Քրիստինա Ռոմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստինա Ռոմեր
Christina Romer.jpg
Ծնվել էդեկտեմբերի 25, 1958(1958-12-25)[1] (61 տարեկան)
Alton, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՈւիլյամի և Մերիի քոլեջ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Գիտական ղեկավարՌուդի Դորնբուշ
Եղել է գիտական ղեկավարPetra Moser?
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Christina Romer Վիքիպահեստում

Քրիստինա Ռոմեր (անգլ.՝ Christina Duckworth Romer, դեկտեմբերի 25, 1958(1958-12-25)[1], Alton, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և մանկավարժ: Բարաք Օբամային կից տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ (2009 թվականի հունվարի 29-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 2-ը)[2][3], Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մշտական պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իլինոյս նահանգի Օլթոն քաղաքում։ Սովորել է Օհայոյի դպրոցում։

Տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Ուիլյամի և Մարիամի քոլեջում (1981), իսկ դոկտորական աստիճան (PhD)՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1985): Որպես դասախոս (անգլ.՝ assistant professor) սկսել է աշխատել Փրինսթոնի համալսարանում։ 1988 թվականից դասավանդել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում՝ 1993 թվականին դառնալով լրիվ պրոֆեսոր (անգլ.՝ full professor

2008 թվականի նոյեմբերի 24-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Քրիստինա Ռոմերի թեկնածությունը տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահի պաշտոնում[4][5]։

2009 թվականի հունվարի 29-ին Քրիստինա Ռոմերը ստանձնել է խորհրդի նախագահի պարտականությունները[6]։ 2010 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվել է, որ սեպտեմբերի 2-ին Քրիստինա Ռոմերը հեռանում է խորհրդի նախագահի պաշտոնից[7] և վերադառնում Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարան։ Նշում են, որ նրա հեռանալը տեղի է ունեցել Սամերսի հետ կոնֆլիկտի պատճառով[8]։

Եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի փոխնախագահ։

Սենտ Էնդրյուսի համալսարանի գիտությունների պատվավոր դոկտոր (2014): Նա նաև պատվավոր աստիճան ունի հայրենի քոլեջից[9]։

Ամուսինը հայտնի տնտեսագետ Դեյվիդ Ռոմերն է: Ունեն դուստր և 2 որդի:

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական ճգնաժամերի և դրանցից դուրս գալու ձևերի մասնագետը հաճախ դիմում է տնտեսական պատմությանը։

Քրիստինա ռոմերի վաղ աշխատանքները նվիրված են մինչպատերազմյան և հետպատերազմյան ժամանակներում ԱՄՆ մակրոտնտեսական անկայունության վերլուծությանը (1930-40-ական թվականներ): Հետագայում նա ուսումնասիրել է Մեծ ճգնաժամի պատճառներն ու դրանից դուրս գալու պատմությունը։

Հետագա աշխատանքներում լուրջ շեշտը դրվել է 1950-ականներին ԱՄՆդրամավարկային քաղաքականության վրա։

Ժամանակակից ուսումնասիրությունները նվիրված են կառավարության գործունեության վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությանը և ընդհանուր տնտեսական աճին:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ
  • Romer C., Romer D., eds. (1997) Reducing Inflation: Motivation and Strategy. — Chicago: University of Chicago Press for NBER.
Հոդվածներ
  • Hsieh C.-T., Romer C. (2006) Was the Federal Reserve Constrained by the Gold Standard during the Great Depression? Evidence from the 1932 Open Market Purchase Program // Journal of Economic History. — No. 66, March. — pp. 140–176.
  • Romer C. (1999) Changes in Business Cycles: Evidence and Explanations // Journal of Economic Perspectives. — No. 13, Spring. — pp. 23–44.
  • Romer C. (1988) World War I and the Postwar Depression: A Reinterpretation Based on Alternative Estimates of GNP // Journal of Monetary Economics. — No. 22, July. — pp. 91–115.
  • Romer C., Romer D. (2004) Choosing the Federal Reserve Chair: Lessons from History // Journal of Economic Perspectives. — No. 18. — pp. 129–162.
  • Romer C., Romer D. (1994) Monetary Policy Matters // Journal of Monetary Economics. — No. 33, August. — pp. 75–88.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Archiv (нем.) — 1913.
  2. Информация о Кристине Ромер на сайте «The New York Times». (անգլ.) — 22.01.2009.
  3. Calmes J. Top Obama Adviser on Economics to Step Down // «The New York Times». August 5, 2010. (անգլ.)(Ստուգված է 9 Օգոստոսի 2010).
  4. Calmes J. Obama Names Romer to Lead Council of Economic Advisers // The New York Times. — November 24, 2008. (անգլ.) — 25.11.2008.
  5. Обама Б. Не бывает процветающего Уолл-стрита без процветания Мэйн-стрита // Документы Полит.ру, 27 ноября 2008 г. — 27.11.2008.
  6. Информация на официальном сайте Совета Archived 2012-10-23 at the Wayback Machine.. (անգլ.)(Ստուգված է 9 Օգոստոսի 2010).
  7. Кравченко Е. Команда разваливается // «Ведомости». 09.08.2010, № 146 (2664). — (Ստուգված է 9 Օգոստոսի 2010).
  8. «Ротация в Белом доме: > США > Еженедельник 2000»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-16-ին։ Վերցված է 2011-10-26 
  9. «2014 | Laureation address - Professor Christina Romer | University of St Andrews»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-09-ին։ Վերցված է 2016-06-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]