Քրիստինա
| Քրիստինա
Kristina | |
|---|---|
| Տեսակ | իգական անձնանուն |
| Ծագում | |
| Ծագման լեզու | սլովեներեն, էստոներեն և չեխերեն |
| Գիր | լատինական այբուբեն |
| Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Kristiina?, Christina?, Krisztina?, Cristina?, Kristýna?, Christin?, Kristine?, Christine?, Kristin?, Christiane?, Cristiana?, Kristy?, Kristi?, Cristiane?, Christiana?, Cristin?, Kine?, Chryscina?, Kristína?, Kerstin?, Krystyna?, Kristín?, Kristiane?, Krystiana?, Cerstin?, Kristīne?, Ristiina? և Ristiinná? |
| Չշփոթացնել | Kristina? |
| Կապված հոդվածներ | «Քրիստինա» սկսվող էջեր |
Քրիստինա, Խրիստինա (от հին հունարեն՝ Χριστός - Քրիստոս), տարածված իգական անուն:
Անվան պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը հունական ծագում ունի, առաջացել է հունարեն Khristine անունից․ նշանակում է «քրիստոնյա», «Քրիստոսին նվիրյալ»[1]։
Այս անունը ունեն քրիստոնյա ազգերից շատերը, օրինակ, Հունաստանում՝ Χριστίνα, կարդացվում է Խրիստինա, Գերմանիայում Kristina, Ռուսաստանում՝ Христина կամ Кристина, Լեհաստանում՝ Krystiana, Ֆրանսիայում՝ Christiane, Իսպանիայում՝ Cristina:
Հայաստանում Քրիստինա անունը հիշատակվում է հնուց։
Գործածվում է որպես Քրիստափոր անվան իգականը[1]։
Քրիստոնեության հետ Բյուզանդիայից բերվել է ռուսերեն: ԽՍՀՄ-ում Խրիստինա անունը լայն տարածում չի ունեցել, չնայած շուտով հայտնվել է հնչյունականորեն դեֆորմացված Քրիստինա տարբերակը[2]։ Պետրովսկու խմբագրած անձնանունների բառարանը Քրիստինա տարբերակը անվանում է Խրիստինա անվան խոսակցական արտասանություն[3]։
1988 թվականին Լենինգրադում հաշվառված 20 և բարձր տարիքի կանանց թվում Քրիստին չկար, այնուամենայնիվ, այս անունը տրվել է 2000-ականների 18 նորածինների: Աննա Սուսլովան իր «Ռուսական անունների մասին» գրքում Քրիստինա անունը դասակարգում է որպես սահմանափակ տարածման անունների խումբ[4]։
Անվան օր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղղափառ (ամսաթվերը տրվում են ըստ Գրիգորյան օրացույցի)[5]՝ փետրվարի 19, մարտի 26, մայիսի 31, հունիսի 13, օգոստոսի 6, դեկտեմբերի 7:
- Կաթոլիկ՝ փետրվարի 13, հունիսի 22, հուլիսի 26, դեկտեմբերի 27[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://hoonch.am/anunner/igakan/q/qristine
- ↑ Никонов. Ищем имя. — С. 93.
- ↑ «Словари.ру». Արխիվացված օրիգինալից 2013-10-17-ին. Վերցված է 2012-07-25-ին.
- ↑ Суслова А. О русских именах // Статистика имён. — С. 83—83, 90.
- ↑ «Св. Христина на days.pravoslavie.ru». Արխիվացված օրիգինալից 2011-04-12-ին. Վերցված է 2011-03-26-ին.
- ↑ «Как выбрать имя ребёнку + католический календарь имён». Katolik.life (ռուսերեն). 2016-07-04. Արխիվացված օրիգինալից 2018-10-21-ին. Վերցված է 2022-06-11-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա» հոդվածին։ |
|