Քրիստինա Շտյուրմեր
Քրիստինա Շտյուրմեր | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Christina Stürmer |
Ծնվել է | հունիսի 9, 1982[1] (42 տարեկան) Altenberg bei Linz, Urfahr-Umgebung District, Վերին Ավստրիա, Ավստրիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2003 մինչ–այժմ |
Լեյբլ | Polydor Records |
Պարգևներ | |
Կայք | www.christinaonline.at |
![]() |
Քրիստինա Շտյուրմեր (գերմ.՝ Christina Stürmer, հունիսի 9, 1982[1], Altenberg bei Linz, Urfahr-Umgebung District, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի փոփ ռոք երգչուհի[2][3]։ Որոշ ժամանակ աշխատել է Լինցի գրախանութներից մեկում և երգել է մի շարք խմբերում։ Նրա առաջին երգը՝ «Ես ապրում եմ» (Ich lebe) վերնագրով թողարկվել է 2003 թվականին և բավականին մեծ հաջողություն է ունեցել Ավստրիայում։
2004 թվականին «Vorbei» (Վրայով) երգը հայտնվեց Գերմանիայի թոփ 100-ում և 2005 թվականի ապրիլին «Ես ապրում եմ (Ich lebe)» երգի նոր տարբերակը ստեղծվեց հատուկ գերմանական և շվեյցարական շուկաների համար։ Այս երգը շատ բարձր տեղ զբաղեցրեց Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում՝ դարձնելով Քրիստինա Շտյուրմերին ճանաչված գերմանախոս երկրներում։ Նրա ամենահաջողված տարին եղել է 2006 թվականը, որի ընթացքում նա վաճառել է ավելի քան 1,5 միլիոն սկավառակ Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում։
Վաղ կյանքն ու երաժշտական կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբն Ավստրիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]
13 տարեկանից սկսած Քրիստինան նվագել է Սաքսոֆոն՝ մանկական բիգ-բենդ խմբում, բացի դրանից նվագել է նաև ֆլեյտա։ 1998 թվականից երգել է «Սքոթթի» խմբում՝ մեծ մասամբ կատարելով անգլերեն երգեր։ Այնուհետև ելույթ է ունեցել Ա կապելլա երգչախմբի «Sulumelina» խմբում։
«Ես ապրում եմ (Ich lebe)» երգին հետևեցին երկու ավելի հաջողված երգեր՝ «Մի գնա, երբ գալիս ես» (Geh nicht wenn du kommst) և հակապատերազմական «Mama» երգերը։ Վերջինս ստեղծվել է Իրաքյան պատերազմի ժամանակ և ներկայացնում է մի փոքրիկ իրաքցի աղջնակի պատկերացումները պատերազմի վերաբերյալ։ Այն ինը շաբաթ եղել է համար մեկ երգը Ավստրիական վարկանիշային աղյուսակներում։
Շտյուրմերի առաջին ալբոմը՝ «Freier Fall (Ազատ Անկում)», թողարկվել է Ավստրիայում 2003 թվականի մայիսի 3-ին և արագորեն բարձրացել աղյուսակների առաջին հորիզոնական։ 2003 թվականի աշնանը նա կատարել է Ավստրիական մեծ շրջագայություն՝ ներկայացնելով իր առաջին ալբոմը։
2004 թվականի մայիսին լույս տեսավ նրա երկրորդ ալբոմը՝ «Soll das wirklich alles sein»(Is that really everything?), որը նորից թողարկվեց միայն Ավստրիայում և նույնիսկ ավելի մեծ հաջողություն ունեցավ քան նրա առաջին ալբոմը։ Շտյուրմերը աշնանը Ավստրիայում մեծ շրջագայություն կատարեց, որի գլխավոր համերգը տեղի ունեցավ նոյեմբերին՝ Վիեննայի քաղաքային համերգասրահում, և որի ժամանակ շատ կարճ ժամանակահատվածում վաճառվեց 11000 տոմս։ Համերգը տեսաձայնագրվել է, որին ավելացվել են համառոտ կենսագրությունն ու մի շարք հարցազրույցներ, որը հետագայում թողարկվել է DVD ֆորմատով։ Վիեննայի համերգից անմիջապես հետո խմբային շրջագայությունների ժամանակ Քրիստինան առաջին անգամ հանդես է եկել անհատական ստեղծագործություններով, որը նա գրել էր իր խմբի հետ միասին։
Կարիերան Գերմանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտյուրմերը և իր մենեջերներ՝ Անդրեաս Շթրայթը և Բերնարդ Ռենգելշաուզենը, պատրաստվում էին դուրս գալ Գերմանական շոու բիզնես։ «Vorbei» երգը թողարկվեց Գերմանիայում 2004 թվականին, բայց այդքան էլ մեծ հաջողություն չունեցավ։ 2005 թվականի ապրիլի 25-ին թողարկվեց «Ich lebe» երգի մշակված տարբերակը, որը Գերմանական հիթ շքերթում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Վերջին ալբոմը՝ «Schwarz Weiss» վերնագրով, թողարկվել է 2005 թվականի հունիսին Գերմանիայում և Շվեյցարիայում, որը Գերմանական հիթ շքերթում զբաղեցրեց երրորդ տեղը և ավելի քան մեկ տարի մնաց լավագույն 20 հիթերի շարքում։
Հետագա հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա «Wir Leben den Moment» երգը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին, որը վերցված էր նրա վերջին ալբոմից։ Նրա հաջորդ «Millionen Lichter»(Միլիոնավոր Լույսեր) երգը թողարկվել է 2013 թվականի մարտի 29-ին, որին հետևել է ապրիլի 19-ին թողարկված «Ich hör auf mein Herz»(Ես լսում եմ իմ սրտին) ալբոմը[4]։
Խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստինա Շտյուրմերի խմբի մասնակիցներ
Խմբի նախկին մասնակիցներ
-
Հարթմութ Կամմ-ակորդեոնիստ, կիթառիստ (մինչ 2009 թվական)
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստինա Շտյուրմերը մասնակցություն է ունենում տարբեր սոցիալական նախագծերում։ Նա աջակցում է «McDonald’s» ցանցի կողմից իրականացվող ծրագրին, որն օգնում է քաղցկեղով տառապող երեխաներին։ Ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է «www.deine-stimme-gegen-armut.de» («Քո ձայնն ընդդեմ աղքատության») ակցիային։ Քրիստինա Շտյուրմերը և իր խումբը մասնակցել են «Atemberaubend 08» բարեգործական համերգին, որի նպատակն էր օգնություն ցուցաբերել թոքային հիպերտենզիայով տառապող հիվանդներին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Freier Fall (Ազատ Անկում) (2003) #1 Ավստրիա (Ավստրիա։ 4× Պլատինե[6])
- Soll das wirklich alles sein? (Իրականում սա՞ է ամենը) (2004) #1 Ավստրիա (Ավստրիա։ 3× Պլատինե[6])
- Schwarz Weiss (Սև-Սպիտակ) (2005) #3 Գերմանիա, #12 Շվեյցարիա (Գերմանիա։ 2× Պլատինե[7], Շվեյցարիա։ Ոսկե[8])
- Lebe Lauter (Ապրիր Բարձր) (2006) #1 Գերմանիա, #6 Շվեյցարիա, #1 Ավստրիա (Ավստրիա։ 2× Պլատինե[6], Շվեյցարիա։ Ոսկե[8])
- laut-Los (Անձայն թե բարձր(Բառախաղ)) (2008) #1 Ավստրիա, #9 Գերմանիա, #13 Շվեյցարիա (Ավստրիա։ Պլատինե[6])
- In dieser Stadt (Այս քաղաքում) (2009)
- Nahaufnahme (Մեծ պլան) (2010) (Ավստրիա։ Պլատինե[6])
- Ich hör auf mein Herz (Ես լսում եմ իմ սրտին) (2013)
- Seite an Seite (Կողք կողքի) (2016)
Կենդանի ձայնով ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Տեղը հիթ շքերթում | Վաճառք |
---|---|---|---|
Ավստրիա | |||
2005 | Wirklich Alles! (Իսկապես ամեն ինչ!)
|
3 | Ավստրիա։ Պլատինե[6] |
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Ավստրիա | Գերմանիա | Շվեյցարիա | Եվրոպական Միություն | Ալբոմ | Վաճառք |
---|---|---|---|---|---|---|---|
2003 | «Ich lebe» (Ես ապրում եմ) | 1 | - | - | - | Freier Fall (Ազատ անկում) | |
2003 | «Geh Nicht Wenn du Kommst» (Մի գնա, երբ գալիս ես) | 5 | - | - | - | Freier Fall (Ազատ անկում) | |
2003 | «Alles und mehr» (Ամեն ինչ և ավելին) | 2 | - | - | - | Starmania Songs | |
2003 | «Mama (Ana Ahabak)» | 1 | - | - | - | Freier Fall(Ազատ անկում) | Ավստրիա։ Պլատինե[6] |
2004 | «Vorbei» (Անցյալում) | 1 | 83 | - | - | soll das wirklich alles sein? & Schwarz Weiss | Ավստրիա։ Ոսկե[6] |
2004 | «Bus durch London» (Լոնդոնով գնացող ավտոբուսը) | 5 | - | - | - | soll das wirklich alles sein? | |
2004 | «Weißt du wohin wir gehen» (Գիտես ու՞ր ենք գնում) | 8 | - | - | 183 | soll das wirklich alles sein? | |
2005 | «Liebt sie dich so wie ich?» (Սիրու՞մ է նա քեզ այնպես, ինչպես ես) | 7 | - | - | 188 | soll das wirklich alles sein? | |
2005 | «Ich lebe» (Ես ապրում եմ) | 26 | 4 | 21 | 18 | Schwarz Weiss | Գերմանիա։ Ոսկե[7] |
2005 | «Engel fliegen einsam» (Հրեշտակները ճախրում են միայնակ) | 10 | 16 | - | 44 | Schwarz-Weiß | |
2005 | «Mama (Ana Ahabak)» | - | 11 | 33 | 25 | Schwarz Weiss | |
2006 | «Immer an euch geglaubt» (Միշտ հավատացել եմ ձեզ) | - | 46 | - | - | Schwarz-Weiß | |
2006 | «Nie genug» (Երբեք բավարար չէ) | 1 | 15 | 35 | 46 | Lebe Lauter | |
2006 | «Um bei dir zu sein/An Sommertagen» (Որպեսզի քեզ հետ լինեմ/Կիրակի օրերին) | 1 | - | - | - | Lebe Lauter | Ավստրիա։ Ոսկե[6] |
2006 | «Ohne Dich» (Առանց քեզ) | 8 | 33 | 47 | - | Lebe Lauter | |
2007 | «Scherbenmeer» (Բեկորների ծով) | 6 | 16 | 59 | 77 | Lebe Lauter | |
2007 | «Augenblick am Tag» (Օրվա ակնթարթ) | 29 | - | - | - | Lebe Lauter | |
2007 | «Um bei dir zu sein» (Որպեսզի լինեմ քեզ հետ) | - | 39 | - | - | Lebe Lauter | |
2007 | «Mitten Unterm Jahr» | 4 | - | - | - | Lebe Lauter | |
2008 | «Träume leben ewig» (Երազներն ապրում են հավերժ) | 10 | 40 | - | - | laut-Los | |
2008 | «Fieber» (Տենդ) | 6 | 11 | 92 | - | laut-Los | |
2009 | «Ist mir egal» (Ինձ համար միևնույն է) | 8 | 28 | - | - | In dieser Stadt | |
2009 | «Mehr als perfekt» (Ավելի քան կատարյալ) | 23 | 99 | - | - | In dieser Stadt |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Քրիստինա Շտյուրմերը մայրացավ իր զուգընկեր Օլիվեր Վարգայից, ով երկար ժամանակ նրա խմբի անդամ էր։ Նրանք իրենց դստերն անվանեցին «Մարինա»[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Musikantenstadl: alpine Populärkultur im fremden Blick By Susanne Binder
- ↑ [1] By Anthony Haywood, Kerry Walker
- ↑ ""Millionen Lichter" - Das Video ist da". Archived from original on March 21, 2013. Retrieved September 15, 2013.
- ↑ «Leider...». Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին. Վերցված է 2017-11-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 IFPI Austria — Verband der Österreichischen Musikwirtschaft
- ↑ 7,0 7,1 Bundesverband Musikindustrie: Gold-/Platin-Datenbank
- ↑ 8,0 8,1 The Official Swiss Charts and Music Community
- ↑ ""Christina Stürmer ist Mutter einer Tochter"". Retrieved August 30, 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-08-20 Wayback Machine
- Քրիստինա Շտրյումեր
- Քրիստինա Շտրյումերի վիդեոալիքը ՅուԹյուբում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Շտյուրմեր» հոդվածին։ |
|