Jump to content

Քրիստինա Ֆեռնանդես Կուբաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Ֆեռնանդես Կուբաս
Ծննդյան անունիսպ.՝ Cristina Fernández Cubas
Ծնվել է1945[1][2][3][…]
ԾննդավայրԱրենիս դե Մար, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԲարսելոնայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինCarlos Trías Sagnier?
 Cristina Fernández Cubas Վիքիպահեստում

Քրիստինա Ֆեռնանդես Կուբաս (իսպ.՝ Cristina Fernández Cubas. 1945[1][2][3][…], Արենիս դե Մար, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի գրող, լրագրող, թատերագիր: Համարվում է իսպանական փոքրածավալ արձակի առաջատար վարպետներից մեկը վերջին քառորդ դարում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանություն և ժուռնալիստիկա է ուսումնասիրել Բարսելոնայում: Աշխատել է որպես լրագրող, ապրել է Կահիրեում, Լիմայում, Փարիզում, Բեռլինում[6]: Գեղարվեստական գրականության ասպարեզում իր նորամուտը կատարել է 1980 թվականին, Mi hermana Elba («Իմ քույր Էլբան») պատմվածքների ժողովածուով: Հետագայում հիմնականում պատմվածքներ է հրատարակել: Լույս է ընծայել նաև երկու վեպ և հուշերի մեկ գիրք։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Ֆեռնանդես Կուբասի ֆանտաստիկ պատմվածքները շատ բանով են պարտական Էդգար Ալան Պոյին, Հենրի Ջեյմսին, Կարսոն Մաքքալերսին, Խուլիո Կորտասարին:

  • Mi hermana Elba / Իմ քույր Էլբան, Barcelona, Tusquets Editores, 1980 (նորավեպեր)
  • TLos altillos de Brumal, Բարսելոնա, Tusquets Editores, 1983 (նորավեպեր)
  • El año de Gracia / Նահանջ տարի, Բարսելոնա, Tusquets Editores, 1985 (վեպ)
  • El ángulo del horror / Սարսափի անկյունը, Բարսելոնա, Tusquets Editores, 1990 (նորավեպեր)
  • Con Agatha en Estambul / Ագաթայի հետ Ստամբուլում, Բարսելոնա, Tusquets Editores, 1994 (վեպեր)
  • El columpio, Բարսելոնա, Tusquets Editores, 1995 (վեպ)
  • Hermanas de sangre, Բարսելոնա, Tusquets Editores, 1998 (պիես)
  • Emilia Pardo Bazan, Barcelona, Editorial Omega, 2001 ( Էմիլիա Պարդո Բասանի կենսագրությունը)
  • Cosas que ya no existen / Գոյություն չունեցող բաներ, Բարսելոնա, Lumen 2001 (վերահրատարակվել է Tusquets Editores-ի կողմից, 2011; հուշեր)
  • Parientes pobres del diablo / Վատ հարաբերությններ սատանայի հետ, Բարսելոնա, Tusquets Editores, 2006 (նորավեպերի ժողովածու, արժանացել է Սետենիլ մրցանակի[7])
  • Todos los cuentos, Բարսելոնա, Tusquets Editores, 2008 (նորավեպերի ժողովածու, երկու անգամ վերահրատարակվել է 2009-ին: Ստացել է Տարվա գիրք մրցանակ, Բարսելոնա քաղաքի մրցանակ, Սալամբո մրցանակ)
  • Կիսաբաց դուռ / La puerta entreabierta, Բարսելոնա, Tusquets Editores, 2013 (վեպ, հրատարակել է Ֆեռնանդա Կուբս գրչանունով)

Ֆեռնանդես Կուբասի գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, հոլանդերեն, շվեդերեն և այլ լեզուներով։ Նրա պատմվածքների հատորը, որը 2008 թվականին հրատարակվել է Բարսելոնայում, արժանացել է բազմաթիվ ազգային մրցանակների[8]: Միջազգային քննադատությունն ու գրականագիտությունը նրան և նրա արձակը համարում են վերջին քառորդ դարի իսպանական մշակույթի առավել նշանակալի երևույթը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Database of winners of the 'Libro, Lectura y Letras'
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. https://www.elespanol.com/el-cultural/letras/20231102/escritora-cristina-fernandez-cubas-premio-nacional-letras-espanolas/806669545_0.html
  5. https://www.uah.es/es/conoce-la-uah/la-universidad/actos-academicos-e-institucionales/doctores-honoris-causa/Cristina-Fernandez-Cubas/
  6. «Cátedra Miguel Delibes». www.catedramdelibes.com. Արխիվացված է օրիգինալից 2016-01-14-ին. Վերցված է 2017-05-13-ին.
  7. «Ayuntamiento de Molina de Segura - Ayuntamiento de Molina de Segura». portal.molinadesegura.es (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2017-05-13-ին.
  8. «La Tormenta en un Vaso entrega sus premios a Cristina Fernández Cubas, Pablo Gutiérrez y Georges Perec». Literaturas, Junio de 2009.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Folkart J.A. Angles on otherness in post-Franco Spain: the fiction of Cristina Fernández Cubas. Lewisburg: Bucknell UP, 2002
  • Mapping the fiction of Cristina Fernández Cubas/ Kathleen M. Glenn, Janet Pérez, eds. Newark: University of Delaware Press, 2005
  • Cristina Fernández Cubas: Grand Seminaire de Neuchâtel: Coloquio Internacional Cristina Fernández Cubas, 17-19 de mayo de 2005. Neuchâtel: Université de Neuchâtel, Centro de Investigación de Narrativa Española; Madrid: Arco/Libros, 2007
  • Di Francesco M. Feminine agency and transgression in post-Franco Spain: generational becoming in the narratives of Carme Riera, Cristina Fernández Cubas and Mercedes Abad. Newark: Juan de la Cuesta, 2008

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ֆեռնանդես Կուբաս» հոդվածին։