Jump to content

Քրիստաֆոր Ռեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստաֆոր Ռեյ
անգլ.՝ Christopher A. Wray
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի քոլեջ, Ֆիլիպսի ակադեմիա, Եյլի իրավունքի դպրոց և Buckley School?
Մասնագիտություն՝ փաստաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 17, 1966(1966-12-17)[1][2] (57 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Christopher A. Wray
Ամուսին Helen Wray?
 
Ինքնագիր Изображение автографа

Քրիստաֆոր Աշեր Ռեյ (անգլ.՝ Christopher Asher Wray, դեկտեմբերի 17, 1966(1966-12-17)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի պետական գործիչ։ 2003-2005 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ գլխավոր դատախազի, իսկ 2017 թվականի օգոստոսի 2-ից զբաղեցնում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մայրը՝ Սեսիլիա Ռեյը եղել է նյույորքյան Debevoise & Plimpton իրավաբանական ֆիրմայի գործընկերը, իսկ հայրը՝ Հիլդի Գեյթսը եղել է Charles Hayden Foundation ծրագրի տնօրեն, ավարտել է Անդովերի հայտնի Ֆիլլիպսի ակադեմիան[4]։

1989 թվականին ավարտել է Եյլի իրավունքի դպրոցը, 1992 թվականին Եյլի իրավունքի դպրոցում ստացել է իրավաբանական կրթություն[5]։

1992 թվականին սկսել է աշխատել Վիրջինիայի վերաքննիչ դատարանում[6], իսկ 1993 թվականին սկսել է Ատլանտայում սկսել է զբաղվել սեփական փաստաբանական գործունեությամբ։ 1997 թվականին դարձել է Ջորջիայի Հյուսիսային շրջանի դաշնային դատախազի օգնականը, 2001 թվականից եղել է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնականը, հենց նույն թվականին դարձել է ավագ օգնական[7]։

2003-2005 թվականներին գլխավորել է ԱՄՆ արդարադատության նախարարության կրիմինալ բաժինը, որտեղ ղեկավարել է կորպորատիվ խարդախության հարցերով նպատակային խումբը, նաև ղեկավարել է Էնրոն կորպորացիայի գործով ստեղծված խումբը։ Հետագայում դարձավ King & Spalding իրավաբանական ֆիրմայի գործընկերը[8]։

2008 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում 35 հազար դոլար է նվիրաբերել Հանրապետական կուսակցության հիմնադրամներին, այդ թվում՝ կոնգրեսականի, հետագայում՝ Թրամփի աշխատասենյակում առողջապահության նախարար Թոմաս Փրայսի և սենատոր Դևիդ Փերդյուի զարմիկի՝ գյուղատնտեսության նախարար Սոնի Փերդյուի ընտրարշավներին[9]։

2017 թվականի հունիսի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնել էր ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում Քրիստոֆեր Ա. Ռեյի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին[10]։

2017 թվականի հուլիսի 12-ին տեղի են ունեցել Քրիստոֆեր Ռեյի լսումները ԱՄՆ-ի Սենատի արդարադատության կոմիտեում, որոնց ընթացքում նա հայտարարել է ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնն ստանձնելու դեպքում, Սահմանադրությանը և օրենքին հավատարիմ մնալու մտադրության մասին, այլ ոչ թե նախագահ Թրամփի վարչակազմին[11]։

2017 թվականի օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը 92-ը 5-ի դեմ ձայների մեծամասնությամբ Քրիստոֆեր Ռեյին հաստատեց ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր ղեկավար (նրան դեմ քվեարկած բոլոր հինգ սենատորները պատկանում են դեմոկրատական կուսակցությանը)[12]։

2019 թվականի ապրիլի 26-ին Ռեյը հայտարարել է Ռուսաստանի կողմից ամերիկյան ներքաղաքական գործընթացների միջամտության քաղաքականության շարունակման մասին, ներառյալ 2020 թվականի նախագահական ընտրություններին նախապատրաստվելը՝ այդ գործողությունները որակելով որպես «զգալի հակահետախուզական սպառնալիք»։ Ռեյի խոսքով՝ ՀԴԲ-ն լրացուցիչ գործակալներ և վերլուծաբաններ է հատկացնում ռուսական ջանքերին հակազդելու համար[13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի օգոստոսի 12-ին Քրիստոֆեր Ռեյը Ատլանտայում ամուսնացել է Հելեն Հարիսոն Հաուելի, The Yale Daily News-ի ֆինանսական կառավարիչ, First National Bank of Atlanta-ի փոխնախագահի դստեր և 1989 թվականի Յեյլի համալսարանի շրջանավարտ Հելեն Հարիսոնի հետ։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Ֆիլիպ Եպիսկոպոսաց եկեղեցում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.politico.com/story/2017/06/07/trump-new-fbi-director-christopher-wray-239240
  4. Francesca Chambers, White House Correspondent and Nikki Schwab U.S. Political Reporter For Dailymail.com (2017 թ․ հունիսի 7). «Trump taps Christopher Wray - a partner in a litigation firm and Chris Christie's 'Bridgegate' lawyer - to fill FBI director vacancy» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  5. Glenn Thrush and Julie Hirschfeld (2017 թ․ հունիսի 7). «Trump Picks Christopher Wray to Be F.B.I. Director» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  6. Adam Goldman and Matt Apuzzo (2017 թ․ հունիսի 7). «Who is Christopher Wray? Trump's F.B.I. Pick Is Said to Be Low-Key and Principled» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  7. Veronica Stracqualursi and Caroline Cohen (2017 թ․ հունիսի 7). «Who is Christopher Wray, Trump's pick for FBI director» (անգլերեն). ABC News. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  8. Matt Zapotosky (2017 թ․ հունիսի 7). «Trump to nominate Christopher Wray as next FBI director» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  9. Jason Silverstein (2017 թ․ հունիսի 7). «What you need to know about Christopher A. Wray, Trump's nominee for FBI director» (անգլերեն). Daily News. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  10. «Donald Trump» (անգլերեն). Twitter. 2017 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  11. Alana Abramson (2017 թ․ հուլիսի 12). «'My Loyalty Is to the Constitution.' Read Trump FBI Pick Christopher Wray's Opening Statement» (անգլերեն). Time. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  12. Karoun Demirjian (2017 թ․ օգոստոսի 1). «Senate confirms Wray as next FBI director» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  13. Julian E. Barnes and Adam Goldman (2019 թ․ ապրիլի 26). «F.B.I. Warns of Russian Interference in 2020 Race and Boosts Counterintelligence Operations» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  14. «Helen G. Howell Weds C. A. Wray» (անգլերեն). The New York Times. 1989 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստաֆոր Ռեյ» հոդվածին։