Քրիստափոր Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստափոր Բաղդասարյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1908(1908-11-18)[1]
Փարիզ, Ֆրանսիա[2] կամ Փարիզ[2]
Մահացել էմարտի 10, 2000(2000-03-10)[1] (91 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկաքիմիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Լ. Յա. Կարպովի անվան ֆիզքիմիական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1931)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1953) և ակադեմիկոս (1981)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԱդոլֆ Ռաբինովիչ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Քրիստափոր Ստեփանի Բաղդասարյան (նոյեմբերի 18, 1908(1908-11-18)[1], Փարիզ, Ֆրանսիա[2] և Փարիզ[2] - մարտի 10, 2000(2000-03-10)[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ ֆիզքիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1981[3], թղթակից անդամ՝ 1968 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստափոր Բաղդասարյանը ծնվել է 1908 թվականին Փարիզ քաղաքում։ 1926 թվականին Մոսկվայում ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 1927 թվականին ընդունվել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետը (1930 թվականին Մոսկվայի բարձրագույն տեխնիկական համալսարանի բաժանումից հետո այն վերափոխվել է Մոսկվայի 2-րդ քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտ), որն ավարտել է 1931 թվականին՝ լուսանկարչական տեխնոլոգիա մասնագիտությամբ։ Դեռ ուսանողական տարիներին ընդունվել է Գիտահետազոտական ​​կինոֆոտո ինստիտուտ (ԳՀԿՖԻ) որպես գիտաշխատող, որտեղ շարունակել է աշխատել ինստիտուտն ավարտելուց հետո և որտեղից էլ գործուղվել է Լ. Յա. Կարպովի անվան գիտահետազոտական ​​ֆիզիկաքիմիական ինստիտուտի ֆոտոքիմիայի լաբորատորիա, որտեղ պրոֆեսոր Ադոլֆ Ռաբինովիչի ղեկավարությամբ կատարել է գիտական ​​լուսանկարչության վերաբերյալ առաջին աշխատանքները, որոնք հետագայում դարձել են դասական։

1932 թվականին աշխատանքի է անցել Հանքային հումքի ինստիտուտում, որտեղ պաշտպանել է իր թեզը «Ատոմային ջրածնի փոխազդեցության կինետիկա պինդ մետաղների հետ» թեմայով։ 1936 թվականին վերադարձել է աշխատելու Լ. Յա. Կարպովի անվան ֆիզիկաքիմիական ինստիտուտում, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը։ 1951 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վինիլային միացությունների ֆոտոքիմիական պոլիմերացում» թեմայով, 1958 թվականից՝ պրոֆեսոր, քիմիական ճառագայթման և պոլիմերացման լաբորատորիայի վարիչ (1973 թվականից՝ ֆոտոքիմիայի լաբորատորիա), 1968 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, 1981 թվականին՝ իսկական անդամ, 1991 թվականին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[4]։

Աշխատանքները վերաբերում են ազատ ռադիկալային մեխանիզմով ընթացող պոլիմերման ռեակցիաների կինետիկայի, լուսաքիմիայի, ճառագայթային քիմիայի, վերախմբավորման լյումինեսցենտման հարցերին, տոպոքիմիական ռեակցիաների տեսությանը[5]։

Առաջարկել է ազատ ռադիկալային ռեակցիաների արագությունների վրա մոլեկուլների կառուցվածքների ազդեցության ընդհանուր տեսություն։ Ապացուցել է երկքվանտային լուսաքիմիական ռեակցիաների գոյությունը, որի քիմիական գործողությունն իրականացվում է լույսի երկու քվանտների հաջորդական կլանմամբ, ընդ որում՝ երկրորդ քվանտը կլանվում է տրիպլետ վիճակում գտնվող գրգռված մոլեկուլի կողմից[6]։

Մահացել է 2000 թվականի մարտի 10-ին Մոսկվայում, թաղված է Վագանկովյան գերեզմանատան հայկական հատվածում[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր քիմիկոս»

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Теория радикальной полимеризации, 2 изд., перераб. и доп., М., 1966.
  • Двухквантовые фотохимические процессы образования радикалов и катион-радикалов // Журнал Всесоюзного химического общества имени Д.И. Менделеева. 1966. Т. 11. № 2
  • Кинетика двухквантовых фотохимических реакций. Система карбазол-этиловый спирт // Кинетика и катализ. 1967. Т. 8. Выпуск 2
  • Двухквантовая фотохимия. М., 1976
  • Фотоионизация ароматических молекул в жидкой фазе, в кн.: Возбужденные молекулы. Л., 1982
  • Кинетика рекомбинаций в жидкой среде. М., 1989
  • Возбужденные состояния и радикальные реакции в жидкой среде. М., 1992

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Христофор Степанович Багдасарян (Биобиблиография), М., 1988.
  • Большая русская биографическая энциклопедия. (3 CD)
  • Большая советская энциклопедия. 3-е издание. М., 1970-77

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=126
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Багдасарьян Христофор Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. «Багдасарьян Х.С. - Общая информация». www.ras.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Главная в начало списка». people.bmstu.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  6. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  7. «Багдасарьян Христофор Степанович». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.