Քրիստիան Պյոտր Այգներ
| Քրիստիան Պյոտր Այգներ | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | 1756[1][2][3][…] |
| Ծննդավայր | Puławy, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[4] |
| Մահացել է | փետրվարի 9, 1841[5] |
| Վախճանի վայր | Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն |
| Ոճ(եր) | կլասիցիզմ |
| Աշխատավայր | Վարշավայի համալսարան |
| Ուշագրավ աշխատանքներ | St. Anne's Church? |
| Պարգևներ | |
| Անդամություն | Կրակովի գիտական ընկերություն[4] |
Քրիստիան Պյոտր Այգներ (լեհ.՝ Chrystian Piotr Aigner, 1756[1][2][3][…], Puławy, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[4] - փետրվարի 9, 1841[5], Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն), կլասիցիզմի ժամանակաշրջանի լեհ ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում կայացած մի քանի ուղևորությունների ընթացքում , իր հովանավոր և ուղեկցորդ Ստանիսլավ Կոստա Պոտոցկիի ուղեկցությամբ , ձեռք է բերում ընդլայնված գիտելիքներ ճարտարագիտության ոլորտում ։ Հետագայում նա ուսանել է Իտալիայում։ 1817 թվականից Վարշավայի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի պրոֆեսոր ։ 1827 թվականին Իտալիայում մշտական բնակության մեկնելուց առաջ նա ակտիվորեն աշխատել է Վարշավայում և Կրակովում։ Ըստ իր նախագածերի Լեհաստանի մայրաքաղաքում ստեղծվեց շենքերի մի ամբողջ շարք կլասիցիզմի ոճում ։ Իր աշխատանքներում ՝ Ռաձվիլի պալատ⟨փոխարքայի պալատ;1818—1819⟩ և Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի (Վարշավա) (1818—1825) , Պուլավայի դաստակերտում զբոսայգիների տաղավարներ և կաթոլիկ եկեղեցի(XIX դարի առաջին տասնամյակ) , Այգները ձգտում է մոնումենտալության և ձևերի պարզության ։ Նա մշակել է բնակելի , հասարակական և արդյունաբերական շենքերի տիպային նախագծեր, որոնք լայնորեն օգտագործվում էին Լեհաստանում ։ Նախագծել է Նապոլեոն I−ի հուշարձանը ՝ կառուցված 1808 թվականին Կալիշում գեներալ Զաիոնչեկայի լեգիոնի կողմից , և Կոպերնիկի հուշարձանը (1810) ։ Տեսական աշխատանքների հեղինակ , այդ թվում ` « Խոսք հնագույն և սլավոնական սրբավայրերի մասին »։ 1794 թվականին աջակցել է Կոստյուշկոյի ապստամբությանը ։ Գրել է հակիրճ ձեռնարկ ռազմական սառը զենքերի և նիզակների տարատեսակների մասին , որտեղ նա շարադրում է լեհ գյուղացիներից կազմված ջոկատների կողմից դրանց կիրառման տեսությունը և մեթոդները ։ Լեհաստանի Թագավորությունում նա ստացել է սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան։
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պալատ Իգոլոմյա գյուղում
- Լանտուցյան պալատի վերակառույց
- Կաթոլիկ եկեղեցու ճակատամաս Մենձիժեց–Պոդլյասկայում
- Սիբիլյայի սրբատեղի,գոթական տնակ և Պուլավայի դաստակերտում կաթոլիկ եկեղեցի
- Սուրբ Ալեքսանդրի կաթոլիկ եկեղեցի (Սուլավկի)
- Սուրբ առաքյալներ Պետրոսի և Պավլի կաթոլիկ եկեղեցի Ժիժինայում
- Վարշավայում
- Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի (Վարշավա)
- Սուրբ Աննայի կաթոլիկ եկեղեցու ճակատամաս(Ստանիսլավ Կոստկոյ Պատոցկու հետ համատեղ)
- Սուրբ Անդրեյի կաթոլիկ եկեղեցու ճակատամաս
- Թագավորական Զինանոցի վերակառույց
- Վիլյանուվյան պալատի գլխավոր ընդունելության սրահի վերակառույց
- Իզաբելլա Լյուբոմիրյան իշխանուհու ամառանոց
- Ի․Պոտոցկու գրադարան
- Դրամահատարանի շենք
- Աստղագիտական աստղադիտարան
- Փոխանորդների պալատ(հիմա՝ Նախագահական պալատ) և այլն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոխանորդների պալատ(հիմա՝ Նախագահական պալատ)
- Մարինկայի պալատ Պուլավայում
- Գոթական տնակ Պուլավայում
- Լանցուտյան պալատ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stefan Pomarański, w: Polski Słownik Biograficzny. T. 1. Kraków: Polska Akademia Umiejętności — Skład Główny w Księgarniach Gebethnera i Wolffa, 1935, s. 34-35. Reprint: Zakład Narodowy im. Ossolińskich, Kraków 1989, ISBN 8304034840
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chrystian Piotr Aigner Picture Gallery(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Պյոտր Այգներ» հոդվածին։ |
| ||||||||||||
