Քրիստինա Միլիան
Քրիստինա Միլիան | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Christina Flores |
Նաև հայտնի է որպես | Christina Milian, Chrissy |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1981[1] (41 տարեկան) Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երաժիշտ, երգերի հեղինակ, պարուհի, մոդել, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Cash Money Records, Def Jam Recordings, Murder Inc. Records?, Interscope Records, Island Records, MySpace Records?, Radio Killa Records? և Young Money Entertainment |
Կրթություն | Matthew Henson Middle School?, Los Angeles County High School for the Arts? և Westlake High School? |
Ամուսին | The-Dream |
Կայք | christinamilian.com |
![]() |
Քրիստինա Միլիան (իրական ազգանունը՝ Ֆլորես, անգլ.՝ Christina Milian, սեպտեմբերի 26, 1981[1], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ), կուբայական ծագմամբ ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Ծնվել է Նյու Ջերսի նահանգի Ջերսի քաղաքում, մեծացել է Մերիլենդում։ Միլիանը 19 տարեկանում պայմանագիր է կնքել Def Jam-ի հետ։ 2001 թվականին Միլիանը թողարկել է իր համանուն դեբյուտային ալբոմը, որում ներկայացվել են «AM to PM» և «When You Look at Me» սինգլները, «AM to PM» երգը ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100-ի թոփ-40-ում, երկուսն էլ բրիտանական սինգլների հիթ-շքերթի առաջին եռյակում են եղել։ 2004 թվականին Միլիանը թողարկել է իր երկրորդ «It's About Time» ստուդիական ալբոմը։ «Whatever U Want»-ը թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ։ Երկու սինգլներն էլ հայտնվել են բրիտանական հիթ-շքերթի թոփ-10-ում։
2006 թվականին Միլիանը թողարկել է իր երրորդ ստուդիական «So Amazin» ալբոմը։ Ալբոմում թողարկել է մեկ սինգլ՝ «Say I», որը է եղել է ամերիկյան Billboard հիթ-շքերթի 30-րդ հորիզոնականում։ «So Amazin»-ի թողարկումից մեկ ամիս անց Միլիանը հաստատել է, որ լքել է Island Records-ը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։ Միլիանը պայմանագիր է կնքել Interscope Records-ի հետ 2009 թվականին։ «Us Against the World» սինգլը թողարկվել է 2008 թվականի հոկտեմբերին։ 2012 թվականին Միլիանը պայմանագիր է կնքել Young Money Entertainment ընկերության հետ, որի հետ թողարկել իր չորրորդ ստուդիական ալբոմը։
Միլիանն ի սկզբանե ցանկացել է դերասանուհի դառնալ։ Նրա առաջին գլխավոր դերը եղել է 2003 թվականին «Love Don't Cost a Thing» ֆիլմում, իսկ հետո նա խաղացել Է «Եղիր զիլ» ֆլիմում, 2006 թվականին խաղացել է «Զարկերակ» սարսափ ֆիլմում։ Քրիստինան երկրորդական դեր է խաղացել «Նախկին ընկերուհիների ուրվականները» ֆիլմում, իսկ «Հաջողություն։ պայքար մինչև վերջ» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը։ 2010 թվականին Էշլի Բենսոնի և Չադ Մայքլ Մյուրեյի հետ խաղացել է «Սուրբծննդյան Կուպիդոն» ֆիլմում։
2015 թվականից մինչև 2016 թվականը նա նկարահանվել է «Grandfathered» սիթքոմում։ 2018 թվականին նա «Երդումը» սերիալում խաղացել է Քրիստինա Փարքսի դերը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլանը ծնվել է Նյու Ջերսի նահանգում և կուբայական ծագում ունի[2]։ Նա ծնվել է Դոն Ֆլորեսի և Կարմեն Միլիանի ընտանիքում[3] և մեծացել է Մերիլենդի Վալդորֆ քաղաքում[4][5]։
Ֆլորեսը փոխել է իր անունը և ընդունել իր մոր օրիորդական անունը (Միլիան)` դերերի ավելի լայն շրջանակ ստանալու հույսով[6]։ Ունի երկու քույր՝ Դենիելն ու Էլիզաբեթը, նա ծնվելուց անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է Մերիլենդի նահանգի Վալդորֆ քաղաք։ Միլիանը չորս տարեկանից հետաքրքրություն է ցուցաբերել շոու բիզնեսի նկատմամբ[7], և երբ նրա ընտանիքը հասկացել է, որ նա տաղանդավոր դերասանուհի կարող է լինել[8]։ Երեխա ժամանակ Միլիանը «շատ մեծ երևակայություն ունեցող և շատ ստեղծագործ» երեխա է եղել, և հեռուստացույց դիտելը և ռադիո լսելը դարձել է նրա կյանքի մի մասը։ Երբ նա ինը տարեկան էր, սկսել է լսումներ անցնել տեղական գործակալություններում, նկարահանվել է գովազդներում, գլխավոր դեր է խաղացել «Էննի» մյուզիքլում։ Միլիանի մայրը նկատել է դստեր ներուժը, թողել է ամուսնուն և երեք դստրերի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, երբ Միլանը 13 տարեկան էր[8]։
Երբ Միլիանը տեղափոխվել է Լոս Անջելես, նրա միակ ցանկությունն էր դերասանուհի լինելը։ Վեց ամիս Լոս Անջելեսում ապրելուց հետո Միլանը տեղափոխվել է Ռոդնի Ջերքինսի հետ նույն բնակարանային համալիրը։ Ջերքինսը Միլանի մասին լսել է տղաների մի խմբից, որոնց հետ նա աշխատել էր, և երբ նա լսել է, թե ինչպես է Միլիանը երգում, նրանք սկսել են միասին աշխատել։ Մեկուկես տարի շարունակ Միլանը ամեն օր գնում էր ստուդիա և աշխատում Ջերքինսի հետ[9]։ Նա սկսել է երգեր գրել 17 տարեկանում։ Միլիանի խոսքով՝ ամեն անգամ, երբ նա երգ է ձայնագրել, պրոդյուսերը հրաժարվել է դեմո տարբերակով տալ նրան կամ գրել բառերը, որոնց հետ ինքը չի համաձայնել։ Նա զգացել է, որ պետք է գրի մի երգ, ձայնագրել դեմո տարբերակով և թողարկել ինքնուրույն[10]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլիանն իր առաջին պրոֆեսիոնալ երաժշտական ելույթը կատարել է ռեփեր Ջեֆրի Աթքինսի Rule 3:36 (2000) երկրորդ ստուդիական ալբոմում՝ «Between Me and You" երգում[11]։ Երգը թողարկվել է 2000 թվականին որպես ալբոմի գլխավոր սինգլ՝ հասնելով Billboard Hot 100-ի 11-րդ հորիզոնական[12] և եղել է Մեծ Բրիտանիայի Singles Chart-ի լավագույն 30-ում[13]։ Միլիանը Ջենիֆեր Լոպեսի J.Lo ամբոմի «Play» երգի համահեղինակն է, ինչպես նաև եղել է նրա բեք վոկալիստը, եղել է «Same Ol» երգի համահեղինակը [11]։ Միլիանի համագործակցությունը Ja Rule-ի հետ հանգեցրել է Def Soul Records-ի հետ պայմանագրի կնքմանը։ Նա մեկնել է Շվեդիա և ձայնագրել իր համանուն դեբյուտային ալբոմը։ Ալբոմը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայում[14]՝ հասնելով 23 հորիզոնական և վաճառելով ընդհանուր 101.986 օրինակ[15]։ Ձայնասկավառակը միջազգային առումով Նիդեռլանդներում 36-րդ տեղում էր, 98-րդը՝ Շվեդիայում[16]։ ԱՄՆ-ում ալբոմի թողարկումը հետաձգվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառով, որոնք տեղի են ունեցել դրա թողարկման օրվանից ընդամենը երկու շաբաթ առաջ։
Չնայած որ Միլիանը առավել հայտնի է երգչուհու իր կարիերայով[17], նա ի սկզբանե ցանկացել է դերասանուհի դառնալ[9]։ Հարցին, թե նախընտրում է երգել թե դերասան լինել, Միլիան ասել է, որ «երկուսն էլ իմ կիրքն են։ Բայց անկեղծ ասած՝ եթե ես ընտրեի, հավանաբար դա կլինի իմ երաժշտությունը։ Ես սիրում եմ գրել։ Ես սիրում եմ լսել»[9]։ Միլիանը նաև հայտարարել է, որ սիրում է «բեմում ելույթ ունենալ... ամենից առաջ։ Դա իմ ամենասիրելին է»[18]։
Միլիանի առաջին գլխավոր դերի առաջարկը եղել է, երբ Դիսնեյի հեռուստաալիքի կողմից առաջարկ է ստացել միանալու The Mickey Mouse Club-ին, այնուամենայնիվ նա չի չընդունել և որոշել է նկարահանվել որպես լրագրող Movie Surfers-ում[19]։ Այս ընթացքում նա փոքր դերեր է ունեցել կինոյում և հեռուստատեսությունում, ներառյալ «Քույրը, քույրը», «Խելացի տղան», «Սթիվ Հարվիի շոուն», «Ստացեք իրականը», «Փայտը» և «Ամերիկյան կարկանդակ»[20]։ 2002 թվականին նա ծանոթացել է ռեժիսոր Ջոզեֆ Կանի հետ։ Կանն առաջարկել է նրան «Torque» ֆիլմում խաղալ։ Նա փոքր դեր է խաղացել ֆիլմում։ Հետագայում նա ստացել է իր առաջին գլխավոր դերը՝ «Սերը ոչինչ չարժե» ֆիլմում[8]։ Միլիանը աշխատել է «Միավորված ազգերի երեխաներ» բարեգործական կազմակերպության հետ, որում նա մեծ քույր է եղել երեխաները խնամելու համար [21] Եվ ասել է, որ իր սիրելի բարեգործական կազմակերպությունը Penny Lane հիմնադրամն է[22]։ Միլիանը Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Reign բարեգործական երեկոյի ժամանակ պարգևատրվել է մարդասիրական մրցանակով։ Միլիանն ասել է. «Ես երբեք նման պարգև չէի ստացել և երբեք նման ճանաչում չեմ ստացել։ Դա շատ գեղեցիկ էր նրանց կողմից, և ես երջանիկ էի, որ կարողացա գալ երեխաների մոտ»[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Dutch Top 40
- ↑ Terrero Nina (October 11, 2012)։ «Christina Milian speaks up about "The Voice" gig: "I pitched myself for the job"»։ NBC։ Արխիվացված է օրիգինալից February 28, 2013-ին։ Վերցված է March 28, 2013
- ↑ Wright Kweli (January 9, 2015)։ «Exclusive: Christina Milian and Her Mom on Turning Up and Viva Diva Wines»։ MadameNoire.com։ Արխիվացված է օրիգինալից September 15, 2015-ին։ Վերցված է September 15, 2015 on September 15, 2015.
- ↑ «Christina Milian Biography: Singer (1981– )»։ Biography.com (FYI / A&E Networks)։ Արխիվացված է օրիգինալից May 19, 2015-ին։ Վերցված է September 15, 2015
- ↑ «Encyclopedia of African American Actresses in Film and Television»։ Google.ca
- ↑ Baker Soren (March 3, 2005)։ «As this Moon she Rises Higher»։ Los Angeles Times։ Վերցված է August 17, 2008
- ↑ Beale, Lewis (December 2003)։ «Christina Milian: Don't Worry, J. Lo. This Singing Actress has a Different Career Path in Mind»։ FindArticles։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-10-ին։ Վերցված է 2008-07-26
- ↑ 8,0 8,1 8,2 «Christina Milian Biography»։ Yahoo! Movies։ Արխիվացված է օրիգինալից May 23, 2007-ին։ Վերցված է July 23, 2008
- ↑ 9,0 9,1 9,2 Lil' Kim (March 2005)։ «Christina Milian: a Singer who Needs no Lessons in Cool Talks to Hip-Hop's Queen Bee»։ FindArticles։ Արխիվացված է օրիգինալից February 15, 2006-ին։ Վերցված է July 24, 2008
- ↑ 10,0 10,1 Daw, Robbie (2006-07-01)։ One in a Milian։ Instinct։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-07-ին։ Վերցված է 2008-07-30
- ↑ 11,0 11,1 «Christina Milian»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից February 24, 2008-ին։ Վերցված է February 24, 2008
- ↑ Chart Beat Bonus։ Billboard։ July 23, 2004։ Արխիվացված է օրիգինալից April 27, 2014-ին։ Վերցված է July 23, 2008
- ↑ Jones Alan (January 26, 2002)։ The Official UK Singles Chart Top 75։ Music Week։ Արխիվացված է օրիգինալից December 8, 2008-ին։ Վերցված է July 28, 2008
- ↑ «Christina Milian: Christina Milian: Music»։ Amazon.com։ Վերցված է August 17, 2008
- ↑ Chili Peppers and Gnarls Barkley retain top positions։ Music Week։ 2006-05-22։ Վերցված է 2008-09-12
- ↑ «Christina Milian – Christina Milian (Album)»։ Swiss Music Charts։ Վերցված է July 20, 2008
- ↑ Bliss, Karen (2004-08-20)։ Christina Milian Gets Cool։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-27-ին։ Վերցված է 2008-07-26
- ↑ Antlfinger Carrie (September 19, 2004)։ «Christina Milian has her eyes on a Grammy and an Oscar»։ Herald Mail։ Վերցված է July 26, 2008
- ↑ Lightstone Miranda։ «15 Questions With Christina Milian»։ AskMen։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-27-ին։ Վերցված է November 15, 2008
- ↑ Faber Judy (June 3, 2006)։ «Second Cup Café: Christina Milian»։ CBS News։ Վերցված է February 13, 2017
- ↑ «Rachael Ray Show Christina Milian»։ The Rachael Ray Show։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-16-ին։ Վերցված է March 22, 2008
- ↑ Olivari, Gerald (2009-03-30)։ «Interviews... Christina Milian»։ BlackVibes.com։ Վերցված է 2009-04-21
|
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ջերքի Սիթի քաղաքում ծնվածներ
- Սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Interscope Records-ի արտիստներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ