Քրիստին Կիրխ
Քրիստին Կիրխ | |
---|---|
Ծնվել է | ապրիլ 1697[1] Գուբեն, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Մահացել է | մայիսի 6, 1782[1] (85 տարեկան) Բեռլին, Պրուսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[2] |
Հայր | Գոտֆրիդ Կիրխ |
Մայր | Մարիա Մարգարետե Կիրխ |
Քրիստին Կիրխ (գերմ.՝ Christine Kirch, ապրիլ 1697[1], Գուբեն, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա - մայիսի 6, 1782[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի աստղագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստին Կիրխն աստղագետներ Գոտֆրիդ Կիրխի և Մարիա Մարգարետե Կիրխի դուստրն էր, Քրիստֆրիդ Կիրխի քույրը։ Նա և նրա քույր Մարգարետ Կիրխը աստղագիտություն են սովորել տասը տարեկանից[3]։ Մանուկ հասակից Կիրխն օգնել է իր ծնողներին աստղագիտական դիտումներում։ Ըստ հաղորդումների՝ երիտասարդ Կիրխը պատասխանատու էր դիտումների ժամանակը գրանցելու համար՝ օգտագործելով ճոճանակ։ Մեծանալով՝ Կիրխը սովորել է հաշվարկել օրացույցներ։ Նա սկզբում օգնել է իր մորը, իսկ հետո՝ եղբորը տարբեր օրացույցներ հաշվարկելու գործում[4]։
Մինչև 1740 թվականը Կիրխն իր ներդրման համար աշխատավարձ չի ստացել, սակայն օգտվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայից ստացած փոքր նվիրատվություններից։ Եղբոր՝ Քրիստֆրիդի մահից հետո օրացույցներ հաշվարկելու հարցում ակադեմիան հույս է դրել Քրիստինի վրա։ Նա պատասխանատվություն է ստանձնել Սիլեզիայի օրացույցը հաշվարկելու համար, որը Պրուսիան նվաճել էր 1740-ական թվականների սկզբին։ Ակադեմիան օրացույցների մենաշնորհ ուներ, և Սիլեզիայի օրացույցը զգալի եկամուտ էր բերում ակադեմիային։ Այդպիսով, 1776 թվականին Կիրխն ակադեմիայից ստացել է 400 թալեր բարձր աշխատավարձ[4]։
Քրիստին Կիրխը շարունակել է օրացուցաստեղծ աշխատանքը ակադեմիայի համար մինչև խոր ծերություն և մեծ հարգանք էր վայելում։ 77 տարեկանում ակադեմիան նրան շնորհել է էմերիտուսի բարձր կարգավիճակ, և նա շարունակել է աշխատավարձ ստանալ ակադեմիայից՝ առանց աշխատելու պարտավորության։ Նա աստղագետ Յոհան Բոդեին ծանոթացրել է օրացույցներ կազմելու գործին[4]։
Քրիստին Կիրխը մահացել է 1782 թվականին՝ որպես հարգված աստղագետ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #137740905 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Bernardi, Gabriella (2016 թ․ հունվարի 1). «Christine (1696–1782) and Margaretha (1703–1744) Kirch». The Unforgotten Sisters. Springer Praxis Books (անգլերեն). Springer International Publishing. էջեր 103–106. doi:10.1007/978-3-319-26127-0_16. ISBN 978-3-319-26125-6.
- ↑ 4,0 4,1 4,2 Virginia Trimble; Thomas R. Williams; Katherine Bracher; Richard Jarrell; Jordan D. Marché; F. Jamil Ragep (2007). Biographical Encyclopedia of Astronomers. Springer Science & Business Media. էջ 637. ISBN 978-0-387-30400-7.
- ↑ Virginia Trimble; Thomas R. Williams; Katherine Bracher; Richard Jarrell; Jordan D. Marché; F. Jamil Ragep (2007). Biographical Encyclopedia of Astronomers. Springer Science & Business Media. էջ 638. ISBN 978-0-387-30400-7.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marilyn Ogilvie; Joy Harvey (2003). The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century. Routledge. էջ 1474. ISBN 978-1-135-96343-9.
|