Քրիստին Քաուֆման
Քրիստին Քաուֆման գերմ.՝ Christine Kaufmann | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1945[1][2][3][…] |
Ծննդավայր | Lengdorf, Վերին Բավարիա, Գերմանիա |
Մահացել է | մարտի 28, 2017[4][5][1][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Բավարիա, Գերմանիա |
Գերեզման | Էր |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | բալետի պարող, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մանկական դերասան, մոդել, ձեռնարկատեր, ինքնակենսագիր, դերասանուհի և գրող |
Ամուսին(ներ) | Թոնի Քերթիս[6] |
Երեխա(ներ) | Allegra Curtis? |
Պարգևներ և մրցանակներ | |
christinekaufmann.eu | |
Քրիստին Քաուֆման (գերմ.՝ Christine Kaufmann, հունվարի 11, 1945[1][2][3][…], Lengdorf, Վերին Բավարիա, Գերմանիա - մարտի 28, 2017[4][5][1][…], Մյունխեն, Բավարիա, Գերմանիա), ավստրոգերմանացի դերասանուհի[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաուֆմանը ծնվել է Լենգդորֆում՝ Ավստրիայում, որը այդ ժամանակ եղել է Նացիստական Գերմանիայի կազմում։ Նրա մայրը՝ Ժենևա Քաուֆմանը, (ծննդյամբ Ժիվեր, 1919-2000), եղել է ֆրանսուհի, նրա հայրը՝ Յոհանես Քաուֆմանը, սպա է եղել Լյուֆտվաֆեում[8]։ Քաուֆմանը նույնպես ունեցել է չերքեզյան արմատներ[9]։
Հայտնի է դարձել Մյունխենում, որտեղ Բավարիայի պետական օպերայում դարձել է բալերինա։ Դերասանական կարիերան կինոյում սկսել է յոթ տարեկանից՝ 1952 թվականին, բայց հանդիասատեսի ուշադրությունը ներգրավել է երկու տարի հետո «Ռոզա-Ռեսլի» կինոյում։ Նա ստացել է միջազգային ճանաչում «Պոպեիի վերջին օրերը» (1959) և «Քաղաք առանց խղճահարության» (1961) ֆիլմերում հայտնվելուց հետո, դեր որը իրեն մրցանակ է բերել՝ «Ոսկե գլոբուս» մրցանակը, որպես լավագույն սկսնակ դերասանուհի։
1963 թվականին Քաուֆմանը ամուսնացել է ամերիկյան դերասան Թոնի Քերթիսի հետ, որին հանդիպել է «Տարասա Բուլբի»-ի նկարահանումների ժամանակ (1962)։ Ունեցել են երկու աղջիկ՝ Ալեքսանդրիան (ծնվել է 1964 թվականի հուլիսի 19-ին) և Ալլեգրան (ծնվել է 1966 թվականի հուլիսի 11-ին)։ Զույգը բաժանվել է 1968 թվականին, ինչից հետո Քաուֆմանը վերսկսել է իր կարիերան, որը նա դադարեցրել էր ամուսնության ժամանակ։ Քաուֆմանը նորից ամուսնացել է երեք անգամ՝ հեռուստատեսային ռեժիսոր Ահիմ Լենցի հետ (1974-1976), երգիչ և դերասան Ռենո Էկշտեյնի հետ (1979-1982) և նկարազարդող Կլաուս Զեյի հետ (1997-2011)[10]։ Քաուֆմանը խոստովանել է գերմանական հեռուստատեսությանը, որ հարաբերություններ է ունեցել նաև Ուորեն Բիթիի հետ[11][12]։
Բացի դերասանական կարիերայից, Քաուֆանը իրեն հաջողությամբ դրսևորել է որպես բիզնեսմեն, ստեղծելով դիմահարդարման արտադրանքների իր գիծը, հայտնի է Գերմանիայում։ Նա գրել է մի քանի գիրք գեղեցկության և առողջության մասին, ինչպես նաև երկու ինքնակենսագրություն։ Գերմանական ԶԼՄ-ները հաճախ Քաուֆմանին անավանում էին «Գերմանիայի ամենագեղեցիկ տատիկը»[13][14][15]։ Դերասանուհին մահացել է 2017 թվականի մարտի 28-ին՝ Մյունխենում, մահացել է 72 տարեկանում լեյկեմիայի պատճառով[16][17]։ Թաղված է մոր կողքին՝ Վերնոնում՝ Ֆրանսիայի հյուսիսում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962 թվական Ոսկե գլոբուս՝ «Լավագույն դերասանական առաջնաելույթ» («Քաղաք առանց խղճահարության»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Schauspielerin Christine Kaufmann ist tot (գերմ.) / Hrsg.: H. Paeschke, H. Schwab-Felisch, J. Moras, K. H. Bohrer, C. Demand, K. Scheel — Stg: Klett-Cotta Verlag, 1947. — ISSN 0026-0096; 2510-4179
- ↑ 5,0 5,1 5,2 Schauspielerin Christine Kaufmann ist tot (գերմ.) / Hrsg.: H. Markwort — FOCUS Magazin Verlag, 1993. — ISSN 0943-7576
- ↑ Kindred Britain
- ↑ "Christine Kaufmann über die Entführung ihrer Töchter in T-online (Retrieved at 28. March 2017)
- ↑ «Das Doppelleben der Christine Kaufmann» [The double life of Christine Kaufmann]. RP Online (German). Frankfurt am Main. 2005. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hinkofer, Christine (2014). «Christine Kaufmann: Die Lust und Last zu reisen» (Interview). Interviewed by Christine Kaufmann. Munich. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Christine Kaufmann lost her battle with leukemia
- ↑ Lafer! Lichter! Lecker! ZDF, November 1, 2014.
- ↑ von Mutius, Franziska (2014). «Christine Kaufmann schreibt Hollywood-Affären» [Christine Kaufmann writes Hollywood affairs]. Bild (German). Berlin. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Der Sex-Appeal der schönsten Großmutter Deutschlands». ChristineKaufmann. 2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Kraft, Katja (2015). «Christine Kaufmann – Deutschlands schönste Oma wird 70» [Christine Kaufmann – Germany's most beautiful grandmother turns 70]. Hamburger Abendblatt (German). Hamburg. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Deutschlands berühmte Großmütter» [Germany's famous grandmothers]. Die Welt (German). Berlin. 2006 թ․ հունիսի 11. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Christine Kaufmann, Golden Globe-winning actress who was married to Tony Curtis, dies at 72 — Los Angeles Times(չաշխատող հղում)
- ↑ «Münchnerin soll um ihr Leben ringen: Leukämie-Drama um Schauspiel-Legende Christine Kaufmann | Stars». Արխիվացված է օրիգինալից 2018-06-16-ին. Վերցված է 2021-03-29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Քաուֆման» հոդվածին։ |
|
- Հունվարի 11 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Մարտի 28 մահեր
- 2017 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Գերմանացի կինոդերասանուհիներ
- Գերմանացի ինքնակենսագիրներ
- Գերմանացի դերասանուհիներ
- Գերմանացի մոդելներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Գերմանացի ձեռնարկատերեր
- Ավստրիացի դերասանուհիներ
- Ավստրիացի կինոդերասանուհիներ
- Ավստրիացի մոդելներ
- Գերմանացի դերասաններ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի կինոդերասաններ
- Գերմանացի գործարարներ