Քրիստիան Պանուչի
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 12, 1973[1][2] (53 տարեկան) | ||
| Ծննդավայր | Սավոնա, Լիգուրիա, Իտալիա | ||
| Հասակ | 184 սանտիմետր | ||
| Քաշ | 76 կգ | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Քրիստիան Պանուչի (իտալ.՝ Christian Panucci, ապրիլի 12, 1973[1][2], Սավոնա, Լիգուրիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել պաշտպանի դիրքում։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կրկնակի հաղթող:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանուչիի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Ջենոան», որտեղ նա նորամուտը նշել է 1992 թվականին։ Իտալական այս ակումբում անցկացրած երկու մրցաշրջաններից հետո Պանուչին տեղափոխվել է «Միլան», որտեղ իր առաջին մրցաշրջանում հասցրել է հաղթել Իտալիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում: Հաջորդ մրցաշրջանում նա արդեն ակումբի հիմնական պաշտպանն է եղել։
1997 թվականին Պանուչին դարձել է իտալացի առաջին ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում. նա տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»: «Ռեալ Մադրիդի» կազմում պաշտպանը նվաճել է իր համար երկրորդ Չեմպիոնների Լիգան, ինչպես նաև Միջմայրցամաքային գավաթը: Կես տարի նա վարձավճարով խաղացել է «Միլանում»։
1999 թվականին տեղափոխվել է «Ինտերնացիոնալե», որտեղ անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան։ Հաջորդ երկու տարիներին Պանուչին խաղացել է «Մոնակոյում» և «Չելսիում» և ոչ մի տեղ չի եղել հիմնական պաշտպան։
2001 թվականին տեղափոխվել է «Ռոմա»։ Այստեղ Քրիստիանը վերջապես կայունություն է գտել։ Դեբյուտային մրցաշրջանում նա հռոմեացիների կազմում անցկացրել է 31 հանդիպում։ Ընդհանուր առմամբ, А Սերիայում «Ռոմայի» կազմում անցկացրել է 229 հանդիպում և դարձել 19 գոլի հեղինակ: 2007 թվականին Պանուչին հռոմեացիների կազմում նվաճել է Իտալիայի գավաթը։ 2008 թվականին, լինելով հռոմեական ակումբի փոխավագ, օգնել է նվաճել գավաթը և զբաղեցնել երկրորդ տեղը առաջնությունում։
2009 թվականի ամռանը Պանուչիի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվել է, և մայրաքաղաքային ակումբը որոշել է չերկարաձգել այն։ Ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Պարմա», որի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Սակայն 2010 թվականի փետրվարի 23-ին ընտանեկան պատճառներով պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզվել է[3]։ 2010 թվականի հուլիսին տեղեկություն է հայտնվել Պանուչիի՝ «Ֆիորենտինա» հնարավոր տեղափոխության մասին, սակայն օգոստոսի 22-ին Sky Sport 24-ի եթերում Պանուչին հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու վերջնական որոշման մասին[4][5]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի երիտասարդական հավաքականում մի քանի խաղ անցկացնելուց հետո Պանուչին իր նորամուտը նշել է 1994 թվականին գլխավոր թիմի կազմում։ Սակայն առաջին անգամ խոշոր միջազգային մրցաշարի նա մասնակցել է միայն 2002 թվականին, երբ մեկնել է մասնակցելու Մունդիալին Ճապոնիայում և Կորեայում և մի քանի հանդիպում անցկացրել: Ավելի ուշ նա մասնակցել է Եվրո-2004-ին, իսկ հետո Մարչելո Լիպիի օրոք չի հրավիրվել հավաքական՝ բաց թողնելով 2006 թվականին աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորությունը։ Եվրո-2008-ի ընտրական խաղերին հավաքականի նոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին Պանուչիին մի քանի անգամ հրավիրել է հավաքական։ Պանուչին մասնակցել է եզրափակիչ մրցաշարին:
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մարտի 19-ին նշանակվել է «Պալերմո» ակումբի մարզական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար[6]։ 2012 թվականի ապրիլի 24-ին սիցիլիական ակումբի նախագահ Մաուրիցիո Ձամպարինի հետ տարաձայնությունների պատճառով Պանուչին որոշել է լքել պաշտոնը[7][8]։ 2012 թվականի հուլիսի 23-ին Ֆաբիո Կապելոն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբում։ 2014 թվականի նոյեմբերին Պանուչին լքել է հավաքականի շտաբը. նրա հետ պայմանագիրը չի երկարաձգվել, ինչպես նաև ստեղծվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից կուտակված աշխատավարձի զգալի բազմամսյա պարտք[9]։
2015 թվականի մարտի 17-ին Պանուչին դարձել է «Լիվորնո» ակումբի գլխավոր մարզիչ[10], սակայն արդեն 2015 թվականի նոյեմբերի 25-ին հեռացվել է աշխատանքից[11]։ Նոր մարզիչ Բորտոլո Մուտիի ղեկավարությամբ «մուգ կարմիրները» չեն կարողացել 9 խաղում ոչ մի հաղթանակ տանել, և արդյունքում 2016 թվականի հունվարի 27-ին «Լիվորնոյի» ղեկավարությունը որոշել է վերադարձնել Պանուչիին[12]։ Պանուչին «Լիվորնոյից» կրկին հեռացվել է 2016 թվականի մարտին:
2016 թվականի հուլիսի 1-ին դարձել է «Տերնանայի» գլխավոր մարզիչ[13]։ Սակայն արդեն օգոստոսի 11-ին նա ազատվել է աշխատանքից[14]։
2017 թվականի հուլիսի 19-ին նշանակվել է Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ[15][16]։ 2019 թվականի մարտի 23-ին հեռացվել է Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի H խմբի 1-ին տուրի տնային խաղում Ալբանիայի թիմին Թուրքիայի հավաքականից կրած պարտության հաջորդ օրը (0:2)[17]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանւր | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Իտալիա | Լիգա | Իտալիայի գավաթ | Լիգայի գավաթ | ՈՒԵՖԱ | Այլ | Ընդհանուր | ||||||||
| 1991-92 | Սերիա A | 1 | 0 | — | — | — | — | 1 | 0 | |||||
| 1992-93 | 30 | 3 | 3 | 1 | — | — | — | 33 | 4 | |||||
| Ընդհանուր | 31 | 3 | 3 | 1 | — | — | — | 34 | 4 | |||||
| 1993-94 | Սերիա A | 19 | 2 | 3 | 0 | — | 7 | 1 | 3 | 0 | 32 | 3 | ||
| 1994-95 | 28 | 2 | 4 | 0 | — | 10 | 2 | 2 | 0 | 44 | 4 | |||
| 1995-96 | 29 | 5 | 2 | 0 | — | 7 | 0 | — | 38 | 5 | ||||
| 1996-97 | 13 | 0 | 2 | 0 | — | 6 | 0 | — | 21 | 0 | ||||
| Ընդհանուր | 89 | 9 | 11 | 0 | — | 30 | 3 | 5 | 0 | 135 | 12 | |||
| Իսպանիա | Լիգա | Թագավորի գավաթ | Իսպանիայի սուպերգավաթ | ՈՒԵՖԱ | Այլ | Ընդհանուր | ||||||||
| 1996-97 | Լա Լիգա | 19 | 2 | 2 | 0 | — | — | — | 21 | 2 | ||||
| 1997-98 | 23 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 8 | 1 | — | 33 | 2 | |||
| 1998-99 | 31 | 0 | 2 | 0 | — | 7 | 2 | 2 | 0 | 42 | 2 | |||
| Ընդհանուր | 73 | 3 | 5 | 0 | 1 | 0 | 15 | 3 | 2 | 0 | 96 | 6 | ||
| Իտալիա | Լիգա | Իտալիայի գավաթ | Լիգայի գավաթ | ՈՒԵՖԱ | Այլ | Ընդհանուր | ||||||||
| 1999-00 | Սերիա A | 26 | 1 | 6 | 0 | — | — | — | 32 | 1 | ||||
| Անգլիա | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | ՈՒԵՖԱ | Այլ | Ընդհանուր | ||||||||
| 2000-01 | Պրեմիեր լիգա | 8 | 0 | — | — | 2 | 1 | — | 10 | 1 | ||||
| Ֆրանսիա | Լիգա | Ֆրանսիայի գավաթ | Լա Լիգա | ՈՒԵՖԱ | Այլ | Ընդհանուր | ||||||||
| 2000-01 | Դիվիզիա 1 | 9 | 3 | 1 | 0 | 4 | 0 | — | — | 14 | 3 | |||
| 2001-02 | 5 | 0 | — | — | — | — | 5 | 0 | ||||||
| Ընդհանուր | 14 | 3 | 1 | 0 | 4 | 0 | — | — | 19 | 3 | ||||
| Իտալիա | Լիգա | Իտալիայի գավաթ | Լիգայի գավաթ | ՈՒԵՖԱ | Այլ | Ընդհանուր | ||||||||
| 2001-02 | Սերիա A | 31 | 1 | 4 | 2 | — | 4 | 1 | — | 39 | 4 | |||
| 2002-03 | 27 | 2 | 6 | 0 | — | 11 | 0 | — | 44 | 2 | ||||
| 2003-04 | 24 | 2 | 2 | 0 | — | 3 | 0 | — | 29 | 2 | ||||
| 2004-05 | 26 | 0 | 4 | 0 | — | 3 | 0 | — | 33 | 0 | ||||
| 2005-06 | 35 | 3 | 6 | 0 | — | 9 | 2 | — | 50 | 5 | ||||
| 2006-07 | 34 | 5 | 6 | 2 | — | 9 | 1 | 1 | 0 | 50 | 8 | |||
| 2007-08 | 27 | 5 | 5 | 0 | — | 6 | 1 | 1 | 0 | 39 | 6 | |||
| 2008-09 | 22 | 3 | 1 | 0 | — | 5 | 2 | 0 | 0 | 28 | 5 | |||
| Ընդհանուր | 226 | 21 | 34 | 4 | — | 50 | 7 | 2 | 0 | 312 | 32 | |||
| 2009-10 | Սերիա A | 19 | 1 | 1 | 0 | — | — | — | 20 | 1 | ||||
| Ընդհանուր | Իտալիա | 391 | 35 | 55 | 5 | — | 80 | 10 | 7 | 0 | 533 | 50 | ||
| Իսպանիա | 73 | 3 | 5 | 0 | 1 | 0 | 15 | 3 | 2 | 0 | 96 | 6 | ||
| Անգլիա | 8 | 0 | — | — | 2 | 1 | — | 10 | 1 | |||||
| Ֆրասնիա | 9 | 3 | 1 | 0 | 4 | 0 | — | — | 14 | 3 | ||||
| Ընդհանուր կարիերայի ընթացքում | 481 | 41 | 61 | 5 | 5 | 0 | 97 | 14 | 9 | 0 | 653 | 60 | ||
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի չեմպիոն (2)՝ 1993/94, 1995/96
- Իտալիայի սուպերգավաթակիր (2)՝ 1993, 1994
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ 1993/94
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր՝ 1994
- Իսպանիայի չեմպիոն՝ 1996/97
- Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 1997
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ 1997/98
- Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթի հաղթող՝ 1998
- Իտալիայի գավաթակիր (2)՝ 2006/07, 2007/08
- Իտալիայի սուպերգավաթակիր՝ 2007
- Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն (2)՝ 1994, 1996
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրավո գավաթ՝ 1994
- Ըստ European Sports Media-ի ընդգրկվել է տարվա խորհրդանշական հավաքականում՝ 2007/08
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլանտայի Օլիմպիական խաղերում Քրիստիան Պանուչին ընտրվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, սակայն վնասվածք է ստացել և ստիպված է եղել վաղաժամկետ լքել թիմը։ 1996 թվականի հուլիսի 17-ին Պանուչին պլանավորում էր TWA 800 չվերթի ինքնաթիռով վերադառնալ Իտալիա՝ Նյու Յորքով և Փարիզով, սակայն նրա ուղեբեռը կորել է Ատլանտայից[18]։ Այդ պահին Alitalia-ի աշխատակիցները նրան տեղեկացրել են Նյուարկի հարևան օդանավակայանից Միլան մեկնող ուղիղ չվերթի մասին, որը նա, ի վերջո, որոշել է ընտրել։ TWA 800 չվերթի ինքնաթիռը, որը Պանուչին բաց է թողել, այդ օրը վթարի է ենթարկվել՝ զոհելով բոլոր 230 ուղևորներին և անձնակազմի անդամներին[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Пануччи расторг контракт с «Пармой»(չաշխատող հղում) , Чемпионат.ру (23 февраля 2010)
- ↑ Panucci, addio al calcio: «Ho sempre dato il massimo» Արխիվացված 2010-08-26 Wayback Machine, Sky Sport 24 (22 августа 2010)
- ↑ Panucci, addio al campo: «Lascio il calcio giocato» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Corriere dello Sport (22 августа 2010)
- ↑ «Palermo,Panucci nuovo consulente tecnico» (իտալերեն). ANSA. 2012-03-19. Արխիվացված օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 2012-03-23-ին.
- ↑ «Dimissioni di Panucci» (իտալերեն). Sito ufficiale dell'US Città di Palermo. 2012-04-24. Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 2012-04-26-ին.
- ↑ «Пас из-за границы: Италия». Спорт-Экспресс. 2012-04-26. Արխիվացված օրիգինալից 2012-04-29-ին. Վերցված է 2012-04-26-ին.
- ↑ «Роструд обязал РФС погасить долги по зарплате в течение месяца». Արխիվացված օրիգինալից 2014-12-05-ին. Վերցված է 2014-11-25-ին.
- ↑ «Пануччи будет представлен в качестве нового главного тренера «Ливорно»». Արխիվացված օրիգինալից 2015-11-25-ին. Վերցված է 2015-11-25-ին.
- ↑ «Экс-тренер сборной России Пануччи уволен из «Ливорно»». Արխիվացված օրիգինալից 2015-11-25-ին. Վերցված է 2015-11-25-ին.
- ↑ «Бывший тренер сборной России Пануччи вновь возглавил «Ливорно»». Արխիվացված օրիգինալից 2016-02-03-ին. Վերցված է 2016-01-27-ին.
- ↑ «Пануччи стал главным тренером «Тернаны»». Արխիվացված օրիգինալից 2016-08-21-ին. Վերցված է 2016-07-01-ին.
- ↑ «Экс-тренер России Пануччи уволен из «Тернаны» спустя месяц после назначения». Արխիվացված օրիգինալից 2016-08-13-ին. Վերցված է 2016-08-11-ին.
- ↑ «Christian Panucci merr drejtimin e ekipit kombetar te futbollit» (ալբաներեն). Federata Shqiptare e Futbollit. 2017-07-19. Արխիվացված օրիգինալից 2019-03-23-ին. Վերցված է 2019-03-24-ին.
- ↑ «Ufficiale: Panucci nuovo CT dell'Albania» (իտալերեն). Corriere dello Sport. 2017-07-19. Արխիվացված օրիգինալից 2017-07-21-ին. Վերցված է 2017-07-19-ին.
- ↑ «FSHF ndërpret bashkëpunimin me trajnerin Panucci» (ալբաներեն). Federata Shqiptare e Futbollit. 2019-03-23. Արխիվացված օրիգինալից 2019-03-23-ին. Վերցված է 2019-03-24-ին.
- ↑ Eugene Higgins (1996-11). «Gospel: He Missed the Flight». Truth & Tidings. Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին. Վերցված է 2012-10-05-ին.
- ↑ «Italian soccer player Christian Panucci, forced to...». Արխիվացված օրիգինալից 2024-05-30-ին. Վերցված է 2024-05-30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Պանուչի» հոդվածին։ |
- Ապրիլի 12 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ