Քրիստիանա Ջիրելլի
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 23, 1990[1] (35 տարեկան) | ||
| Ծննդավայր | Գավարդո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա | ||
| Հասակ | 174 սանտիմետր | ||
| Քաշ | 63 կիլոգրամ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Քրիստիան Ջիրելլի (իտալ.՝ Cristiana Girelli,ապրիլի 23, 1990[1], Գավարդո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կանանց «Յուվենտուս» ակումբի և Իտալիայի հավաքականի հարձակվող[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիգամոնտի «Նուվոլերա» ակումբի դպրոցի սան, տղամարդկանց թիմի կազմում խաղացել է մինչև 14 տարեկան: 2004 թվականից մինչև 2013 թվականը հանդես է եկել Վերոնայի «Բարդոլինո» (այժմ՝ «Վերոնա») թիմում՝ ակումբի կազմում անցկացնելով ընդամենը 148 խաղ՝ խփելով 67 գոլ[3] և նվաճելով Իտալիայի չորս առաջնություն, երեք գավաթ և երեք Սուպերգավաթ[4]։ 2013-2018 թվականներին խաղացել է «Բրեշիայի» կազմում։ 2018 թվականի ամռանը տեղափոխվել է «Յուվենտուսի» կանանց թիմ։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականում նորամուտը նշել է 2006 թվականին Բուլղարիայի հավաքականի հետ խաղով: Գլխավոր մարզիչ Անտոնիո Կաբրինին առաջին անգամ հրավիրվել է հիմնական հավաքական 22 հոկտեմբերի 2012[2]։ Ընդգրկված է հավաքականի կազմում 2013 թվականին Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար, սակայն նորամուտը նշել է միայն 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Ռումինիայի դեմ խաղում[5], 68-րդ րոպեին փոխարինելով Իլարիա Մաուրոյին՝ 0:0 հաշվի ժամանակ, և 93-րդ րոպեին հաղթական գոլ խփեց Ռումինիայի դարպասը[5]։
2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Ֆրանսիայում, Քրիստիանան Իտալիայի հավաքականի՝ Ջամայկայի դեմ երկրորդ խաղում խփել է երեք գոլ և օգնել իր թիմին հաղթել 5:0 հաշվով: Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 2023 թվականի Աշխարհի առաջնությանը, որում աչքի է ընկել Արգենտինայի դարպասը խփած գոլով։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի չեմպիոնուհի(10)` 2006/07, 2007/08, 2008/09, 2013/14, 2015/16, 2018/19, 2019/20, 2020/21, 2021/22
- Իտալիայի գավաթակիր(8)` 2005/06, 2006/07, 2008/09, 2014/15, 2015/16, 2018/19, 2021/22, 2022/23
- Իտալիայի սուպերգավաթակիր(10)` 2005, 2007, 2008, 2014, 2015, 2016, 2017, 2019, 2020, 2021
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի տարվա ֆուտբոլիստ (Սերիա Ա մրցաշրջանի խաղացող)` 2020
- Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու` 2021
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 «Nazionale femminile: le convocazioni per il raduno del 22 ottobre» (իտալերեն). Итальянская футбольная федерация. 2012 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Presenze e reti in campionato dal sito Football.it Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(իտալ.)
- ↑ Fabio Cimmino (2013 թ․ օգոստոսի 21). «Cristiana Girelli è una calciatrice del Brescia» (իտալերեն). Итальянская футбольная федерация. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 5,0 5,1 «Mondiali femminili: Turno di qualificazione - Italia-Romania» (իտալերեն). UEFA. 2013 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիանա Ջիրելլի» հոդվածին։ |
| ||||||||||