Քրիստիան Վիլիամ Քեվենդիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սըր Վիկտոր Քրիստիան Վիլիամ Քեվենդիշ
Sir Victor Christian William Cavendish
GG Duke of Devonshire.jpg
Դրոշ
Կանադայի գեներալ-նահանգապետ
08․08․16 - 11․11․16
 
Կուսակցություն՝ Լիբերալ յունիոնիստական կուսակցություն
Կրթություն՝ Թրինիթի քոլեջ և Իթըն քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և justice of the peace
Ծննդյան օր մայիսի 31, 1868(1868-05-31)[1][2][3]
Ծննդավայր Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր մայիսի 6, 1938(1938-05-06)[1][2][3] (69 տարեկանում)
Վախճանի վայր Դերբիշիր, Արևելյան Միդլենդ, Միացյալ Թագավորություն
Դինաստիա House of Cavendish?
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հայր Lord Edward Cavendish?
Ամուսին Evelyn Cavendish, Duchess of Devonshire?
Զավակներ Edward Cavendish, 10th Duke of Devonshire?, Դորոթի Մակմիլան և Lord Charles Arthur Francis Cavendish?
 
Պարգևներ

Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ, Կապիչի շքանշան, Գեորգ VI-ի թագադրական մեդալ և Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր

Սըր Վիկտոր Քրիստիան Վիլիամ Քեվենդիշ (անգլ.՝ Sir Victor Christian William Cavendish, Դևոնշիրյան 9-րդ հերցոգ, 1916-1921 թվականների Կանադայի 11֊րդ գեներալ֊նահանգապետ։ Քեվենդիշը լոնդոնյան հարուստ ընտանիքի ավագ որդին էր։ Նա կրթություն էր ստացել Իթըն քոլեջում և Քեմբրիջի համալսարանում։ Հոր մահից հետո՝ 1891 թվականին զբաղեցնում էր մի քանի պետական պաշտոններ։ Օրինակ՝ 1908թ նա ժառանգել էր հորեղբոր՝ հերցոգի պաշտոնը։ Հետո դարձավ լորդերի պալատի անդամ՝ միաժամանակ դառնալով Իսթբորն ու Չեստըրֆիլտ քաղաքներ քաղաքապետ։ 1916 թվականին, թագավոր Գեորգ 5-րդը Քեվենդիշին նշանակեց Կանադայի գեներալ֊նահանգապետ՝ վարչապետի հանձնարարությամբ։ Նա գրավում էր այդ պաշտոնը մինչև 1921 թվականը։ Քեվենդիշի այդ պաշտոնը ուղեկցվում էր մեծ վիճաբանություններով, սակայն, ժամկետի վերջում՝ անգլիական հերցոգը նրան գովեց՝ իր պարտականությունների լավ կատարման համար։

Թագավորական ընտանիքի ներկայացուցչի պաշտոնից հեռանալուց հետո, նա շարունակել էր զբաղվել քաղաքականությամբ ու դիվանագիտությամբ՝ աշխատելով գաղութների պետական քարտուղար (1922-1924)։

Վախճանվել է 1938 թվականի մայիսի 6-ին Դերբիշիրի իր տնատեղում։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեվենդիշը ծնվել էր Մերիլբոնում (Լոնդոն)։ Նա լորդ Էդվարդ Քեվենդիշի ավագ որդին էր։ Քեվենդիշն ուներ մի քանի զարմիկներ։

Կրթություն էր ստացել Իթընի քոլեջում և հետագայում՝ 1887 թվականի մայիսի 30֊ին, ընդունվել էր Քեմբրիջի համալսարանը[4][5][6]։

1892 թվականի հուլիսի 30-ին Քեվենդիշն ամուսնանում է լեդի էվելին ՖիտցՄորիսի, Հնդկաստանի փոխարքայի և Կանադայի գեներալ֊նահանգապետի աղջկա հետ։ Նրանք ունեցել են 7 զավակ՝ Էդվարդ ու Մարկիզ Հարինգտոն (ծնվ. 1895), Մոդ Լուիզա Էմմա (ծնվ. 1896), Լեդի Դորոթի (ծնվ. 1900), Լեդի Ռեյչել (ծնվ. 1902), Չարլզ Արթուր Ֆրենսիս (ծնվ. 1905), Լեդի Էն (ծնվ. 1909)[7]։

Պետական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին նա ավարտել էր Քեմբրիջի համալսարանը. նրա հայրը Արևմտյան Դերբիշի խորհրդարանի անդամ էր։ Հոր մահից հետո, նա եղել էր պատգամավորի թեկնածու, և հաղթելով, դարձել էր այդ ժամանակի Բրիտանական պալատի ամենաերիտասարդ անդամը[8]։

Նա գրավում էր պարլամենտական պաշտոններ 17 տարի։ 1900-1903 թվականներին նա գյուղատնտեսական գանձապահ էր։ 1903-1905 թվականներին՝ գանձապահության ֆինանսային քարտուղար։ 1905 թվականի դեկտեմբերի 11-ին նա Գաղտնի խորհրդին միանալու համար երդում տվեց։ 1907 թվականին նա նշանակվեց Դերբիշիր կոմսության փոխլեյտենանտ։

1908 թվականի մարտի 24֊ին նա ստացավ իր հորեղբոր հերցոգությունը Դևոնշիրում, և հետագայում ընդունվել էր Լորդերի պալատ։ Նույն թվականին նա ընտրվեց Իստբորն (1909-1910) ու Չեստըրֆիլտ (19011-1910) քաղաղքների քաղաքապետ։ Պատերազմից հետո նա դարձել էր հարգարժան գնդապետ ու Դերբիշիրի Կամավորական զորագնդի պարետ[9][10]։

Գեներալ֊նահանգապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականի օգոստոսի 8-ին հայտարարվել էր, որ վարչապետի խորհրդատվությամբ, ինչը հաստատվել էր Գեորգ 5-րդ թագավորի կնիքով, նշանակել էր Քեվենդիշին որպես իր ներկայացուցիչ Կանադայում, այսինքն նա դարձել էր Գեներալ֊նահանգապետ։ Այդ ժամանակների Կանադայի վարչապետ Ռոբերտ Բորդենն ի սկզբանե վատ էր վերաբերվում Քեվենդիշին, քանի որ թագավորը չէր խորհրդակցվում նրա հետ վերջինիս մասին, ինչը դա շատ վիրավորական համարեց։ Քեվենդիշը երդում տվեց 1916 թվականի նոյմեբերի 11֊ին Գալիֆաքսում[7]։

Այդ ժամանակ պետության մեջ կային սոցիալական խնդիրներ։ Կանադայում կազմակերպվում էին բազմաթիվ շարժումներ ի աջակցություն կանանց և գենդերային հավասարության։ Այնուամենայնիվ, պետությունը պետք է ապահովեր զինապաշարները ու մատակարարման առարկաները։ 1917 թվականին Քեվենդիշի գործողությունները նպաստեցին Զինակոչի ճգնաժամին։ Գեներալ֊նահանգապետի դերում Քեվենդիշը եղել է Շոտլանդիայում, որտեղ հանդիպել ու դիմել էր Գալիֆաքսի պայթյունից հետո մնացած կանանց հետ[11]։

Այդ պաշտոնին գտնվելու ժամանակահատվածում` նա խորհրդակցվում էր Նրա Գերազանցության և վարչապետի հետ[7]։

Քեվենդիշցը ցուցաբերում էր քաղաքացիական ակտիվ դիրքորոշում. նա հանդիպումներ էր կազմակերպում Կանադայի քաղաքացիների հետ, շրջագայում էր պետության տարածքում,հետաքրքրվում էր ժողովրդի խնդիրներով և լուծում փնտրում դրանց համար։ Գեներալ֊նահանգապետը կենտրոնացած էր տնտեսության զարգացման վրա, և իր ուղևորությունների ժամանակ, մասնակցում էր այգեգործական ցուցահնդեսներին և տոնավաճառներին։ Նա քննարկում էր գյուղատնտեսական խնդիրները՝ այգեգործների և այլ մարդկանց հետ, ովքեր աշխատում էին այդ բնագավառով։ Նա հաճախ խոսում էր Կանադայի պոտենցիալի մասին գյուղատնտեսական հետազոտություններ բնագավառում։ Նույն ժամանակ, Քեվենդիշը գնահատում էր արվեստը. նա հաճախում էր նախորդ փոխարքաների նստավայրերը և բնակվում այդտեղ, եղել է Ազգային պատկերասրահում և մասնակցում էր թատերական բեմադրություններում։ Ակտիվ զբաղվում էր սպորտով, մասնակցում էր հոկեյի սիրողական մրցումներին[7]։

Իր պաշտոնավարման վերջին տարիներին Քեվենդիշը մեծ հանրաճանաչություն ձեռքբերեց, և նրան վերաբերող բոլոր կասկածները վերացան։ Քեվենդիշի պաշտոնին գտնվելու ընթացքում, բոլոր վարչապետները նրա մասին արտահայտվում էին որպես ընկեր, կամ ուղղակի լավ մարդ։ Բորդենը ասում էր. «Ոչ մի գեներալ-նահանգապետ չէր հասկանում հասարակությունը, ինչպես ինքը, որովհետև հասարակական խնդիրները վերաբերում են ոչ միայն մեր երկրին, այլև՝ ողջ Կայսրությանը»[12]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա վերադառնալուն պես, նա աշխատում էր որպես գաղութների պետական քարտուղար (բրիտանական նախարարների գրասենյակի պաշտոն)։ Քեվենդիշը պաշտպանում էր աֆրիկացիների իրավունքները[13]։

1922 թվականին Գեորգ 5-րդ նշանակեց Միացյալ Թագավորության պարգևների հանձնման կոմիտեի անդամ։ 1933 թվականից, նա դարձավ պատվավոր գնդապետ, հետո նա թողեց գործը և սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ։ Քեվենդիշը մահացավ 1938 թվականի մայիսին Չաթսուորթ-Հաուսի իր կալվածատանը[14][15]։

Տիտղոսներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1881 թվական, սեպտեմբերի 8 - 1905 թվական, դեկտեմբերի 11: Վիկտոր Քեվենդիշ, Էսկվայր
  • 1905 թվական, դեկտեմբերի 11 - 1908 թվական, մարտի 24: Հարգարժան Վիկտոր Քեվենդիշ
  • 1908 թվական, մարտի 24 - 1916 թվական, նոյեմբերի 11: Նրա Պայծառափայլություն Դևոնշիրի հերցոգ
  • 1916 թվական, նոյեմբեր 11 - 1918 թվական, սեպտեմբերի 19: Նրա Պայծառափայլություն Դևոնշիրի հերցոգ, Գեներալ-նահանգապետ, Կանադայի աշխարգհազոր և ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար
  • 1918 թվական, սեպտեմբերի 19 - 1921 թվական, օգոստոսի 2: Նրա Պայծառափայլություն Դևոնշիրի հերցոգ, Գեներալ-նահանգապետ, Կանադայի աշխարգհազոր և ռազմածովային և օդային ուժերի գլխավոր հրամանատար
  • 1921 թվական օգոստոսի 2 - 1938 թվական, մայիսի 6: Նրա Պայծառափայլություն Դևոնշիրի հերցոգ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրական ժապավեն

Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt

Մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • {{{2}}} 1902: Գեորգ VII թագադրական մեդալ
  • {{{2}}} 1911: Գեորգ V թագադրական մեդալ
  • {{{2}}} 1935: Գեորգ V արծաթե հոբելյանական մեդալ
  • {{{2}}} 1937: Գեորգ VI թագադրական մեդալ
  • {{{2}}} 1923: Տարածքային մեդալ[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 The Peerage — ed. size: 717826
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. Կաղապար:Acad
  5. Kelly's Handbook of the Titled, Landed and Official Classes։ Kelly's։ 1913։ էջ 616 
  6. Kelly's Handbook of the Titled, Landed and Official Classes։ Kelly's։ 1895։ էջ 249 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Office of the Governor General of Canada։ «Governor General > Former Governors General > The Duke of Devonshire»։ Queen's Printer for Canada։ Արխիվացված է օրիգինալից 16 November 2008-ին։ Վերցված է 18 April 2009 
  8. Hillmer, Norman, «The Canadian Encyclopedia», in Marsh, James Harley, Biography > Governors General of Canada > Devonshire, Victor Christian William Cavendish, 9th Duke of, Toronto: Historica Foundation of Canada, http://www.thecanadianencyclopedia.com/en/article/victor-cavendish-9th-duke-of-devonshire/, վերցված է 28 April 2009 
  9. Կաղապար:London Gazette
  10. David Butler and Gareth Butler, Twentieth Century British Political Facts 1900—2000 (Macmillan 2000) p. 69.
  11. «Library and Archives Canada > MIKAN no. 3623771»։ Queen's Printer for Canada։ Արխիվացված է օրիգինալից 10 January 2013-ին։ Վերցված է 27 April 2009 
  12. Barclay James A. (1992)։ Golf in Canada: A History։ Toronto: McClelland and Stewart։ էջ 456։ ISBN 978-0-7710-1080-4 
  13. Maxon, Robert M. (1993)։ Struggle for Kenya: The Loss and Reassertion of Imperial Initiative, 1912-1923։ Fairleigh Dickinson Univ Press։ էջեր 270—279։ ISBN 9780838634868 
  14. Կաղապար:London Gazette
  15. Kelly's Handbook of Distinguished People, 1938։ Kelly's։ էջ 588 
  16. Կաղապար:London Gazette