истории». Lenta.ru. 2013 թ․ մարտի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. Robert M. Poole (July 2005). «Ripped from the Walls (and the Headlines)». Smithsonian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Christ in the Storm on the Sea of Galilee 1633». Isabella Stewart Gardner Museum. 2013 թ․ մայիսի 21.
  9. «Lost Art: Photos of the Paintings Stolen from Gardner Museum». LiveScience. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. «FBI – Have You Seen These?». Federal Bureau of Investigation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «Isabella Stewart Gardner Museum Theft». Federal Bureau of Investigation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  12. Matt Pearce (2013 թ․ մարտի 18). «FBI says it knows who pulled off unsolved 1990 Boston art heist». Los Angeles Times.
  13. «The Gardner Museum Theft, Reward Offered for Return of Artwork». Federal Bureau of Investigation. 2013 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.