Քրիստինա Գրիմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Գրիմի
Գրիմին 2014 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունChristina Grimmie
Ի ծնե անունՔրիստինա Վիկտորիա  Գրիմի
Ծնվել էմարտի 12, 1994(1994-03-12)
Մարլթոն, Նյու Ջերսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էհունիսի 10, 2016(2016-06-10)[1] (22 տարեկան)
Օռլանդո, Ֆլորիդա
ԳերեզմանBerlin Cemetery
ԺանրերR&B, սոուլ, փոփ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգերի հեղինակ,  դաշնակահարուհի
ԳործիքներՎոկալ, դաշնամուր, կիթառ, հարվածային  գործիքներ
Գործունեություն2009-2016
ԼեյբլCreative Artists Agency, Island Records
ԿրթությունCherokee High School?
ԿապվածԱդամ Լևին, Սելենա Գոմես, Դավ Քամերոն, Before You Exit
Կայքchristinagrimmieofficial.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Christina Grimmie Վիքիպահեստում

Քրիստինա Վիկտորիա Գրիմի (անգլ.՝ Christina Victoria Grimmie, մարտի 12, 1994(1994-03-12), Մարլթոն, Նյու Ջերսի, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] - հունիսի 10, 2016(2016-06-10)[1], Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դաշնակահարուհի, ով ճանաչում է ձեռք բերել ՅուԹյուբ վիդեոհոսթինգում հայտնի երգերի իր քավեր տարբերակները տեղադրելով։

2011 թվականին թողարկել է իր առաջին մինի ալբոմը, որը կրում է «Find Me» անվանումը[3]։ 2013 թվականի օգոստոսին վաճառքի դուրս եկավ Գրիմիի «With Love» կոչվող առաջին ստուդիական ալբոմը, որը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 101-րդ հորիզոնականը[4]։ 2014 թվականին մասնակցեց ամերիկյան «The Voice» նախագծի վեցերորդ եթերաշրջանին, որտեղ ընդգրկվեց Ադամ Լևինի թիմում և եզրափակչում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 10-ին Գրիմիի վրա ատրճանակով երեք անգամ կրակել են, երբ նա Օռլանդո քաղաքի Plaza Live համերգասրահում ունեցած համերգից հետո երկրպագուներին ինքնագրեր էր բաժանում։ Անհայտ մարդասպանը այնուհետև ինքն իր վրա կրակելով ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ Գրիմիի եղբայրը փորձել է բռնել նրան։ Գրիմիին տեղափոխեցին հիվանդանոց, սակայն հաջորդ օրը՝ հունիսի 11-ին հայտարարվեց նրա մահվան մասին[6][7]։ Այնուհետև ոստիկանությունը պարզեց նաև մարդասպանի ինքնությունը, ով 27-ամյա Քևին Ջեյմս Լոյբլն էր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.clickorlando.com/news/investigation-into-christina-grimmies-shooting-death-closed
  2. 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «exclusive interview: christina grimmie». Seventeen.com.
  4. «11 YouTube Stars Who Found Success On The Charts». MTV. 2015 թ․ հուլիսի 29. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  5. «What Life After The Voice Is Like, According To Season 6 Contestant Christina Grimmie». Bustle. 2016 թ․ մայիսի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  6. «The Voice's Christina Grimmie Dead at 22 After Being Shot at Concert». E!. 2016 թ․ հունիսի 11. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  7. Американская певица Гримми скончалась от ранений после покушения.
  8. «Kevin Loibl, 27, identified as shooter of Christina Grimmie». BNO News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Գրիմի» հոդվածին։