Քրիստինա Պիզանսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստինա Պիզանսկայա
Christine de Pisan - cathedra.jpg
Ծնվել էմոտ. 1364
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել է1430
Վախճանի վայրՊուասսի, Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս, Իվելին, Իլ-դը-Ֆրանս
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, amanuensis և թարգմանիչ
Լեզումիջին ֆրանսերեն և լատիներեն
Ուշագրավ աշխատանքներThe Book of the City of Ladies?, Le livre du chemin de long estude? և The Treasure of the City of Ladies?
ԶավակներJean de Castel?
Signature of Christine de Pizan.png
Christine de Pisan Վիքիպահեստում

Քրիստինա Պիզանսկայա (ռուս.՝ Кристина Пизанская, ինչպես նաև՝ Քրիստինա դե Պիզան[1], ֆր.՝ Christine de Pizan, մոտ. 1364, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1430, Պուասսի, Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս, Իվելին, Իլ-դը-Ֆրանս), միջնադարյան ֆրանսիացի (ծագումով՝ իտալացի) կին գրող։ Առաջին պրոֆեսիոնալ բանաստեղծուհիներից, փիլիսոփայական տրակտատներ գրողներից մեկն է, ով անդրադարձել է ընտանիքում և հասարակության մեջ ունեցած կնոջ դերին (ստեղծագործել է ֆրանսերենով)։ Ֆեմինիստ գիտնականների մեծ մասը նրա ստեղծագործությունները համարել են ժամանակակից ֆեմինիզմի շարժման սկիզբը, ներառյալ՝ «Գիրք կանանց Քաղաքի մասին» աշխատությունը[2][3][4][5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինայի հայրը՝ Թոմազո դա Պիզանոն (նա Բոլոնյայից էր, այլ ոչ թե՝ Պիզայից), Ֆրանսիայի թագավոր Կարլոս V-ի արքունիքում ծառայել է որպես բժիշկ և աստղագուշակ։ Նա դստերը ներկայացրել է միապետին, երբ աղջիկը դեռևս չորս տարեկան էր։ Քրիստինան մեծացել է պալատական միջավայրում և ունեցել է հնարավորություն մուտք գործել Լուվրում գտնվող գրադարան, որն ստեղծել էր թագավորը․ այն ժամանակ Եվրոպայում այն իր հավասարը չուներ։ Դրանով է պայմանավորված եղել Քրիստինա Պիզանսկայայի լատինական գրական կրթությունը։ Նա հիանալի գիտեր հռոմեական գրականությունը, Դանթեի, Պետրարկայի, Բոկաչչոյի ստեղծագործությունները։

Քրիստինա Պիզանսկայան և նրա որդին

Տասնհինգ տարեկանում նա ամուսնացել է թագավորի քարտուղար Էթյեն դե Կաստլի հետ։ Սակայն 1380 թվականին վախճանվել է Չարլզ V-ը, հինգ տարի անց՝ Քրիստինայի հայր, իսկ 1390 թվականին ժանտախտի համաճարակը խլել է նրա ամուսնու կյանքը։ Մնալով երեք երեխաների հետ միայնակ՝ Քրիստինան սկզբում գոյատևել է թշվառության մեջ, և միայն Ժան Բերիյսկու և դուքս Օռլեանսկու հովանավորությամբ կարողացել է զբաղվել գրական գործունեությամբ։ Իր ստեղծագործական ուղու սկզբում Քրիստինան ստեղծագործում է սիրային բալլադի ժանրով․ միջնադարյան պալատական ստեղծագործությունը այդ ժամանակահատվածում բեղմնավոր էր։ 1393-1412 թվականներին Քրիստինան գրել է ավել քան երեք բալլադ և բազմաթիվ փոքրիկ բանաստեղծություններ՝ ռոնդո, վիրելե և այլ ստեղծագործական ձևերով։

1397 թվականին նրա դուստրը՝ Մարին, թագավորի կողմից օժիտ ստանալով , թողել է Քրիստինային, հեռացել աբբայությունից և ձեռնադրվել կուսակրոն։ Քրիստինան հրավեր է ստացել ապրելու Անգլիայի արքունիքում, սակայն մերժել է առաջարկը։ Որոշ ժամանակ անց լքել է Փարիզը և տասնմեկ տարի անցկացրել վանքում։ Նա բավականին ժամանակ է ունեցել գրական գործունեության համար։ Ուսումնասիրել է պատմության, փիլիսոփայության, դիցաբանության, եկեղեցու հայրերի գրոտումների մասին աշխատություններ։ Նրա մահվան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Պիզանսկայայի հիմնական գրվածքներն ստեղծվել են 1389 թվականից մինչև 1405 թվականներն ընկած ժամանակաշրջանում։ Մեծ ճանաչում է ձեռք բերել Քրիստինայի գրչին պատկանող «Գիրք կանանց Քաղաքի մասին» (ֆր.՝ Le Livre des cent ballades) ստեղծագործությունը, որտեղ պատմվում է ողբի կարգի և միայնակ այրի կնոջ դժվարին ճակատագրի մասին։ Նա դիմել է նաև բանաստեղծական այլ ժանրերին՝ ռոնդո, լե, վիրելե և այլն։ Բանաստեղծությունների անկեղծ ինտոնացիան, նրբագեղությունը նրա ստեղծագործություններում զուգակցվում են միջնադարյան պալատական գրականության կորսված գաղափարների հետ։ Հատկապես անհրաժեշտ է առանձնացնել «Սիրո աստծո ուղերձը» (ֆր.՝ L’Epistre au dieu d’Amour, 1399 թվական), որից սկիզբ է առել սուր բանավեճ Քրիստինա Պիզանսկայայի և Ժան դե Մենի միջև («Վեպ վարդի մասին»), իսկ «Դին՝ վարդի մասին» (ֆր.՝ Le Dit de la rose, 1401) ստեղծագործությունը վերջ է դրել այդ բանավեճին։ Ժամանակակիցները բարձր գնահատանքի են արժանացրել Քրիստինայի՝ հանրագիտարանային «Երկարատև ուսման ուղին» պոեմը (ֆր.՝ Le Chemin de longue etude, 1402 թվական), նրա երևակայական վերելքը Պառնաս լեռան վրայով, այնուհետև ավելի բարձր՝ մինչև երկնային Բանականության գահը։ 1404 թվականին, դուքս Ֆիլիպ II Խիզախի հանձնարարությամբ, Քրիստինան գրել է «Գիրք իմաստուն թագավոր Կառլոս V-ի գործունեության և բարի բնավորություն մասին» ջատագովական ստեղծագործությունը (ֆր.՝ Le Livre des faits et bonnes moeurs du sage roi Charles V), որը բովանդակում է ոչ միայն պատմական փաստեր, այլ նաև ժողովրդական լեգենդներ և զվարճապատումներ թագավորի կյանքից[7]։

«Գիրք կանանց Քաղաքի մասին» ստեղծագործության պատկերազարդում։ 15-րդ դարի ձեռագիր։ Փարիզ, Ֆրանսիայի Ազգային գրադարան

Քրիստինա Պիզանսկայայի՝ առավել հայտնի ստեղծագործությունը «Գիրք կանանց Քաղաքի մասին» (ֆր.՝ Livre de la Cité des Dames, 1404—1405 թվականներ) է, որտեղ ընդգծված է, որ կինն իր ընդունակություններով ոչնչով չի զիջում տղամարդուն։ Անհաջող ամուսնությունների պատճառը նա տեսել է տղամարդու և կնոջ կոնկրետ մարդկային մոլորության մեջ։ 16–րդ դարում Քրիստինա Պիզանսկայայից Ֆրանսիայում սկիզբ է առել այսպես կոչված «Կանանց մասին վեճը»։ Քրիստինային է պատկանել նաև արձակ ստեղծագործությունների շարքը, այդ թվում և «Գիրք ռազմական գործողությունների և ասպետության մասին» (ֆր.՝ Livre des faits d’armes et de la chevalerie, 1405) ստեղծագործությունը։ Քրիստինա Պիզանսկայայի վերջին ստեղծագործությունը «Երգ՝ Ժաննայի մասին» (ֆր.՝ Le Dittie de Jeanne d’Arc) է՝ նվիրված Ժաննա դ'Արկին։

20–րդ դարում Քրիստինա Պիզանսկայայի աշխատություններն ուշադրության են արժանացել այնպիսի գործիչների շնորհիվ, ինչպիսիք են Քենոն Վիլարդը, Էրլ Ջեֆրին և Սիմոնա դը Բովուարը։ Քրիստինա Պիզանսկայայի ստեղծագործությունների ուսումնասիրությունը շարունակվում է առ այսօր։ Այսպես, 2004 թվականից մինչև 2009 թվականը ուսումնասիրվել է Քրիստինա Պիզանսկայայի ստեղծագործությունների ձեռագրերն ու լեզուն, որոնք պահվում են Մեծ Բրիտանիայի Ազգային գրադարանում (ծրագրի նախաձեռնող՝ Էդինբուրգի համալսարան

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Պիզանսկայան իր գիրքը նվիրում է Իզաբելա Բավարսկայային։ 15-րդ դարի ձեռագրերից

Տեքստի հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кристина Пизанская. Из «Книги о Граде женском» // Пятнадцать радостей брака и другие сочинения французских авторов XIV—XV веков / Составитель и ответственный редактор Ю. Л. Бессмертный. — М. : Наука, 1991. — С. 218—256. — 320 с. — 34 000 экз. — ISBN 5-02-009033-6.
  • Christine de Pizan: une femme de science, une femme de lettres. — Paris : H. Champion. — 2008.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Михайлов А. Д. Литература XIV — первой половины XV в.: [Французская литература] // История всемирной литературы: В 8 томах. — М.: Наука, 1983—1994. — На титл. л. изд.: История всемирной литературы: в 9 т. — Т. 3. — 1985. — С. 218—219.
  • Малинин Ю. П. Кристина Пизанская. Из «Книги о Граде Женском» // Пятнадцать радостей брака и другие сочинения французских авторов XIV—XV веков / Составитель и ответственный редактор Ю. Л. Бессмертный. — М. : Наука, 1991. — Примечания. — С. 275—279. — 320 с. — ISBN 5-02-009033-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Горнфельд А. Г. (1890–1907)։ «Пизан, Кристина»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  2. «...распространена точка зрения, связывающая истоки феминизма с культом человека в эпоху Возрождения. В связи с этим обычно называются имена первых итальянских женщин-писательниц — Изотты Ногароллы, Лауры Череты и, в особенности, венецианки по рождению, творившей во Франции, Кристины Пизанской (1364—1430), автора Книги о Граде Женском. В 1405 она описала в ней идеальный город-убежище всех достойных женщин, ощущающих гнет и несправедливость по отношению к ним окружающих мужчин и общества». — Пушкарёва Н. Л. Феминизм // Энциклопедия Кругосвет
  3. «Christine de Pizan»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-28-ին։ Վերցված է 2010-02-05 
  4. История женщин. Молчание Средних веков. СПб., 2009
  5. Успенская В. И. Теоретическая реабилитация женщин в произведениях Кристины Пизанской. Пособие к курсу по истории феминизма. Тверь, ФеминистПресс-Россия. 2003. 56 с.
  6. Елизарова Е. Ю. «Социально-политические взгляды Кристины Пизанской (1364—1430)» // Гендерная теория и историческое знание
  7. Фавье Жан. Столетняя война. — СПб.: Евразия, 2009. — С. 608.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]