Քրիստինա Տրիվուլցիո Բելջոյոզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստինա Տրիվուլցիո Բելջոյոզո
Cristina Trivulzio Belgiojoso by Henri Lehmann.jpg
Ծննդյան անունիտալ.՝ Cristina Trivulzio di Belgiojoso
Ծնվել էհունիսի 28, 1808(1808-06-28)[1][2][3][4]
ԾննդավայրԼոմբարդիա
Վախճանվել էհուլիսի 5, 1871(1871-07-05)[1][2][3] (63 տարեկանում) կամ հուլիսի 15, 1871(1871-07-15)[4] (63 տարեկանում)
Վախճանի վայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունլրագրող, գրական սալոնի տեր և գրող
Լեզուիտալերեն և ֆրանսերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Կայքcristinabelgiojoso.it/wp/
Cristina Trivulzio di Belgiojoso Վիքիպահեստում

Քրիստինա Տրիվուլցիո Բելջոյոզո (իտալ.՝ Cristina Trivulzio Belgiojoso, հունիսի 28, 1808(1808-06-28)[1][2][3][4], Լոմբարդիա - հուլիսի 5, 1871(1871-07-05)[1][2][3] կամ հուլիսի 15, 1871(1871-07-15)[4], Միլան, Իտալիայի թագավորություն), իտալացի իշխանուհի, գրող, լրագրող, Ավստրիական կայսրությունից Իտալիայի անկախացման պայքարի նշանավոր մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինան Տրիվուլցիոյի մարքիզ Ջերոնիմո Իսիդորոյի դուստրն է: Նա դաստիարակվել է վանքում, իսկ 1824 թվականին ամուսնացել է իշխան Էմիլիո Բարբիանո Բելջոյոզոյի հետ: Ամուսնությունից շատ ժամանակ չանցած ամուսնու անհավատարմության պատճառով նրանք բաժանվել են, բայց պաշտոնապես մնացել են ամուսնության մեջ և պահպանել լավ հարաբերություններ: Ամուսնուց բաժանվելուց հետո իշխանուհին զբաղվել է քաղաքականությամբ և դարձել կարբոնարների հովանավոր:

Երբ 1830 թվականին Ռոմանյայում տեղի ունեցող խռովություններն ապարդյուն են անցել, Քրիստինան մեկնել է Փարիզ, որտեղ 1843 թվականին հիմադրել է «Gazetta italiana» թերթը, իսկ 1845 թվականին՝ «Ausonia» օրաթերթը, բացի այդ, հոդվածներ է գրել «Constitutionnel» և «Democratie pacifique» թերթերի համար: Նա ֆրանսերեն է թարգմանել Ջամբատիստա Վիկոյի «Scienza nova» ստեղծագործությունը և հրատարակել անստորագիր «Essai sur la formation du dogme catholique» աշխատանքը (Փարիզ, 1846): Երբ Պիոս IX-ն արթնացրել է իտալացի հայրենասերների հույսերը, իշխանուհին շտապել է վերադառնալ հայրենիք, ժամանելով այնտեղ՝ ամենուր անկախության պայքարի կոչ է արել:

Դիմանկարը Ֆրանչեսկո Հայեցի, 1832 թվական

1848 թվականին Միլանում հեղափոխություն բռնկվելուց հետո իշխանուհին իր հաշվին ձևավորել է կամավորների մի ջոկատ և նրանց հետ գնացել Լիվոռնո, որպեսզի այդտեղից էլ շարժվի դեպի Մանտովա՝ պիեմոտական ճամբար: 1848 թվականի օգոստոսի 6-ին ավստրիացիները վերցրել են Միլանը, որին հետևել է իշխանուհու արտաքսումն ու կալվածքների բռնագրավումը, սակայն նա շարունակել է Փարիզում և Թուրինում աշխատել ի շահ Իտալիայի:

1849 թվականի սկզբին իշխանուհին մեկնել է Հռոմ և այնտեղ ակտիվ մասնակցություն ունեցել հեղափոխական իրադարձություններին: Ֆրանսիացիների կողմից քաղաքը վերցնելուց հետո նա Մալթայով գնացել է Կոստանդնուպոլիս և մոտ 2 տարի անցկացրել Արևելքում, որտեղ իր «Souvenirs d’ex i l» հոդվածը գրել է «National» ամսագրի համար: Երբ 1856 թվականի մայիսին հրատարակված համաներմամբ իշխանուհուն է վերադարձվել նրա ունեցվածքը, նա վերադարձել է Փարիզ, որտեղ հրատարակել է իր «Emina. R é cits turco-asiatiques» (Փարիզ, 1856) և «L’Asie mineure et Syrie» (Փարիզ, 1858) աշխատանքները, որոնցում պատմել է Փոքր Ասիա, Սիրիա և սուրբ վայրեր կատարած ճանապարհորդության ժամանակ ունեցած իր արկածների և տպավորությունների մասին:

1859 թվականին վերջապես կատարվել է իշխանուհու հայրենասիրական ցանկությունը: Թուրինի կառավարության հետ համաձայնության գալով՝ նա շրջել է ամբողջ Իտալիայով և բոլոր քաղաքներում պրոպագանդել Կավուրի պլանները: Վիլլաֆրանկյան զինադադարի կնքումից հետո Քրիստինա Բեյջոյոզոն Միլանում հիմնադրել է «Italia» ամսագիրը, որի հետ հետագայում տեղափոխվել է Թուրին, նույն ձևով նա նպաստել է Միլանի «Perseveranza» թերթի ստեղծմանը:

Քրիստինա Բելջոյոզոն մահացել է 1871 թվականին Միլանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Cristina Trivulzio»։ Dinner Party database of notable women։ Brooklyn Museum։ March 21, 2007։ Վերցված է 2009-09-28 
  • Marrone Gaetana, Puppa, Paolo, Somigli, Luca (2007)։ Encyclopedia of Italian Literary Studies։ Volume 2։ CRC Press։ էջ 150։ ISBN 1-57958-390-3 
  • Raffaello Barbiera, La principessa di Belgioioso, i suoi amici e nemici, il suo tempo, Milano, Treves, 1902 Testo in facsimile - "La biblioteca digitale di Milano" Raphael Barbiera, Princess of Belgioioso, her friends and enemies, her time, Milan, Treves, 1902 Text in facsimile - "The digital library of Milan"
  • Raffaello Barbiera, Passioni del Risorgimento. Raphael Barbiera, Passions of the Risorgimento. Nuove pagine sulla Principessa Belgiojoso e il suo tempo, Milano, Treves 1903 New pages on the princess Belgiojoso and her time, Milan, Treves 1903
  • Aldobrandino Malvezzi, La principessa Cristina di Belgioioso, Milano, Treves 1936 Aldobrandino Malvezzi, Princess Cristina of Belgioioso, Milan, Treves 1936
  • H. H. Remsen Whitehouse, A Revolutionary Princess. Remsen Whitehouse, A Revolutionary Princess. Christina Belgiojoso Trivulzio Her life and times, EP Dutton, New York, 1906 Christina Belgiojoso Trivulzio Her Life and Times, EP Dutton, New York, 1906
  • Augustine-Thierry, La Princess Belgiojoso, Librairie Plon, 1926 Augustine-Thierry, The Princess Belgiojoso, Librairie Plon, 1926
  • Giulio Caprin, Donna più che donna, Garzanti, Milano, 1946 Julius Caprin, woman as woman, Garzanti, 1946
  • Luigi Severgnini, La principessa di Belgioioso. Severgnini Luigi, Princess of Belgioioso. Vita e opere, Milano, Virgilio 1972 Life and Works, Milan, Virgil 1972
  • Emilio Guicciardi, Cristina di Belgiojoso Trivulzio cento anni dopo, Milano 1973 Emilio Guicciardi, Cristina Belgiojoso Trivulzio hundred years later, Milan 1973
  • Charles Neilson Gattey, Cristina di Belgiojoso [A bird of curious plumage], Firenze, Vallardi 1974 Charles Neilson Gattey, Christina of Belgiojoso [A curious bird of plumage], Florence, Vallardi 1974
  • Brett Archer Brombert, Cristina Belgiojoso, Milano, Dall'Oglio 1981 Brett Archer Brombert, Cristina Belgiojoso, Milan, 1981 Dall'Oglio
  • Elena Cazzulani, Cristina di Belgiojoso, Lodi, Lodigraf, 1982 Elena Cazzulani Christina of Belgiojoso, Lodi, Lodigraf, 1982
  • Ludovico Incisa e Alberica Trivulzio, Cristina di Belgioioso, Milano, Rusconi 1984 Ludovico Incisa and Alberica Trivulzio Cristina Belgioioso, Milan, Rusconi 1984
  • Arrigo Petacco, La principessa del Nord, Milano, Rizzoli 1992 Arrigo Petacco, Princess of the North, Milan, Rizzoli 1992
  • Angela Nanetti, Cristina di Belgioioso, una principessa italiana EL, Trieste, 2002. Angela Nanetti, Christina of Belgioioso, an Italian princess EL, Trieste, 2002
  • Emmanuel-Philibert de Savoie, Princesse Cristina, le roman d'une exilée 2002, Edition Michel Lafon Emmanuel-Philibert de Savoie, Princess Cristina, le roman d'une exilée 2002, Edition Michel Lafon
  • Mino Rossi, Cristina Trivulzio, principessa di Belgioioso. Mino Rossi, Cristina Trivulzio, Princess of Belgioioso. Il pensiero politico 2005, Edizioni Franciacorta Political thought in 2005, Edizioni Franciacorta
  • Mino Rossi, Principessa libertà, Ferrara, Tufani, 2006 Mino Rossi, Princess freedom, Ferrara, Tufan, 2006
  • Fugazza, Mariachiara / Karoline Rörig (eds.), "La prima donna d'Italia". Cristina Trivulzio di Belgiojoso tra politica e giornalismo, Milano, FrancoAngeli 2010
  • Karoline Rörig, Cristina Trivulzio di Belgiojoso (1808-1871), Geschichtsschreibung und Politik im Risorgimento, Bonn 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]