Քրիստեն Գիլբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստեն Գիլբերտ
անգլ.՝ Kristen Gilbert
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 3, 1967(1967-11-03) (56 տարեկան)
ԾննդավայրFall River, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունGreenfield Community College? և Groton-Dunstable Regional High School?
Մասնագիտությունբուժքույր և սերիական մարդասպան

Քրիստիեն Գիլբերտ (անգլ․՝ Kristen Gilbert, նոյեմբերի 3, 1967(1967-11-03), Fall River, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բուժքույր, որը դատարատրվել է բժշկական հաստատության չորս տարեց անդամների սպանության համար[1]։ ԻՆչպես նաև դատապարտվել է երկու հիվանդների նկատմամաբ մահափորձ իրականացնելու համար։

«Մահվան հրեշտակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիեն Գիլբերտը ծնվել է 1967 թվականին և մեծացել Ֆոլլ-Ռիվեր կոչվող վայրում՝ Մասաչուսեթս։ Այդ ժամանակ նրա անունը Քրիստեն Ստրիկլենդ էր։

Փոքր տարիքից աղջնակը ցուցաբերում էր բավական բարձր ինտելեկտ։ Բացի դա Կրիստենը բավական գեղեցիկ էր, մեծանում էր ամբողջապես ապահովված ընտանիքում և ուներ փոքր քույր։

Չնայած բնատուր խելքին, գեղեցկությանը և լավ գնահատակնաններին, դեռ փոքրուց Քրիստենը սկսեց շատ ստել, և դա նշում են նրա բոլոր ընկերները և ծանոթները։ Բացի դա նա շատ նյարդային էր, և ցուցաբերում էր էքսցենտրիկ վարքագիծ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ։ Այսպես, Քրիստենին ավելի լավ ճանաչելով նրա բոլոր ընկերները աշխատում էին նրանից ավելի հեռանալ, քանի որ նրա վարքագիծը չափազանց անկանխատեսելի էր։ Բացի դա անդադար սուտը ընկերությունը դարձնում էր անհնար։

16 տարեկանում Քրիստենը ավարտում է դպրոցը և ընդունվում է Greenfield Community College, քոլեջը, որտեղ էլ ստանում է բուժքրոջ վկայական, դա 1988 թվականն էր։

Նույն տարում աղջիկը ամուսնանում է Գլենն Գիլբերտի հետ՝ վերցնելով նրա ազգանունը։

1990 -ականներին երիտասարդ բուժքույրը սկսում է աշխատել Նորթհեմպթոնի բժշկական կենտրոնում (VAMC in Northampton), իսկ աշխատավայրից ոչ հեռու էլ զույգը իր համար բնակարան է գնում։ Հիվանդանոցի հիվանդները հիմնականում տարեց մարդիկ և վետերաններ էին։

Նա միանգամից չափազանց լավ տպավորություն է թողնում իր ղեկավարության վրա և՛ գիտելիքների, և՛ արագ կողմնորոշվելու կարողությամբ, իր գործընկերներին Քրիստենը հիացնում էր այնչափ, որ նրանցից ոմանք նույնիսկ նախանձում էին նրա աշխատանքային որակնեին։ Բայս նրա բախտը մի փոքր չէր բերել աշխատավայրում, չափազանց շատ էին լինում ծերերի մահացությունները հենց իր հերթափոխի ժամանակ։ Չնայած այդ մանրուքին Քրիստենին բոլորը հավանում էին, և՛ գործընկերները, և՛ հիվանդները։ Նա բարի էր, միշտ հիշում էր բոլորի ծննդյան օրերը, կազմակերոպւմ էր խնջույքներ և նվերներ էր տալիս, բացի դա էլ հասնում էր աշխատանքի վայրում։

Շուտով գործընկերները արդեն կատակով սկսեցին նրան կոչել Մահվան հրեշտակ, քանի որ շատ մահեր էին լինում նրա հերթափոխի ժամանակ։

Քրիստենի ամուսնությունը Գլենի հետ շուտով սկսում է իր ճաքերը տալ, այդ ժամանակ ամուսինները արդեն երկու երեխա ունեին։Ի դեպ դրա պատճառը դարձավ ոստիկանության սպա Ջեյմս Պերրոյի հետ սկզբում ընկերական իսկ հետո սիրային հարաբերությունների զարգացումը, ի դեպ Պերրոն սկսել էր աշխատել հենց նույն բժշկական հաստատությունում։

Մի անգամ Գլենը հայտարարեց, որ Քրիստենը փորձել է թունավորել իրեն։ Հայտնի չէ, թե որքանով էր նա ճիշտ հայտարարություն անում, բայց շուտով Քրիստենը թողնում է ամուսնուն և երեխաներին՝ տեղափոխվելով այլ բնակարան։ Նրա և Պերրոյի հարաբերությունները շարունակվեցին, և միևնույն ժամանակ Քրիստենի գործընկերները սկսեցին նրան աննկատ կերխով հետևել։

Այսպես պարզվեց, որ հիվանդները, ովքեր բավական առողջ սիրտ ունեին, մահանում էին հենց սրտի կանգից։

1996 թվականին Քրիստենի երեք կոլեգաներ պահանջեցին աշխատանքային հետաքննություն, քանի որ մահացության դեպքերը չափազանց շատ էին դարձել։ Այն ժամանակից ինչ Գիլբերտը եկել էր իրենց մոտ աշխատանքի անցել էր 3 տարի և այդ ընթացքում մահացության դեպքերի աննախադեպ աճ էր գրանցվել։

Ոստիկանական հետաքննություն է սկսվում։

Ավելի ուշ հրապարակվում են ապշեցուցիչ թվեր, հիվանդանոցի աշխատակազմը ենթադրեց, որ հենց Գիլբերտը պետք է կրի 80-ից ավելի մահվան ելքով հիվանդների նկատմամաբ պատասխանատվություն, ինչպես նաև նա էր, ոչ պակաս քան 300 արտակարգ և կյանքի համար վտանգ հանդիսացող իրավիճակների պատճառ։

Իր բուժքույն աշխատելու 7 տարիների ընթացքում Քրիստենի հերթափոխի ժամանակ մահացել է 350 մարդ, ինչը, անշուշտ, չէր կարող պարզապես պատահականություն լինել։ Ի դեպ Քրիստենի կողմից իրականացված սպանությունների դրդապատճառները այդպես էլ անհայտ մնացին։

Դաշնային բանտից՝ Framingham-ից Գիլբերտին տեղափոխում են Ֆորտ-Ուորտ բանտ, որտեղ էլ նա պահվում է։

Քրիստեն Գիլբերտի պատմությունը ընկած է Մ․ Վիլյամ Ֆելպսի "Perfect Poison", «Կատարյալ թույն» գրքի հիմքում

Դատը և դատապարտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլբերտին մեղավոր ճանաչեցին 2001 թվականի մարտի 14-ին, դաշնային դատարանում։ Չնայած Մասսաչուսեթս նահանգում, չկա մահապատիժ, բայց նրա հանցանքը վերաբերւմ է դաշնային մակարդակին հանցանքներին, և դրա համար էլ նրա պարագայում մապահատիժը թույլատրելի է։

Բայց Գիլբերտին դատապարտեցին ցմահ բանտարկոթյան առանց պայմանական, ժամանակից շուտ ազատ արձակման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Boston Globe Online / Metro | Region». Cache.boston.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]