Jump to content

Քրիստին Բոննևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստին Բոննևի
բուկմոլ՝ Kristine Elisabeth Heuch Bonnevie
Ծնվել էհոկտեմբերի 8, 1872(1872-10-08)[1][2][3][…]
Տրոնհեյմ, Søndre Trondhjems amt[4] կամ Տրոնհեյմ, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա[5]
Մահացել էօգոստոսի 30, 1948(1948-08-30)[1][2][4][…] (75 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[4]
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[6]
Բնակության վայր(եր)Տրոնհեյմ և Օսլո[5]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունկենդանաբան, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, գենետիկ և կենսաբան
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան[7]
Պաշտոն(ներ)Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ և նախագահ
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա, Norske Kvinnelige Akademikeres Landsforbund? և Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն
Ալմա մատերՕսլոյի համալսարան[7]
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն[1] և ֆրանսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարԹուր Հեյերդալ
Հայտնի աշակերտներGerda Johannesen Riis?[4]
Ազդվել էTheodor Boveri?[7] և Առնոլդ Լանգ[7]
Պարգևներ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
ՀայրJacob Aall Bonnevie?[7][4]
ՄայրAnne Johanne Bonnevie?[9]
 Kristine Bonnevie Վիքիպահեստում

Քրիստին Բոննևի (նորվ.՝ Kristine Bonnevie, հոկտեմբերի 8, 1872(1872-10-08)[1][2][3][…], Տրոնհեյմ, Søndre Trondhjems amt[4] և Տրոնհեյմ, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա[5] - օգոստոսի 30, 1948(1948-08-30)[1][2][4][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի կենսաբան, Նորվեգիայի առաջին կին պրոֆեսորը։ Հետազոտության ոլորտներն են եղել բջջաբանություն, գենետիկա, սաղմնաբանություն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստին Բոննևին ծնվել է Յակոբ Օլ Բոննևիի (1838-1904) և Էնն Յուհան Դոայի (1839-1876) ընտանիքում, ովքեր ունեցել են ինը երեխա։ Նրանց ընտանիքը 1886 թվականին Թրոնհեյմից տեղափոխվել է Քրիստիանիա[10]։ Քրիստինը չի ամուսնացել[10]։ Քույրը եղել է ֆիզիկոս, օդերևութաբան Վիլհելմ Բյորկնեսի կինը։

Բոննևին ստացել է examen artium ակադեմիական վկայագիր 1892 թվականին և սկսել է ուսումնասիրել կենդանաբանություն, հետագայում ուսումնասիրել է կենսաբանություն։ 1906 թվականին ավարտել է դոկտորական ատենախոսությունը «Undersøgelser over kimcellerne hos Enteroxenos østergreni» (Enteroxenos østergreni սաղմնային բջիջների ուսումնասիրություն)։ 1898-1899 թվականներին Ցյուրիխում սովորել է Առնոլդ Լանգի ղեկավարությամբ, 1900-1901 թվականներին` Վյուրցբուրգում Թեոդոր Բովերի ղեկավարությամբ, 1906-1907 թվականներին՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում Էդմունդ Բիչեր Վիլսոնի ղեկավարությամբ։ 1900 թվականին նա Zootomic լաբորատորիայում փոխարինել է Յուհան Հյոյին։ 1912-1937 թվականներին Քրիստին Բոննևին եղել է Ֆրեդերիկ թագավորական համալսարանի պրոֆեսոր, 1916 թվականին հիմնադրել է Ժառանգականության հետազոտությունների ինստիտուտը։

1911 թվականին Բոննևին դարձել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի առաջին կին անդամը։ Այնուհետև նա հիմնադրել է Կին ակադեմիկոսների նորվեգական ընկերակցությունը, որը ղեկավարել է 1922-1925 թվականներին։ 1916 թվականին նա ուսուցման տուն է հիմնել աղջիկների համար, 1923 թվականին հիմնել է ուսանողական տուն։ 1927-1937 թվականներին Քրիստինը եղել է համալսարանի հեռարձակման հանձնաժողովի անդամ։ 1909-1918 թվականներին եղել է Լիբերալ-ազատամտական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ[11]։ Ընտրվել է Քրիստիանիայի քաղաքային խորհրդի անդամ և պաշտոնավարել 1908-1919 թվականներին, 1915 թվականին Նորվեգիայի խորհրդարանում եղել է փոխներկայացուցիչ։ 1916–1918 թվականներին Gamle Aker ընտրական օկրուգում եղել է Օտտո Բահր Հալվորսենի տեղակալը[10]։

  • Հայրենիքին մատուցված ծառայությունների համար մեդալ, 1920
  • Ֆրիտյոֆ Նանսենի մրցանակ, 1935
  • Սուրբ Օլաֆի շքանշան, 1946

Օսլոյի համալսարանի Blindern կենսաբանական մասնաշենքն անվանվել է Քրիստին Բոննևիի տուն[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. 1 2 (not translated to no) Stortinget og statsrådet : 1915–1945. B. 1 : Biografier : med tillegg til Tallak Lindstøl: Stortinget og Statsraadet 1814–1914 (նորվ.) — 1949. — P. 811.
  4. 1 2 3 4 5 6 7 8 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. 1 2 3 Hvem er Hvem? (նորվ.) — 1948. — P. 65.
  6. ↑ Begravde i Oslo — Gravferdsetaten i Oslo kommune.
  7. 1 2 3 4 5 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 157. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  8. ↑ https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=kristine+bonnevie&type=&aarstall=
  9. ↑ Geni(բազմ․) — 2006.
  10. 1 2 3 4 Semb-Johansson, Arne. «Kristine Bonnevie». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. ↑ Carstens, Svein (1987). Det Frisinnede Venstre 1909–1927 (Norwegian). Trondheim: University of Trondheim.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Բոննևի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Բոննևի» հոդվածին։