Քրիստիան Դանիել Լեդեսմա
Քրիստիան Դանիել Լեդեսմա իսպ.՝ Cristian Daniel Ledesma | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 24, 1982[1][2][3] (44 տարեկան) | ||
| Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||
| Հասակ | 180 սանտիմետր | ||
| Քաշ | 78 կգ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Քրիստիան Դանիել Լեդեսմա (իսպ.՝ Cristian Daniel Ledesma), արգենտինական ծագմամբ իտալացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես կենտրոնական կիսապաշտպան։ Ներկայումս «Ասկոլի» ակումբի մինչև 19 տարեկանների թիմի մարզիչն է։
Ունենալով Արգենտինայի և Իտալիայի երկքաղաքացիություն՝ Լեդեսման 2010 թվականի նոյեմբերին հանդես է եկել Իտալիայի ազգային հավաքականի կազմում։
Լեդեսման թերևս առավել հայտնի է իտալական Լացիո ակումբում անցկացրած իր ինը տարիներով, որտեղ երկու անգամ դարձել է Իտալիայի գավաթի հաղթող։ Լեդեսման խաղարկող (փլեյմեյքեր) է, որը գործում է կենտրոնական կիսապաշտպանության խորքից, օժտված է լավ տեսողությամբ, փոխանցումների բարձր որակով և տեխնիկայով։ Չնայած այն բանին, որ ի ծնե աջլիկ է, նաև տիրապետում է հզոր հարվածի երկու ոտքով էլ և երբեմն գոլեր է խփում հեռահար հարվածներով[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մորոնում (Բուենոս Այրես), մեծացել է Չուբուտի մարզի Պուերտո Մադրին քաղաքում[5]։ Հետագայում վերադարձել է մայրաքաղաք՝ 1997 թվականին 14 տարեկան հասակում միանալով «Բոկա Խունիորսի» երիտասարդական համակարգին[6]։
2001 թվականին Լեդեսման տեղափոխվել է Իտալիա և միացել «Լեչեին», որի մարզական տնօրեն Պանտալեո Կորվինոն որոշել է նրան բերել Սալենտո։ Սկզբում ընդգրկվելով «Պրիմավերա» (երիտասարդական) թիմի կազմում, Լեդեսման իր նորամուտը հիմնական թիմում և Սերիա A-ում նշել է 2002 թվականի մարտի 10-ին՝ հիմնական կազմում մասնակցելով Ատալանտայի դեմ արտագնա խաղին, որն ավարտվել է 1-2 հաշվով պարտությամբ։
Դուրս մնալուց հետո Լեդեսման տեղափոխվել է հիմնական թիմ։ Իր առաջին գոլն ակումբի կազմում խփել է 2002 թվականի դեկտեմբերի 1-ին՝ դառնալով վերջին գոլի հեղինակը «Հելլաս Վերոնայի» դեմ Սերիա B-ի խաղում (1-1)։
Լեդեսման մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 29 հանդիպման, իսկ «Լեչեն» առաջին իսկ փորձից վերադարձել է բարձրագույն դիվիզիոն։ Բարձրագույն խմբում իր առաջին գոլը խփել է 2003 թվականի նոյեմբերի 9-ին և դառչձել իր թիմի երկրորդ գոլի հեղինակը «Պերուջայի» դեմ արտագնա խաղում (2-2)։
Հաջորդ մրցաշրջանների ընթացքում Լեդեսման հանդիսացել է «ջալորոսիների» անփոխարինելի խաղացողներից մեկը՝ լինելով նաև թիմի ավագը։
Լացիո
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հուլիսին, հերթական անգամ Սերիա B դուրս մնալուց հետո, Լեդեսման 5,3 միլիոն եվրոյի դիմաց չորս տարվա պայմանագիր է կնքել «Լացիոյի» հետ։ Լեդեսման իր նորամուտը նշել է 2006 թվականի օգոստոստի 19-ին՝ հիմնական կազմում մասնակցելով Իտալիայի գավաթի խաղում «Ռենդեի» դեմ հաղթական հանդիպմանը (4-0)։
Չնայած բարդ մեկնարկին, մայրաքաղաքային ակումբում իր առաջին մրցաշրջանի ընթացքում Լեդեսման հաստատվել է որպես առանցքային խաղացող։ Առաջին տպավորիչ դրվագը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերին՝ սկզբունքային մրցակից «Ռոմայի» դեմ Հռոմեական դերբիի ժամանակ, երբ Լեդեսման գոլի հեղինակ է դարձել 25 մետր հեռավորությունից կատարած հարվածով։ Հետագայում շարունակել է հիանալի մրցելույթները մինչև մրցաշրջանի ավարտը, երբ «Լացիոն» նվաճել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։ Լեդեսման ստանձնել է փոխավագի պարտականությունները և «Լացիոյի» հաղթանակի գործում դարձել է հիմնական դերակատարներից մեկը Իտալիայի գավաթի 2008-09 խաղարկությունում։
2009 թվականի հուլիսին, երբ պայմանագրի ժամկետը պետք է լրանար հաջորդ տարի, Լեդեսման հեռացվել է հիմնական թիմից՝ ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, և 2009-10 մրցաշրջանի ողջ առաջին կեսի ընթացքում ոչ մի պաշտոնական խաղի չի մասնակցել։ Սա ստիպել է խաղացողին պայմանների խախտման պատճառով պայմանագիրը խզելու պահանջով պաշտոնապես դիմել Լեգա Կալչոյի արբիտրաժային կոմիտե, ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ նրա թիմակից Գորան Պանդևը դիմել է նույն քայլին։
Այնուամենայնիվ, 2010 թվականի հունվարի 26-ին հայցը մերժվել է այն հիմնավորմամբ, որ Լեդեսման երբեմն ներգրավված է եղել հիմնական թիմի մարզումներում[7]։ Միլանի «Ինտեր» տեղափոխվելու մասին լուրերից հետո Լեդեսման ի վերջո մնացել է «Լացիոյում» և գլխավոր մարզիչ Դավիդե Բալարդինիին փորձառու Էդոարդո Ռեյայով փոխարինելուց անմիջապես հետո՝ փետրվարի 14-ին, նշել է նորամուտը 2009-10 մրցաշրջանում՝ հայտնվելով մեկնարկային կազմում «Պարմայի» դեմ հաղթական խաղում (2-0)։ Խաղադաշտ վերադառնալուց հետո Լեդեսման կրկին դարձել է «բիանկոչելեստիների» կարևորագույն խաղացողներից մեկը։
2010 թվականի օգոստոսի 23-ին Լեդեսման նոր պայմանագիր է կնքել «Լացիոյի» հետ՝ երկարաձգելով այն մինչև 2015 թվականը[8]։ 2010-11 մրցաշրջանում եղել է «Լացիոյի» անսպասելի հաջող մեկնարկի գլխավոր հերոսներից մեկը, ինչի շնորհիվ հռոմեական ակումբը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի քանի շաբաթ նույնիսկ գլխավորել է Սերիա A-ի մրցաշարային աղյուսակը։ «Լացիոն» 2011-12 մրցաշրջանն ավարտել է հերթական անգամ նվաճելով Եվրոպայի Լիգայի ուղեգիր՝ Չեմպիոնների Լիգայի տեղը զիջելով «Ուդինեզեին» միայն խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ։
2015 թվականի հուլիսի 1-ին Լեդեսման հեռացել է ակումբից ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրը չի երկարաձգվել։ «Լացիոյի» կազմում մասնակցել է 318 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ՝ հեռանալիս արժանանալով ակումբի հատուկ հարգանքին ու մեծարմանը[9]։
Սանթոս
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսի 28-ին Լեդեսման պայմանագիր է կնքել բրազիլական «Սանթոս» ակումբի հետ[10]։ Նորամուտը նոր ակումբի կազմում նշել է հոկտեմբերի 18-ին՝ «Գոյասի» դեմ հաղթական տնային խաղի (3-1) երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռենատոյին։
2016 թվականի հունվարի 6-ին, խաղաժամանակ քիչ ստանալու պատճառով, Լեդեսման խզել է պայմանագիրը[11]։
Պանաթինաիկոս
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 14-ին «Պանաթինաիկոսը» պաշտոնապես հայտարարել է արգենտինացի կիսապաշտպանի տեղափոխության մասին։ 33-ամյա կենտրոնական կիսապաշտպանը, որը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Սանթոսում», երկու տարվա պայմանագիր է կնքել «կանաչների» հետ․ տրանսֆերի արժեքը չի հրապարակվել[12]։ 2016 թվականի օգոստոսի 18-ին Լեդեսման Մարկուս Բերգի հետ միասին դարձել է գոլի հեղինակ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, ինչի շնորհիվ «Պանաթինաիկոսը» հաղթել է Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում և լավ հնարավորություն է ստացել դուրս գալու խմբային փուլ, քանի որ «կանաչները» «Լեոֆորոս» մարզադաշտում 3-0 հաշվով ջախջախել են դանիական «Բրոնդբյուին»[13]։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Լեդեդսման երկու գոլ է խփել 11-մետրանոց հարվածներից՝ օգնելով իր ակումբին 2016-17 մրցաշրջանի 4-րդ տուրում 3-1 հաշվով տնային հաղթանակ տանել «Աստերաս Տրիպոլիսի» դեմ խաղում[14]։
Ինչպես և սպասվել է, 2016 թվականի դեկտեմբերի 28-ին «Պանաթինաիկոսը» խզել է պայմանագիրը Լեդեսմայի հետ։ «Կանաչները» պաշտոնապես հայտնել են այդ լուրը, իսկ 34-ամյա կիսապաշտպանը, ըստ ամենայնի, պատրաստվել է վերադառնալ Իտալիա[15]։
Պրո Պիաչենցա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 5-ին Լեդեսման կրկին վերադարձել է Իտալիա՝ միանալով Սերիա C-ում հանդես եկող «Պրո Պիաչենցա» ակումբին[16]։ 2018 թվականի վերջին «Պրո Պիաչենցան» ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով բոլոր ֆուտբոլիստներն ազատվել են իրենց պայմանագրային պարտավորություններից։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեդեսման Իտալիայի քաղաքացիություն է ստացել 2008 թվականին՝ ամուսնանալով մի իտալացի կնոջ հետ, ում հանդիպել է «Լեչեում» հանդես գալու տարիներին։ Սա նրան հնարավորություն է տվել միջազգային մակարդակով ընտրություն կատարել թե՛ Արգենտինայի, և թե՛ Իտալիայի ազգային հավաքականների միջև, քանի որ նա նախկինում երբեք չի հրավիրվել Արգենտինայի ընտրանի[17]։
2010 թվականի նոյեմբերի 14-ին Լեդեսման ընդունել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի հրավերը՝ մասնակցելու Ռումինիայի դեմ ընկերական խաղին։ Այսպիսով, Մաուրո Կամորանեզիից և Ամաուրիից հետո Լեդեսման դարձել է վերջին տասը տարիների ընթացքում «Աձուրիների» հիմնական կազմ հրավիրված երրորդ օրիունդոն (արտասահմանյան ծագմամբ իտալացի ֆուտբոլիստ)[18]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեդեսման 2019 թվականի ամռանը հաստատել է, որ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և աշխատանքը կշարունակի որպես մարզիչ «Լեդեսմա ակադեմիայում», որտեղ պատասխանատու է լինելու 5-ից 15 տարեկան երեխաների մարզումների համար[19]։
2019 թվականի սեպտեմբերին ստանձնել է իր առաջին պաշտոնը որպես հիմնական թիմի մարզիչ՝ գլխավորելով «Պրոմոցիոնե» սիրողական լիգայում հանդես եկող «LUISS» ակումբը, որը Գվիդո Կարլիի անվան միջազգային համալսարանի ֆուտբոլային ճյուղն է[20]։ Լեդեսման հեռացել է ակումբից 2021 թվականի հոկտեմբերին՝ թիմին ապահովելով ուղեգիր դեպի «Էչելենցա» լիգա[21]։ 2022 թվականի մարտին նշանակվել է նույն լիգայի մեկ այլ սիրողական թիմի՝ «Չիմինիի» նոր գլխավոր մարզիչ[21]։
2022 թվականի հուլիսին Լեդեսման միացել է «Ֆրոզինոնեին» որպես երիտասարդական մարզիչ և ստանձնել մինչև 17 տարեկանների թիմի ղեկավարումը[22]։
2024 թվականի սեպտեմբերի 27-ին Լեդեսման նշանակվել է Սերիա C-ում հանդես եկող «Ասկոլի» ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար․ մի ակումբ, որտեղ նա աշխատել է որպես մինչև 19 տարեկանների թիմի մարզիչ[23]։ Ընդամենը մեկ խաղից հետո, որում թիմը 0-1 հաշվով պարտվել է «Ռիմինիին», Լեդեսման վերադարձել է իր աշխատանքին մինչև 19 տարեկանների թիմում[24]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Լեչչե | 2001–02 | Սերիա A | 1 | 0 | 1 | 0 | — | — | 2 | 0 | ||
| 2002–03 | Սերիա B | 29 | 1 | 1 | 0 | — | — | 30 | 1 | |||
| 2003–04 | Սերիա A | 30 | 1 | 1 | 0 | — | — | 31 | 1 | |||
| 2004–05 | 33 | 0 | 4 | 2 | — | — | 37 | 2 | ||||
| 2005–06 | 33 | 2 | 1 | 0 | — | — | 34 | 2 | ||||
| Ընդհանուր | 126 | 4 | 8 | 2 | — | — | 134 | 6 | ||||
| Լացիո | 2006–07 | Սերիա A | 33 | 2 | 3 | 0 | — | — | 36 | 2 | ||
| 2007–08 | 32 | 3 | 4 | 0 | 7 | 0 | — | 43 | 3 | |||
| 2008–09 | 34 | 2 | 7 | 1 | — | — | 41 | 3 | ||||
| 2009–10 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 | ||
| 2010–11 | 34 | 1 | 2 | 0 | — | — | 36 | 1 | ||||
| 2011–12 | 37 | 3 | 2 | 0 | 8 | 0 | — | 47 | 3 | |||
| 2012–13 | 36 | 1 | 5 | 0 | 11 | 0 | — | 52 | 1 | |||
| 2013–14 | 27 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 34 | 0 | ||
| 2014–15 | 13 | 0 | 3 | 1 | — | — | 16 | 1 | ||||
| Ընդհանուր | 259 | 12 | 27 | 2 | 31 | 0 | 1 | 0 | 318 | 14 | ||
| Սանթոս | 2015 | Սերիա A | 4 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 4 | 0 | |
| Ընդհանուր | 4 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 4 | 0 | |||
| Պանաթինաիկոս | 2016–17 | Հունաստանի սուպերլիգա | 6 | 3 | 1 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 15 | 4 |
| Տերնանա | 2016–17 | Սերիա B | 19 | 0 | — | — | — | 19 | 0 | |||
| Լուգանո | 2017–18 | Շվեյցարիայի սուպերլիգա | 20 | 0 | 2 | 0 | 4 | 0 | — | 26 | 0 | |
| Պրո Պիաչենցա | 2018–19 | Սերիա C | 14 | 0 | — | — | — | 14 | 0 | |||
| Ընդհանուր կարիրեայիի ընթացքում | 448 | 19 | 38 | 4 | 43 | 1 | 1 | 0 | 530 | 24 | ||
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[27]
| Իտալիա | ||
|---|---|---|
| Տարի | Խաղեր | Գոլեր |
| 2010 | 1 | 0 |
| Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լացիո
- Իտալիայի գավաթ․ 2008–09, 2012–13
- Իտալիայի սուպերգավաթ․ 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «'Consigli per gli acquisiti' - Cristian Ledesma per un centrocampo Azzurro perfetto» ['Suggestions for purchases' - Cristian Ledesma for a perfect 'light blue' midfield] (Italian). Pianeta Azzurro. 2008 թ․ հունիսի 15. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Infanzia e primi calci» [Childhood and early career] (իտալերեն). Cristian Ledesma's official website. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Boca Juniors» (իտալերեն). Cristian Ledesma's official website. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Ledesma loses Lazio case». Sky Sports. 2010 թ․ հունվարի 26. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Finalmente la fumata biancha: Ledesma ha rinnovato per i promissi 5 anni (Italian)». La Lazio siamo noi. 2010 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Il saluto a Cristian Ledesma dopo 9 anni di Lazio» [Greetings to Cristian Ledesma after 9 years of Lazio] (իտալերեն). Lazio's official website. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Ledesma aceita oferta e deve assinar com o Santos na próxima semana» [Ledesma accepts offer and is set to sign with Santos in the next week] (պորտուգալերեն). Globo Esporte. 2015 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Pouco utilizados, Ledesma e Leonardo rescindem com o Santos» [Rarely used, Ledesma and Leonardo rescind with Santos]. Globo Esporte (պորտուգալերեն). 2016 թ․ հունվարի 6. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Ανακοινώθηκε η μεταγραφή του Λεντέσμα (Greek). sport24.gr. 2016 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Panathinaikos vs Brøndby 3-0. Retrieved 18 August 2016
- ↑ Απολαμβάνει την κορυφή ο Παναθηναϊκός 3-1 τον Αστέρα. Retrieved 2 October 2016
- ↑ Τέλος και επίσημα από τον Παναθηναϊκό ο Λεντέσμα. Retrieved 28 December 2016
- ↑ «Cristian Daniel Ledesma» (Press release) (Italian). A.S. Pro Piacenza 1919. 2018 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
{{cite press release}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ora anche Lippi vuole Ledesma in Nazionale». Corriere dello Sport – Stadio. 2009 թ․ հունվարի 14. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Balzaretti, Diamanti, Ledesma e Ranocchia le novità tra i 23 azzurri» (Italian). FIGC.it. 2010 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Selvi, Riccardo (2019 թ․ հուլիսի 4). «Cristian Ledesma lascia il calcio giocato e riparte dai più piccoli: nasce la "Ledesma Academy"» [Cristian Ledesma leaves the soccer game and starts again with the smaller ones: the "Ledesma Academy" is born]. sportinoro.com (Italian). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «UFFICIALE – Luiss, Ledesma nuovo allenatore: l'argentino al posto di un ex Lazio» (իտալերեն). Lazio News 24. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- 1 2 «Nuova avventura in Eccellenza per l'ex Lazio Ledesma» (իտալերեն). Solo la Lazio. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «FROSINONE, ECCO GLI ALLENATORI DELLE UNDER NAZIONALI» (իտալերեն). Frosinone Calcio. 2022 թ․ հուլիսի 18. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Mister Carrera sollevato dall'incarico, panchina a Ledesma» (իտալերեն). Ascoli Calcio 1898. 2024 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Ascoli Calcio, Ledesma torna ufficialmente a guidare la Primavera dopo meno di una settimana in prima squadra» (իտալերեն). PicenoTime. 2024 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Ledesma Cristian Daniel» (իտալերեն). Tutto Calciatori. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արգենտինացի ֆուտբոլային մարզիչներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Լեչեի ֆուտբոլիստներ
- Պանաթինաիկոսի ֆուտբոլիստներ
- Սանտոսի ֆուտբոլիստներ
- Տերնանայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով