Ագռավագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քրիստոսախոտից)
Ագռավագի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Actaeeae
Ցեղ Ագռավագի (Actaea)
L., 1753

Ագռավագի (լատին․՝ Actaea) գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում տարածված 1 տեսակ՝ ագռավագի հասկանման (a. spicata)-ը։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն ուղղաձիգ է, թույլ խավոտ, բարձրությունը՝ 30-70 սմ։ Տերևները խոշոր են, կրկնակի եռաբաժան, երկար տերևակոթունով։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հատապտղանման է՝ սև կամ կարմիր։ Դեղաբույս է, պարունակում է տրանս-ակոտինային թթու, ալկալոիդներ։ Պտուղներից ստացվում է սև ներկ։ Թունավոր է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում տարածված 1 տեսակ՝ ագռավագի հասկանման (a. spicata)-ը։ Հանդիպում է Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառների ստվերոտ տեղերում։

Ընթերցե՛ք «ագռավագի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագռավագի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագռավագի» հոդվածին։