Քրիստափոր Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունվարի 20, 1889[1] |
|---|---|
| Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | հոկտեմբերի 12, 1961[1] (72 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բորդոյի համալսարան (1914)[1] |
| Մասնագիտություն | օրթոպեդ, վնասվածքաբան և դասախոս |
| Կոչում | պրոֆեսոր[1] |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1949) |
| Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ[1] |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Պարգևներ | |
Քրիստափոր Հայրապետի Պետրոսյան (հունվարի 20, 1889[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 12, 1961[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1936)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։
Օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիրը Հայաստանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին ավարտել է Բորդոյի (Ֆրանսիա) համալսարանի բժշկական ֆակուլտետը Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից հատկացված թոշակով[փա՞ստ]։ 1915-1930 թվականներին աշխատել է Բաքվում, Էնզելիում (Իրան), Աշխաբադում, Տաշքենդում։ 1930 թվականից Երևանի բժշկական ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության դասընթացների, 1932-1959 թվականներին` միաժամանակ, տեղագրական անատոմիայի և վիրահատական վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1939 թվականին ՀՀ-ում ստեղծել է առաջին օրթոպեդիական բաժանմունքը, բուժական ֆիզկուլտուրայի և մերսման կաբինետ, օրթոպեդական կոշիկի ու պրոթեզների արհեստանոց։ 1941-1945 թվականներին ՀՀ-ում տեղակայված էվակոհոսպիտալների գլխավոր վիրաբույժ, 1946-1953 թվականներին` օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ (1959 թվականից Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ԳՀԻ, 1962 թվականից՝ Պետրոսյանի անվան) տնօրեն, 1953-1961 թվականներին փոխտնօրեն[2]։
Ստեղծագործություններ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերվում են հոդի արթրոպլաստիկային, ուսահոդի սովորութային հոդախախտի, ծնկոսկրի կոտրվածքի բուժմանը։ Առաջարկել է ոսկրահատման, վիրաբուժական սեղան, ծռաթաթության օրթոպեդական կոշիկ, վաղ մանկական հասակում ազդրի բնածին հոդախախտի բուժման հարմարանք, դժվարաշարժ հոդերի ֆուկցիայի վերականգնման հարմարանքներ և սարքավորումներ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Врожденный вывих бедра, Е., 1957
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Петросян З. Е., Профессор Петросян, Е., 1999.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստափոր Պետրոսյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 264)։ |
- Հունվարի 20 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 12 մահեր
- 1961 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ վնասվածքաբաններ
- Հայ օրթոպեդներ