Քրիստինա Ախեևա
| Քրիստինա Ախեևա | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 1, 1986[1] (39 տարեկան) |
| Ծննդավայր | Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
| 🌐 | |
Քրիստինա Ախեևա (նոյեմբերի 1, 1986[1], Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական արմատներով ավստրալիացի դերասանուհի և մոդել։ Բոլիվուդում իր առաջնախաղը Ախեևան կատարել է «Յամլա Պագլա Դիվանա 2» ֆիլմում, որին հետևել է տելուգուական «Գալիպատամ» ֆիլմը, որը թողարկվել է 2014 թվականին։ Կաննադա լեզվով նրա առաջնախաղը տեղի է ունեցել ռեժիսոր Ուպենդրա Ռաոյի «Uppi 2» այլաբանական թրիլլերում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստինան ծնվել է Խաբարովսկում, Ռուսաստան, ռուս ծնողների ընտանիքում։ 7 տարեկանում Քրիստինան տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ անցկացրել է դպրոցական կյանքի մնացած մասը[2]։ Երբ 21 տարեկան էր, մի սինգապուցի մոդելային գործակալ նրան առաջարկում է 3-ամսյա մոդելային պայմանագիր։ Նա համաձայնվում է և 6 տարի աշխատում որպես մոդել՝ ապրելով 6 տարբեր երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան մոդելային կարիերան, Ախիևան դերասանական արվեստ է սովորել Մելբուռնի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում[4]։ Նա 6 տարի աշխատել է որպես մոդել և ապրել 6 տարբեր երկրներում[3]։ Նա գովազդային արշավներ է իրականացրել այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Palmolive-ը, Sunsilk-ը, Vaseline lotion-ը, Dish TV-ն[5] և որոշ ժամանակ եղել է աշխարհի բազմաթիվ նորաձևության և զարդերի ապրանքանիշերի դեմքը։ Մոդելային պայմանագրի համար Հնդկաստանում գտնվելու ընթացքում նա լսումներ է անցնում Սանգիտ Սիվանի «Յամլա Պագլա Դիվանա 2» կատակերգության մեջ Սաննի Դեոլի հետ գլխավոր դերի համար։ Օտարերկրյա դեմք փնտրելով՝ ֆիլմի ստեղծողները ընտրում են նրան[3], և նա դադար է վերցնում մոդելային գործունեությունից[6][7]։ 2012 թվականի օգոստոսին նրա ընտրությունը հաստատվում է[8]։ Նկարահանումների ընթացքում նա աշխատում էր իր հինդիի վրա[9] և ինքն իր համար կրկնօրինակում ֆիլմը[10]։ «The Hindu» պարբերականի համար գրելով՝ Անուջ Կումարը կարծիք է հայտնել, որ Ախեևան «առավելհարմար է թվում Սաննիի դստեր դերը խաղալու համար»։ Նա քննադատել է ֆիլմը և դրա սյուժեն անվանել «անհեթեթ»[11]։ Սաննի Դեոլի հայրը՝ Դհարմենդրան, որը նույնպես կարևոր դեր է խաղացել ֆիլմում, ասել է, որ ցանկանում էր «խաղալ [Դեոլի] կերպարը, որպեսզի, թեկուզ ֆիլմում, կարողանար սիրավեպ ունենալ նրա հետ»[12]։ 2014 թվականին նա իր դեբյուտը կատարեց Տոլիվուդում (տելուգյան կինեմատոգրրաֆիա) «Գալիպատամ» ֆիլմով։ Ֆիլմի ռեժիսորը նույնպես դեբյուտանտ Նավին Գանդին էր[13]։ Ախեևան գովասանքի է արժանանում իր խաղի համար։ «Tollywood Times»-ը նրա մասին գրում է. «Նա այն աղջիկն է, որին պետք է ուշադրություն դարձնել։ Չնայած նա Ավստրալիայից է, նա հարմարավետորեն խաղում է հնդիկ աղջկա դերը։ Նրա խաղը հիանալի էր։ Նա լավ պատրաստված դերասանուհի է և շուտով ավելի մեծ բարձունքների կհասնի տելուգուական կինոյում»[14]։ Ախեևան նաև գլխավոր դեր է խաղացել կաննադա լեզվով նկարահանված նոր՝ «Uppi 2» ֆիլմում՝ դերասան Ուպենդրա Ռաոյի հետ համատեղ: Ֆիլմը երկլեզու է՝ կաննադա և տելուգու լեզուներով, և ռեկորդ է սահմանել որպես աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆիլմ: Քրիստինա Ախեևան նաև սալսա պարուհի է[15]: 2013 թվականի Հնդկաստանի միջազգային ոսկերչական շաբաթվա ընթացքում նա Anmol ոսկերիչների ցուցադրական մոդելն էր, իսկ 2014 թվականին՝ IIJW-ի[16]։ Նա նաև Նավինչանդրայի գլխավոր մոդելն էր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Կերպար | Նշումներ | ծան․ |
|---|---|---|---|---|
| 2013 | «Յամլա Պագլա Դիվանա-2» | Ռիթ | Դեբյուտային ֆիլմ հինդի լեզվով | [17] |
| 2014 | «Գալիպատամ» | Պարինիթի | Դեբյուտային ֆիլմ տելուգու լեզվով | [18] |
| 2015 | «Uppi 2» | Լակշմի | Դեբյուտային ֆիլմ կաննադա լեզվով | [19] |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Kristina Akheeva acting career». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «The Kudi Who Backpacks». The Pioneer. 2013 թ․ մայիսի 30. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Get to know this Russian beauty». The Tribune. Chandigarh. 2013 թ․ ապրիլի 12. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Marwah, Navdeep Kaur (2011 թ․ հուլիսի 20). «Advertising infidelity». Hindustan Times. New Delhi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Borders and language no bar». The Hindu. 2014 թ․ հուլիսի 7. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Vijayakar, Rajiv (2013 թ․ ապրիլի 14). «Sunny side of films». Deccan Herald. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Kristina's new adventure». The Hindu. 2012 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Making a mark in B-town». Deccan Herald. 2012 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «He-man & his hot brood». The Tribune. Chandigarh. 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Kumar, Anuj (2013 թ․ հունիսի 9). «Nonsensical plot». The Hindu. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Press Trust of India (2013 թ․ հունիսի 3). «Destroyed myself as actor with my drinking habit: Dharmendra». Deccan Herald. New Delhi. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Murthy, Neeraja (2014 թ․ օգոստոսի 7). «High on confidence». The Hindu. Hyderabad. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Galipatam». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Tankha, Madhur (2013 թ․ մարտի 30). «Sunny's back with some comedy and action». The Hindu. New Delhi. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Sharma, Garima; Sinha, Seema (2013 թ․ օգոստոսի 26). «Karisma, Kangana sparkle on ramp». The Times of India. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Press Trust of India (2013 թ․ մայիսի 25). «Sunny Deol is shy and disciplined: Kristina Akheeva». Mumbai: CNN-IBN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Video: Galipatam promo song looks peppy». The Times of India. The Times Group. 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Kumar, Hemanth (2014 թ․ հունիսի 11). «Kristina Akheeva to romance Upendra in Uppi 2». The Times of India. The Times Group. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիստինա Ախեևա կատեգորիայում։ |