Քրիստիանի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստիանի եկեղեցի
նորվ.՝ Christianskirken
Christianskirken i Skien.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՇիեն
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետJørgen Henrich Rawert?

Քրիստիանի եկեղեցի (նորվ.՝ Christianskirken), չպահպանված լյութերական եկեղեցի Շիենում (Տելեմարկ ֆյուլքե, Նորվեգիա)։ Այրվել է 1886 թվականի քաղաքային հրդեհի ժամանակ։ Փոխարենը կառուցվել է Շիենի եկեղեցին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 1779-1783 թվականներին Սուրբ Մարիամի եկեղեցու տեղում, որը հրդեհվել էր 1777 թվականին։ Նախագիծը մշակել է ճարտարապետ Յորգեն Հենրիկ Ռավերտը։ Դա եղել է Ռավերտի առաջին մոնումենտալ շինությունը Նորվեգիայում[1]։ Եկեղեցու ինտերիերն ստեղծվել է Կոնգսբերգի եկեղեցու ինտերիերի օրինակով, որը կառուցվել է 1761 թվականին։ Շինարարությունն արագ ավարտելու համար քաղաքացիների շրջանում դրամահավաքի մեծ արշավ է կազմակերպվել[1]։

Շենքի հատակագիծը խաչաձև է, նրա կենտրոնական հատվածում գտնվում է մեծ աշտարակ։ Այն նախատեսված է եղել 1176 այցելուի համար։ Բեմը, խորանի պատկերը, ամբիոնն ու երգեհոնը տեղադրվել են միմյանց վրա։ Բեմում տեղադրվել է «Հուղարկավորություն» նկարը՝ Կարավաջոյի օրիգինալ նկարի պատճենը։ Պատերին եղել են երկու զինանշաններ, մեկը՝ թագավորի մոնոգրամով, իսկ մյուսը՝ քաղաքային զինանշանով[2]։ Եկեղեցին կոչվել է դանիացի-նորվեգացի Քրիստիան թագավորի պատվին։

1886 թվականին քաղաքում բռնկվել է մեծ հրդեհ, և եկեղեցին ամբողջովին այրվել է։ Շենքից հաջողվել է փրկել մկրտության ավազանը, որն ստեղծել է քանդակագործ Օլե Ֆլադագերը, «Հուղարկավորություն» նկարը, սրբազան անոթներ։ Այդ ամենը հետագայում օգտագործվել է նոր եկեղեցում։ Պահպանվել են նաև Հավատ և Հույս երկու քանդակներ, որ ստեղծվել են Յ. Կ. Հոլլերի (նորվ.՝ Jacob Christian Holler) կողմից[3]։ Երբ հրդեհը մարվել է, փլատակներում հայտնաբերվել են հալված և կարծրացած մետաղի կտորներ։ Քաղաքի ժամագործներից մեկը՝ Ն. Պ. Սոգարդը (N. P. Søgaard), այդ նյութը օգտագործեց փոքրիկ ժամացույցների տեսքով ոսկերչական իրեր ստեղծելու համար: Այդ զարդերից մեկը նա ուղարկել է Հենրիկ Իբսենին[4]։

Երկու արձանները՝ Հավատ և Հույս, ներկայում գտնվում են Տելեմարկ թանգարանում։ 2014 թվականին դրանք ժամանակավորապես ցուցադրվել են Շիենի եկեղեցում՝ տեղադրվելով խորանի երկու կողմերում[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kullerud, 1994, էջ 25
  2. Kullerud, 1994, էջ 26
  3. «Holler, Jacob Christian» (dk)։ rosekamp.dk 
  4. Kullerud, 1994, էջ 31
  5. «Låner gamle damer» (նորվեգերեն)։ Varden։ 2014-05-10 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kullerud, Erik Skien kirke 1894—1994. — Skien: Skien menighetsråd, 1994. — 119 с. — ISBN 82-91427-01-1(նորվ.)
  • Borchsenius, J. Skien før Branden 1886. — Oslo: Fabritius & Sønners Forlag, 1934.(նորվ.)