Jump to content

Քրիստինա Շվայնբերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Շվայնբերգեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումհեծանվորդ
Երկիր Ավստրիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 29, 1996(1996-10-29)[1] (29 տարեկան)
ԾննդավայրJenbach, Շվաց շրջան, Տիրոլ, Ավստրիա
ԱկումբHealth Mate-Ladies Team?, Doltcini-Van Eyck-Proximus?, Autoglas Wetteren? և Fenix-Premier Tech?

Քրիստինա Շվայնբերգեր (գերմաներեն՝ Christina Schweinberger. հոկտեմբերի 29, 1996(1996-10-29)[1], Jenbach, Շվաց շրջան, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի մարզուհի, որ մասնագիտացել է խճուղային հեծանվավազքում[2]։ Աչքի է ընկել հատկապես 2023 թվականի UCI Road աշխարհի առաջնությունում և 2023 ու 2024 թվականների UCI Road Եվրոպայի առաջնություններում՝ նվաճելով մեկական բրոնզե մեդալ[3]։ Ընդ որում՝ աշխարհի առաջնությունում մրցանակային տեղ գրավելու շնորհիվ Ավստրիայի համար լրացուցիչ տեղ է ապահովել 2024 թվականի փարիզյան ամառային օլիմպիական խաղերում[4]։

2024 թվականին նա մասնակցել է փարիզյան օլիմպիադային[5], զբաղեցրել տասներորդ տեղը։

Քրիստինա Շվայնբերգերը Ավստրիայի բազմակի չեմպիոնուհի է:

Քրիստինա Շվայնբերգերը 2023 և 2024 թվականներին հռչակվել է Ավստրիայի «Տարվա լավագույն հեծանվորդ»[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Շվայնբերգերի երկվորյակ քույրը ՝ Քեթրինը, նույնպես հեծանվորդուհի է։ Նախքան հեծանվորդի կարիերա սկսելը երկուսն էլ ակտիվորեն զբաղվել են դահուկավազքով. Տիրոլի նահանգային հավաքականի անդամներ էին։ Մարզական հետաքրքրությունները հավասարակշռելու նպատակով նրանք զբաղվում էին նաև ձյուդոյով ու դուատլոնով[7]։

Քրիստինան Ինսբրուքի համալսարանում ուսումնասիրել է ձեռնարկատիրական իրավունք, ընդ որում՝ ուսանելիս աջակցություն է ստացել KADA-ի SLS ուսումնական դրամաշնորհային ծրագրից՝ ուսումը և մրցակցային սպորտը արդյունավետորեն համատեղելու համար[8]:

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի առաջնություն
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2023 Գլազգո Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Բրոնզե Ժամանակաչափով հեծանվավազք
Եվրոպայի առաջնություն
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2023 Դրենթե Նիդերլանդներ Նիդերլանդներ Բրոնզե Ժամանակաչափով հեծանվավազք
2024 Լիմբուրգ Բելգիա Բելգիա Բրոնզե Ժամանակաչափով հեծանվավազք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.uci.org/rider-details/98623
  2. «Christina Schweinberger». sitiodeciclismo.net (անգլերեն). Վերցված է 25 de abril de 2024-ին.
  3. «Christina Schweinberger». los-deportes.info. Consultado el 25 de abril de 2024.
  4. «C. Schweinberger holt mit Zeitfahr-WM-Bronze Olympia-Ticket». Salzburger Nachrichten/APA. 2023-08-11. Վերցված է 2023-08-13-ին.
  5. «Titelverteidigerin Kiesenhofer, Christina Schweinberger, Großschartner und Haller bilden Straßen-Quartett bei Olympischen Spielen in Paris» (գերմաներեն). Cycling Austria. 2024-06-25.
  6. «Radsportler:Innen des Jahres 2024 im Rahmen der Cycling Austria Jahresehrung ausgezeichnet». cyclingaustria.at. 2023-05-27. Վերցված է 2024-11-27-ին.
  7. «Schweinberger Kathrin und Christina». regionalsport.at. 2015-12-01. Վերցված է 2023-08-12-ին.
  8. «KADAthlete Story Kathrin und Christina Schweinberger». kada.co.at. 2023-08-11. Վերցված է 2023-08-12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Շվայնբերգեր» հոդվածին։