Քրիստիան Չեհ (սլովեներեն՝ Kristjan Čeh. փետրվարի 17, 1999(1999-02-17)[1], Պտույ, Սլովենիա)[2], սլովենացիթեթևաթլետ, սկավառականետորդ: 2022 թվականին թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ միաժամանակ սահմանելով համաշխարհային ռեկորդ:
Չեհը 2019 թվականին հաղթանակ է տարել շվեդական Գավլե քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում[3]:
2020 թվականին Մարիբորում անձնական ռեկորդ է սահմանել՝ սկավառակը նետելով 68,75 մետր, 2021 թվականի մայիսի 27-ին Պտույ քաղաքի Մեստնի մարզադաշտում անցկացված մրցումներում բարելավել է այդ ցուցանիշը՝ հասցնելով 69,52 մետրի. դա Սլովենիայի ռեկորդ էր, ինչպես նաև Եվրոպայի մինչև 23 տարեկանների ռեկորդ: Մեկ ամիս էլ չանցած՝ հունիսի 26-ին ֆիննական Կուորտանե քաղաքում անցկացված մրցումներում սահմանեց նոր ռեկորդ՝ 70,35 մետր: 2022 թվականի մայիսի 21-ին ևս մեկ անգամ բարելավեց իր անձնական ռեկորդը՝ բրիտանականԲիրմինգհեմ քաղաքում անցկացված մրցումներում սկավառակը նետելով 71,27 մետր[4]:
2022 թվականի փետրվար ամսից Քրիստիան Չեհը մարզվում է օլիմպիական չեմպիոն Գերդ Կանտերի ղեկավարությամբ[5]: