Քրիստին Օտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստին Օտտո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ և լրագրող
Երկիր՝ Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 7, 1966(1966-02-07)[1][2][3][…] (58 տարեկան)
Ծննդավայր՝Լայպցիգ, Արևելյան Գերմանիա

Քրիստին Օտտո (գերմաներեն՝ Kristin Otto, Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈkʁɪs.tin ˈɔto]]], audio , փետրվարի 7, 1966(1966-02-07)[1][2][3][…], Լայպցիգ, Արևելյան Գերմանիա)[4], գերմանացի լողորդուհի, օլիմպիական խաղերի չեմպիոնուհի։ Հռչակվել է հատկապես այն բանի շնորհիվ, որ դարձել է մեկ օլիմպիադայի ընթացքում վեց ոսկե մեդալ նվաճած առաջին և առայժմ միակ մարզուհին[5][6]։ Նա եղել է նաև առաջին լողորդուհին, որ այսպես կոչված՝ «կարճ» ջրում՝ 25 մետր երկարությամբ լողավազանում 100 մետր մրցատարածությունը թիկնալողով հաղթահարել է մեկ րոպեից կարճ ժամանակամիջոցում[5] (դա տեղի է ունեցել 1983 թվականին Ինդիանայի համալսարանի մարզահամալիրի լողավազանում անցկացված լողի միջազգային մրցումների ժամանակ)[7]։ Երկար տարիներ անգերազանցելի են մնացել Քրիստինի սահմանած համաշխարհային ռեկորդները «երկար» ջրում՝ 50 մետր երկարությամբ լողավազանում, ազատ լողաոճով, 100 և 200 մետր մրցատարածություններում։

Իսկ մարզական իր ամենամեծ նվաճումը նա ձեռք է բերել 1988 թվականին Սեուլում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ընթացքում, երբ հաղթանակներ է տարել հետևյալ վեց մրցաձևերում. ա. 50 մետրը ազատ ոճով, բ. 100 մետրը ազատ ոճով, գ. 100 մետրը թիկնալողով, դ. 100 մետրը բաթերֆլայ ոճով, ե. 4 x 100 մետր ազատ ոճով էստաֆետ, 4 x 100 մետր համալիր լողով էստաֆետ։ Միաժամանակ նա օլիմպիական ռեկորդներ է սահմանել 50 մետրը ազատ ոճով և 100 մետրը բաթերֆլայ ոճով մրցաձևերում[4][8]։

Քրիստին Օտտոն մեծ սպորտին հրաժեշտ է տվել 1989 թվականին[9]։ Այնուհետև երկար տարիներ աշխատել է գերմանական հեռուստատեսությունում՝ որպես մարզական լրագրող։

1984, 1986 և 1988 թվականներին հեղինակավոր Swimming World magazine ամսագիրը Քրիստին Օտտոյին հռչակել է «Տարվա լողորդուհի» (Եվրոպայի և ամբողջ աշխարհի մասշտաբով)։ 1986 թվականի հոկտեմբերին Գերմանական Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը նրան շնորհել է բարձրագույն պետական պարգև՝ Ժողովուրդների բարեկամության աստղի ոսկե շքանշան[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Kubatko, Justin. «Kristin Otto Biography and Olympic Results». Olympics at Sports-Reference.com. Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  5. 5,0 5,1 "Otto, Kristin." Chambers Biographical Dictionary. London: Chambers Harrap, 2007. Credo Reference. Web. 2 July 2011.
  6. "1988." The Hutchinson Chronology of World History. Abington: Helicon, 2010. Credo Reference. Web. 2 July 2011.
  7. «Swim Mark for East German». New York Times. 1983 թ․ հունվարի 9. էջ A3.
  8. "Swimming and Diving-Women." World Almanac & Book of Facts (2008): 868–869. Academic Search Premier. EBSCO. Web. 2 July 2011.
  9. «Swimmer to Retire». The New York Times. New York: NYTC. 1989 թ․ նոյեմբերի 19. ISSN 0362-4331. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
  10. «Hohe staatliche Auszeichnungen verliehen» [Awarded high state awards]. Neues Deutschland (գերմաներեն). Vol. 42, no. 243. 1986 թ․ հոկտեմբերի 15. էջ 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկորդներ
Նախորդող՝
Barbara Krause
Women's 100 metre freestyle
world record holder (long course)

19 August 1986 – 1 March 1992
Հաջորդող՝
Jenny Thompson
Նախորդող՝
Cynthia Woodhead
Women's 200 metre freestyle
world record holder (long course)

23 May 1984 – 18 June 1986
Հաջորդող՝
Heike Friedrich
Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Ute Geweniger
World Swimmer of the Year
1984
Հաջորդող՝
Mary T. Meagher
Նախորդող՝
Mary T. Meagher
World Swimmer of the Year
1986
Հաջորդող՝
Janet Evans
Նախորդող՝
Janet Evans
World Swimmer of the Year
1988
Հաջորդող՝
Janet Evans
Նախորդող՝
Ute Geweniger
European Swimmer of the Year
1984
Հաջորդող՝
Silke Hörner
Նախորդող՝
Silke Hörner
European Swimmer of the Year
1986
Հաջորդող՝
Silke Hörner
Նախորդող՝
Silke Hörner
European Swimmer of the Year
1988
Հաջորդող՝
Anke Möhring
Նախորդող՝
Silke Möller
East German Sportswoman of the Year
1988–1989
Հաջորդող՝
Discontinued
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Օտտո» հոդվածին։